Աշխարհը իմ աչքերով

 

ղզիկ նկար

Ամենասպաս ու անսպասելի աշնան վերջին ամիսն էլ եկավ …
Ամենաանիմաստ եղանակը բոլոր եղանակաների մեջ , ամենահետաքրքիրը ՝ իր գեղեցկությամբ , ամենաիրականը ՝ անիրականության մեջ
Չէ՜՜՜, չսիրեցի այդ աշունը ~
Գիտե՜ք ՝ ինչքան գեղեցիկ է , երբ Երևանից գնում ես  Սևան , նայում ես պատուհանից , չկա ոչ մի մեքենա , միայն այն տասնյակ ծառերն են , որ կռված են իրար հետ , չեն նայում միմյանց , բայց հենվում են իրար , որովհետև իրենց միակ օգնականը հենց իրենք են … Եթե այդ ճանապարհով անցնող գոնե մի մեքենայի վարորդի մտքի ծայրով էլ անցնի հատել այդ ծառերից  գեթ մեկը նրանք կմնան մենակ .. բայց յուրաքանչյուր կողքի ծառը (հա՜ , թող կռված լինեն  )  կմոռանա ամեն բան , կցանկանա օգնել այն կարմրավուն ծառին , որ նրանցից շուտ կարմրեց … երբեմն մտածում էին , թե ինչու շուտ կարմրեց … մահանալու էր …
Երևի վարորդներն էլ ենթագիտակցորեն դա հասկանում էին .. բայց ..չեն հատում , չեն հատել , հուսամ , որ չեն էլ հատի  … ՇՆՈՐհակԱԼՈՒԹՅՈՒՆ
Մարդիկ ծառերի նման չեն …
հա՜ ,մտածում են , թե ամեն ինչ փողով է  … ա՜՜՜հ՜՜՜
կռվում են , բանավիճում , բայց երբեք չեն լինում այդ ծառերի նման …

Մարդկությունը փողով չէ  ~
Կյանքը փողով չէ  ~
Ծառ լինելն էլ , ցավոք , արդեն հնարավոր չէ  ~

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s