Մթնոլորտի աղտոտման էկոլոգիական խնդիրները

Image

     Մթնոլորտի աղտոտման խնդիրները
    Ժամանակակից քաղաքակրթությունը չտեսնված ճնշում է գործադրում բնության վրա: Արդյունաբերական թափոններով բնական միջավայրի աղտոտումը վնասակա ազդեցություն է գործում մարդկանց, կենդանիների, բույսերի, հողի, շենքերի և շինությունների վրա, իջեցնում է մթնոլորտի թափանցիկությունը, բարձրացնում է օդի խոնավությունը, մեծացնում է մառախլապատ օրերի թիվը, փոքրացնում է տեսանելիությունը, առաջ է բերում մետաաղկան իրերի կոռոզիա:
    Շրջական միջավայրի աղտոտման տակ հարկ է հասկանալ միջավայրի հատկությունների ¥քիմիական, մեխանիկական, ֆիզիկական, կենսաբանական և դրանց հետ կապված տեղեկատվական¤ փոփոխությունը, որոնք տեղի են ունենում բնական կամ արհեստական գործընթացների արդյունքում և հանգեցնում են միջավայրի ֆունկցիայի վատթարացմանը` ցանկացած կենսաբանական կամ տեխնոլոգիական օբյեկտի առումով: Իր գործունեության մեջ օգտագործելով շրջակա միջավայրի զանազան տարրեր` մարդը փոխում է դրանց որակը: Հաճախ այդ փոփոխությունները արտահայտվում են աղտոտման ոչ բարենպաստ ձևերով: Իրենց մասշտաբներով մարդածին փոփոխությունները համադրելի են դառնում բնականների հետ, իսկ մի շարք դեպքերում անգամ գերազանցում են դրանք:
    Աղտոտման բնական գործընթացները բնության մեջ անտիպոդներ ունեն, որոնք ընդունակ են չեզոքացնել բնական աղտոտման ազդեցությունը, իսկ մարդու ստեղծած շատ նյութեր տարաասեռ են բնականների համեմատությամբ: աղտոտման բնական աղբյուրները սովորաբար հեռացված են մարդու բնակության վայրերից, այնինչ մարդածինները տեղադրված են խիտ բնակչությամբ շրջաններում:
    Լուծման հիմնական ուղիները
    Մթնոլորտի աղտոտման մասշտաբների մեծացումը պահանջում է այն աղտոտումներից պաշտպանելու արագ և արդյունավետ միջոցներ, ինչպես նաև` օդի աղտոտումների վնասակար ազդեցության կանխումը: Մթնոլորտը կարող է առանց վնասակար ազդեցության արտահայտման պարունակել աղտոտումների որոշակի քանակ, քանի որ տեղի է ունենում նրա մաքրման բնական գործընթաց:
    Օդի աղտոտման հետ կապված վնասակար ազդեցության որոշման առաջին քայլը հանդիսանում է օդի որակների չափանիշների մշակումը, ինչպես նաև` որակի ստանդարտները:Image
    Որակի ստանդարտները որոշում են օդի որակի մակարդակները և սահմանային թույլատրելի արտանետումները ¥ՍԹԱ¤, որոնք անհրաժեշտ է պահպանել` անվտանգ կայնքի ապահովման համար:
    Վերահսկող մարմինները պարտավոր են որակական և քանակական վերահսկողություն իրականացնել:
    Մթնոլորտի վիճակի բարելավման այլ մոտեցում է հանդիսանում առաջավոր տեխնոլոգիական գործընթացների կիրառումը, վնասակար նյութերի փոխարինումը անվնասներով, հումքի մշակման չոր եղանակների փոխարեն խոնավների կիրառումը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s