«Պատից այն կողմ»

Նոյեմբերի 14-ին  Գեղարվեստի ավագ դպրոցի ցուցասրահում տեղի ունեցավ  Ջեյմս Սոնդերս, «Պատից այն կողմ» և Վիլյամ Սարոյանի «Վարսահարդարում» պիեսների բեմադրությունը: 
1_2 1460171_440491339385102_1876304686_n 1463004_440491492718420_1206320994_n
«Պատից այն կողմ» պիեսը ինձ շատ հետաքրքրեց և որոշեցի անպայման կարդալ…Բայց անցավ որոշ ժամանակ, իսկ ես մոռացել էի …Այսօր առավոտյան արթնացա և մի տեսակ տրամադրություն չունեի: Ընկերուհուս խնդրեցի, որ մի հետաքրքիր  ֆիլմի անվանում տա, որպեսզի դիտեմ: Դիտեցի. ֆիլմը հուզիչ էր: այնուհետև տեսա մի նկար և հիշեցի  պիեսի մասին , փորձեցի գտնել գիրքը համացանցում: Գտա,,  ընթերցեցի շատ հետաքրքիր էր: Եվ հասկացա բեմադրության իմաստը:
Բեմադրություն՝ http://highsc.mskh.am/node/1331
Գիրք՝http://highsc.mskh.am/node/1124  (կարող եք ներբեռնել այստեղից)

«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԷՊՈՍԻ ԲՈՎԱՆԴԱԿՈԻԹՅՈԻՆՆ

Էպոսն սկսվում է այն պատմությամբ, թե ինչպես Բաղդադի խալիֆի ուղարկած հարկահանները Հայաստան գալով՝ մի վառ լուսավորված աշտարակում հանկարծ տեսնում են հայոց Գագիկ թագավորի դստերը՝ Ծովինարին։ Խելքահան լինելով նրա հիասքանչ ու հմայիչ կերպարանքից, նրանք թողնում են իրենց գործը, շտապում Բաղդաղ և խալիֆին հայտնում, որ անհրաժեշտ է, ինչ գնով էլ լինի, ձեռք բերել այդ գեղեցկուհուն։

Խալիֆը դեսպաններ է առաքում Հայաստան, որոնք նրա անունից պահանջում են գեղեցկուհի Ծովինարին և սպառնում են չտալու դեպքում պատերազմի դուրս գալ։

Հայաստանում տարբեր կարծիքներ են  առջանում։ Ոմանք պնդում են, թե պետք է տալ Ծովինարին, ոմանք էլ առաջարկում են պատերազմել և չտալ արքայադստերը, քանի որ խալիֆը կռապաշտ է, իսկ աղջիկը խաչապաշտ ։ Սակայն Ծովինարն ինքը միանում է այն մարդկանց կարծիքին, ովքեր գտնում են, որ ավելի լավ է տալ աղջկան և խնայել հազարավոր մարդկանց կյանքը։

Ծովինարը պայման է դնում, որ խալիֆը մի ամբողջ տարի չմոտենա իրեն։ Խալիֆը համաձայնվում է և արքայադստեր համար հատուկ դղյակ է կառուցել տալիս։

Մի օր Ծովինարը դուրս է գալիս ծովափ զբոսանքի։ Համբարձման տոնն է լինում: Զբոսանքից հոգնելով, Ծովինարը  հանկարծ  ծարավ է զգում։Մի ժայռի միջից վճիտ աղբյուր է բխում, և աղջիկն իր խմած ջրից հղիանում է։Այնուհետև Ծովինարին տանում են Բաղդադ։ Պարզվում է, որ նա երեխա է ունենալու։ Խալիֆը մահվան դատավճիռ է կայացնում։ Արքայադուստրը խնդրում է մահապատիժը հետաձգել մինչև ծննդաբերության օրը, քանի որ այլապես իր հետ կմեռնի մի անմեղ էակ։ Ժամանակ են տալիս։ Ծովինարը երկու տղա է ծնում, մեկի անունը՝ Սանասար, մյուսինը՝ Բաղդասար։ Կրկին հայտնվում են դահիճները։ Բայց Ծովինարը դարձյալ ժամանակ է խնդրում երեխաներին կերակրելու և մեծացնելու համար։ Պատիժը մի քանի անգամ հետաձգվում է։ Այդ ժամանակամիջոցում խալիֆը մտերմանում է Ծովինարի հետ, և արքայադուստրը բարեհաջող կերպով խուսափում է մահապատժից։ Տղաները ոչ թե օրով, այլ ժամով են մեծանում և տակավին հինգ տարեկան չդարձած՝ ահ ու սարսափի մեջ են գցում Բաղդադի ավագանու երեխաներին, որոնց հետ նրանք խաղում են։ Այս հողի վրա վիճաբանություն է տեղի ունենում վեզիրի և խալիֆի միջև:
Շարունակելի…

ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

ՍԱՍՆԱ  ԾՌԵՐ
Ա
Ագրատագահ-Նախաճաշի ժամանակ:
Ագուբե-Խուրջին,պայուսակ:
Ադաթ-Սովորություն:
Ազապ-Չամուսնացած տղա:
Ազիզ օր-Նվիրական, սրբազան օր:
Ազնանցորդի-Դյուցազն,քաջորդի:
Ազնավուր-Ազնահուր
-1Ազնվազարմ:-2Դյուցազն, կտրիճ:
Ազրայիլ-Հսկա,աժդահա:
Աժդահար-Աժդահա, վիթխարի:
Ալան-Թալան-Կողոպուտ:
Ակ,Ակունք-Ակն,ակներ, թանկարժեք, քարեր:
Ակահ գնալ-ՈՒշագնաց լինել, ուշքը կորցնել:
Ակահ չունենալ-ՈՒշքը վրան չլինել,տեղյակ չլինել:
Ակահեց,Ակահավ,
Ակհավ-1Կռահեց, իմացավ, գլխի ընկավ:
2Արթնացավ
Ականատ-Պատուհան,պատի պահարան:
Ական ջուր-Աղբյուրի ակի, բխման տեղի ջուր:
Ականջկլա-ՈՒրախ լուր, աչքալույս:
Ակառ-Ատամ:
Ակռեք-Ատամներ:
Ահու-Ահից, վախից, երկյուղից:
Աղա-Տեր, պարոն:
Աղբերուկ-Եղբայր,եղբացրիկ:
Աղեկ-Լավք գեղեցիկ:
Աղեկություն-Լավություն:
Աղեղան լար-Աղեղի լար:
Աղոթրան-Լուսաբաց, այգ:
Աղունիկ-Աղավնի:
Աղուր-Սայլի անիվների թողած ակոսավոր հետք:
Ամագ-Երախտիք,աշխատանք:
Ամանաթ-Գրավ, մեկի մոտ պահ տված որևէ իր:
Ամբար-Հացի շտեմարան, պահեստ:
Ամիրա-Արաբական կուսակալ,կառավարիչ:
Անալի-Առանց աղի, անաղ:
Անակահ-Անզգա:
Անգյալ-Հաշմանդամ:
Անդունդք-Անդուդներ, առասպելական ստորգետնյա խորխորատ:
Անթարոց,Անթրոց-Թոնիր խառնելու մետաղե ձող:
Անհիմա-Անհասկացող,տխմար:
Անհուշ-ՈՒշագնաց:
Անոթությնե-Անոթությունից,սովից,քաղքից:
Անջախ-Հազիվ,մի կերպ:
Անուշթյունով-Անուշությամբ,մեղմությամբ, քաղցրությամբ:
Անունվոր-Անունով:
Անվեր-Վիրի Տեղ-Ոտք չկոխած վայրենի տեղ:
Անօրեն-Անհավատ,ոչ քրիստոնյա:
Աշկել-Աչքել, նայել, դիտել:
Ապով-Համար,հույսով:
Ազամ-Պարսիկ:
Ազմու-Պարսից, Պարսկաստան:
Առաջադեմ- Առաջ ընկծ,առաջ դիմած:
Առ ու Ավար -Ավար ու գերևարություն:
Առոք-փառոք — Մեծ հարգանքով ու փառքով:
Ասլան-Առյուծ:
Աստեվոր-Այս աշխարհից,ապրող,կեցող:
Ասքար- Զինվոր,զորք:
Ասքար անել-Զորք հավաքել, զորք ժողովել:
Ավա-Ահավասիկ,ահա:
Ավատաս-Հավատաս,հավատացիր:
Ավեր Մարդ-Ավերող մարդ, վատ մարդ:
Ավրել-Ավերել:
Ավուր-Օրվա:
Տասնուչորս ավուր լուսին-Լիալուսին:
Արխային-Ապահով:
Արմաղան-1ընծա, նվեր:2Չքնաղ,հազվագյուտ,սիրուն:
Արունք-Արյուն,արյունահեղություն,փորձանք:
Արքայույուն-Դրախտ:
Ափո-Պապ,Պապիկ:
Աքուց-Աքացի, քացի:

