Սելիմի լեռնանցքը, քարավանատունը, իջևանատունը

Լեռնանցքը Վայոց ձորի մարզը կապում է Գեղարքունիքի մարզին: Ավանդապատումը պատմում է, որ քուրդ առաջնորդ Սուլեմայի տղան սիրահարված է եղել Գեղարքունյաց աշխարհի գեղեցկուհիներից մեկին և միշտ այցելության է եկել նրան: Մի անգամ էլ ձմռանը, ճանապարհը դժվարանցանելի է եղել, հազիվ ճանապարհի կեսը անցած, գիշերը վրա է հասել, կորցրել է ճանապարհը ու խեղդվել ձնաբքի մեջ: Ասում են՝ քուրդ առաջնորդը իր տղայի հիշատակին կառուցել է մի իջևանատուն, որտեղ ճանապարհորդները կարողանան հանգստանալ ու շարունակել ճանապարհը: Լեռնանցքը այդ ժամանակից կոչվում է Սելիմի լեռնանցք: Հենց այդ տեղում էլ ավել ուշ կառուցվել է այժմյան Քարավանատունը:

Սելիմի Քարվանսարա (Սուլեմայի քարավանատուն) Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառում` Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհ։ Կաւռուցվել է 1332 թ իշխան Չեսար Օրբելյանի միջոցներով։ Սա միջնադարյան Հայաստանի հազվագյուտ քաղաքացիական ամբողջական շինություն է և ունի պատմաճարտարապետական մեծ արժեք։ XIVդ. Հայաստանի համար, դա բավականին նոր հորինվածք է, նոր կառուցվածքային լուծում է: Քարավանատունը ունի ճարտարապետական մեծ ընդհանրություն գյուղական բնակելի տան հետ: Քարավանատան երկարությունը 35,5մ է: Ունի եռանավ դահլիճ՝ 7 զույգ մույթերով, բաժանված միջին և կողային նավերի, միակտոր քարե ջրավազան։ Մույթերի միջև կառուցված են մսուրները՝ 64 ձիերի համար։ Վերջում կան 2 փոքրիկ սենյակներ՝ հյուրերի համար։ Նախասենյակի մուտքն ունի հարուստ հարդարանք: Շքամուտքի երկու կողմից տեղադրված են կենդանիների պատկերներ, արևելյան մասում` ցուլ, արևմտյան մասում` մարդու դեմքով առյուծ` թագը գլխին, որի վրա օձ է հարձակվում:Քարավանատունը վերանորոգվել է 1957-58թթ: Կառույցը պատկանում է բազիլիկաձև տիպին:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s