ՓՈՂԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՏՄԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Դարերի ընթացքում փողի տեսակները անընդհատ փոփոխվում էին և նրա ներկայիս վիճակը ամենևին չի հանդիսանում այդ գործընթացի վերջնական փուլը, սակայն բոլոր տեսակի փողերը կարող են դասակարգվել որպես լիարժեք փողեր և չփոխարկվող փողեր (անվանական արժեք ունեցող փողային դրամանիշեր):
Լիարժեք փողը (ապրանքային փող, իրական փող) իր անվանական (նոմինալ) արժեքին համապատասխան քանակությամբ թանկարժեք մետաղ պարունակող մետաղադրամն է:
Խաղաղ օվկիանոսի փոքրիկ Յապ կղզում որպես փող օգտագործվում էին քարե անիվները, իսկ XVI-XIX դդ. որոշ հնդկական ցեղեր որպես այդպիսին փող չունեին, բայց իրենց հարստությունը չափում էին ձիերով: Ի±նչը ստիպեց «փողի» այս ձևերին դուրս գալ շրջանառությունից: Որպեսզի յուրաքանչյուր ապրանք երկար ժամանակով հանրորեն ընդունվի որպես փող, այն պետք է ունենա մի քանի անհրաժեշտ հատկանիշներª
— ամրություն,
— բաժանելիություն,
— համասեռություն (միօրինակություն),
— դյուրատարություն (դյուրակրություն),
— առաջարկի համեմատական կայունություն,
— օպտիմալ սակավություն:
Պատմականորեն, միակ ապրանքները, որոնք համատեղել են այս հատկանիշները, եղել են ազնիվ մետաղները, հատկապես ոսկին և արծաթը: Այս երկու մետաղները որպես համընդհանուր համարժեք օգտագործվում էին բիմետալիզմի ստանդարտի ժամանակ5, էջ34:
Համարվում է, որ ամենաառաջին մետաղները հայտնվել են մ.թ.ա. VII դարում Չինաստանում և Լիդիական թագավորությունում: Մ.թ.ա. VI դարում Հռոմի կայսրությունը ստիպված էր բարձրացնել մետաղադրամների անվանական արժեքը, քանի որ այն ցածր էր մետաղի իրական արեքից և մարդիկ սկսում էին այն հալել:
Արժեձևերի զարգացման համընդհանրական ձևից անցումը դրամականին բերեց նրան, որ համընդհանուր էկվիվալետի դերը ստանձնեց ապրանքային փողը, և քանի որ մետաղական ձուլակտորներըª զրկվելով սեփական ապրանքի ֆունկցիաներից դառնում էին փոխանակային համարժեքներ, ապա կարելի է ասել, որ նրանց տեսքով է առաջացել փողը այն իմաստով, որով ներկայումս հասկացվում է:
Ոսկի և արծաթե փողի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն ունի ներքին արժեք և չի ենթարկվում գնազրկման: Դա նշանակում է, որ եթե շրջանառության մեջ գտնվող լիարժեք ոսկե մետաղադրամների առկայությունը գերազանցում է նրա նկատմամբ իրական պահանջարկը, ապա նա դուրս է գալիս շրջանառությունից և վեր է ածվում գանձի, և հակառակըª շրջանառության մեջ նրա նկատմամբ պահանջարկի մեծացման դեպքում այն հետ է վերադառնում: Այսպիսով, ոսկե մետաղադրամները ընդունակ են շատ ճկուն հարմարվել շրջանառության պահանջներին առանց փողի տիրոջ վնաս կրելու և որոշակի չափով անհրաժեշտություն չի առաջնում կարգավորել շրջանառության մեջ գտնվող փողի մասսան, որը հատուկ է չփոխարկվող փողին:
Լիարժեք փողի երկու հատկություններըª մետաղական պարունակությունը և դրա համապատասխանությունը փողի արժեքին բիմետալիստական համակարգում առաջ բերեցին որոշակի գժվարություններ:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s