Հեղինակ՝ Սուրեն Պողոսյան

Ավանդապատումներ

Աղավնի

 

Աղավնին լեզու չունի և միայն կարողանում է ՙՎո՜ւ, վո՜ւ՚ անել: Երբ Նոյը տապանից բաց է թողել նրան լուր բերելու, նրանից առաջ արձակված ագռավը հարձակվել է աղավնու վրա և կծել նրա լեզուն: Չնայած դրան, աղավնին գտել է հնարը Նոյին ավետիս տալու. կտրել է ծառի կանաչ մի ճյուղ և տարել, որից Նոյը հասկացել է, որ ջուրն արդեն ցամաքել է: Ադ պատճառով էլ Նոյն անիծել է ագռավին և օրհնել աղավնուն:

Անահիտի աղբյուր

 

Գտնվում է ԼՂՀ Մարտունու շրջանի Հացի գյուղում

Ասում են, թե Աղվանից Վաչագան թագավորն այս աղբյուրի մոտ է առաջին անգամ հանդիպել Հացիի գյուղացի գեղեցիկ ու իմաստուն Անահիտին և սիրահարվել նրան: Այդ օրվանից էլ աղբյուրը կոչվել է Անահիտի աղբյուր:

Աբուլ լեռ

 

Գտնվում է Ջավախքում

 

Մարդիկ, խմելով այս սարից բխող աղբյուրի քաղցրահամ սառը ջուրը, ասել են.ՙԻստակ ապուր՚ է: Ջուրը հավանելով՝ նրանք բնակություն են հաստատել այստեղ և գյուղն ու սարը կոչել են Ապուր, որը հետո բերնեբերան անցնելով՝ դարձել է Աբուլ:

Կրթահամալիրի 7հոմանիշները
1Միաբանություն (Մեր կրթահամալիրը միաբանություն է )
2Կրթական պարտեզ(տարին 2 անգամ լինում է ծառատունկ  և մի քանի տարի անց կլինի մեծ անտառ)
3Արվեստանոց-արհեստանոց(Մենք ունեք հիանալի Արվեստանոց-արհեստանոցներ կան տեղի է ունենում բազմաթիվ նախագծեր)
4Մրջնանոց(մրջնանոցը մեր կրթահամալիրն է իսկ մենք մրջունները)
5Արշավախումբ
6Ընտանիք (մեր կրթահամալիրը մի մեծ գերդաստան է,Մայր դպրոցը մեր հայրական տունն իսկ մեր դպրոցները երեխաները)
7Համույթ(մենք ունենք երգչախումբ,պարի համույթ և այլն)

«Սասնա ծռեր» էպոսի մասին

Ազգային էպոսը էպիկական բովանդակությամբ էպիկական ժանրի բանաստեղծության կամ գրականության գործ է, որը ավանդաբար ներկայացնում կամ արտացոլում է որևէ ազգի մշակութային կամ ինքնաճանաչողական ոգին, դա կարող է վերաբերել նաև ինքնուրույնության կամ անկախության ձգտող որևէ էթնիկական կամ լեզվաբանական խմբի։ Ազգային էպոսների մեջ հաճախ նկարագրվում է տվյալ ազգային էթնոսի ծագման և զարգացման պատմությունը. կամ պատմության մի մասը, կամ տվյալ ազգության ինքնորոշման կամ ինքնագիտակցման պատմության կարևորագույն դրվագները և այլ ազգային խորհրդանշանների ծագման կամ ընդունման պատմությունը։

