Հարավային Կուրիլյան կղզիներիի պատկանելիության հիմնախնդիր

Demis-kurils-russian_names
Տարածքային վեճ Ռուսաստանի  և Ճապոնիայի  մեջ, որը կարգավորված չէ դեռ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո։ Պատերազմից հետո բոլոր Կուրիլյան կղզիները անցել են ԽՍՀՄ-ի վարչական վերահսկման տակ, սակայն մի շարք հարավային կղզիներ ինչպիսին են Իտուրուպը, Կունաշիրը,Շիկոտանը և Հաբոմաի կղզեխումբը վիճարկվում են Ճապոնիայի կողմից։ Հարավային Կուրիլյան կղզիներիի պատկանելիության խնդիրը ռուս-ճապոնական հարաբերությունների կարգավորման և խաղաության պայմանագրի  կնքման խոչընդոտներից մեկն է

Ռուսաստանում վիճարկելի տարածքները մտնում ենՍախալինի մարզի Կուրիլյան և Հարավ-Կուրիլյանքաղաքային օկրուգների, իսկ Ճապոնիայում Էտորոֆու, Սիկոտան, Կունասիրի և Հաբոմայ  գավառների մեջ։
Ճապոնիայի կառավարությունը դարձյալ տարածքային պահանջատիրություն է ներկայացրել Ռուսաստանին` հայտարարելով, որ ռուսներն ապօրինաբար օկուպացրել են Կուրիլյան կղզիները: «Ռուսաստանի դաշնությունն ապօրինաբար օկուպացրել է Կուրիլյան շղթայի չորս հարավային կղզիները», – ասված է Ճապոնիայի կառավարության կողմից ընդունված փաստաթղթի մեջ: Ճապոնիայի այս դիրքորոշմանն ի պատասխան` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Ճապոնիայի կառավարության այդ քայլը Մոսկվայում լուրջ ուշադրության է արժանացել: Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Կուրիլյան կղզիները Ռուսաստանի տարածքների անբաժանելի մասն են կազմում օրինական հիմունքներով` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դաշնակից տերությունների միջև ստորագրված պայմանագրով, որն ունի պարտադիր իրավական ազդեցություն նաև Ճապոնիայի վրա»:

Հիշեցնենք, որ Ճապոնիան ու Ռուսաստանը վիճարկում են Կուրիլյան կղզիների պատկանելիությունը դեռևս 1855 թվականից: Ճապոնական կողմը գտնում է, որ ԽՍՀՄ-ը օկուպացրել է այդ կղզիները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Նշենք նաև, որ խոսքը վերաբերում է Իտուրուպ, Քունաշիր, Շիկոտան և մի շարք ավելի փոքր` ոչ բնակեցված կղզիներին:

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s