«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ», հայ ժողովրդական հերոսավեպը կամ էպոսը։ Վիպասացների և բանահավաքների կողմից կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլն։ «Սասնա ծռերը» հայ ազգային էպոսն է՝ դյուցազնավեպը. ստեղծվել է միջնադարում՝ արաբական արշավանքների ժամանակ։ Էպոսի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման։
Սասնա ծռեր էպոը կազմված է 4բաժիններից
1.Սանասար Բաղդասար
2.Մեծ Մհեր
3.Սասունցի Դավիթ
4.Փոքր Մհեր

Նախագիծ

«Սասնա ծռեր»
38821_b

1.ընթերցել էպոսը հատվածաբար
2.Բարբարաին աշխատանք
3.Մշակումները
4.Կին հերոսները
5.Անդրադարձ հերոսների մականուններին
6.Ինչ են խորհրդանշում Թուր-կեծակին,Քուռկիկ-Ջալալին,Սուրբ խաչը և Զրահը
7.Համեմատություն այլ ազգի էպոսների հետ

Նախագծի նպատակը
Ծանոթանալ էպոսին,հասկանալ բարբառները
Արդյունքը՝ բառարան,Ռեֆերատ,տեղեկություններ Սասունցի Դավթի  արձանի մասին:

Աբրահամյան

images
1828-թվին  4 եղբայր Պարսկաստանից գաղթեցին  Հայաստան:Նրանցից  3-ը բնակություն  հաստատեցին Կոտայքի շրջանի Գառնի գյուղում: Իսկ  մյուս որդին`Մուրադը Ապարանի Մոլաղասն գյուղում: Մեր Աբրահամյանների  տոհմը սերվում է Մուրադի տոհմից ով Աբրահամի որդին էր: Մուրադի որդիներն եղել են`  Աբրահամը,Հովհաննեսը ,Թադեոսը եւ  այստեղից էլ շարունակվում է  մեր տոհմածառը:

In 1828 the 4 brothers of my ancestors migrated to Armenia from Persia . 3 of them inhabited in the village of Garni which was in the region of Kotayk. The 4 th brother Murad inhabited in Molaghasn which was in the region of Aparan.
The Abrahamyans are  the descendants of Abraham’s son Murad. Murad’s sons were Abraham. Hovhannes and Tadevos.Here is the beginning of our lineage.

 

Ես Սեբաստացի եմ

Արդեն 3 ամիս շարունակ ես սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>>կրթահամալիրում : 9 տարի սովորել եմ Գ.Չաուշի անվան թիվ 188 դպրոցում:Ընտրեցի <<Մխիթար Սեբաստացի>> կրտահամալիրը քանի, որ ինձ առաջին հերթին գրավեց դպրոցի մթնոլորտը ,դիզայնը և դասավանդվող առարկաները: Երբ ծանոթացա երեխաների և ուսուցիչների հետ զգացի, որ գտել եմ այն միջավայրը, որը հարկաոր էր ինձ :Ես ուրախ եմ, որ Սեբաստացի եմ :

1457623_251216651692381_280333358_n

Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողները Աշտարակում

Գեղարվեստի ավագ դպրոցի մի խումբ սովորողներ, այդ թվում նաև ես, գնացել էինք Աշտարակի <<Սմբատ Շահազիզի>> անվան դպրոց, որտեղ մենք զրուցեցինք, երգեցինք սովորողների հետ: Մենք պատմեցինք մեր դպրոցական առօրյայի մասին, իսկ իրենք` իրենց: Այնուհետև այցելեցինք  մանկապարտեզներից մեկը: Հետո գնացինք Մարիանէ եկեղեցի, որը կառուցվել է 13-րդ դարում: Մարիանէ եկեղեցուց հետո գնացինք 7- րդ դարի Կարմրավ որ եկեղեցին: Վերադառնալիս զբոսնեցինք Աշտարակ քաղաքում և նորից նվիրեցինք  գրքեր:
1450073_251209271693119_1302446398_n IMG_6942