Ավանդապատումներ

Աղավնի

 

Աղավնին լեզու չունի և միայն կարողանում է ՙՎո՜ւ, վո՜ւ՚ անել: Երբ Նոյը տապանից բաց է թողել նրան լուր բերելու, նրանից առաջ արձակված ագռավը հարձակվել է աղավնու վրա և կծել նրա լեզուն: Չնայած դրան, աղավնին գտել է հնարը Նոյին ավետիս տալու. կտրել է ծառի կանաչ մի ճյուղ և տարել, որից Նոյը հասկացել է, որ ջուրն արդեն ցամաքել է: Ադ պատճառով էլ Նոյն անիծել է ագռավին և օրհնել աղավնուն:

Անահիտի աղբյուր

 

Գտնվում է ԼՂՀ Մարտունու շրջանի Հացի գյուղում

Ասում են, թե Աղվանից Վաչագան թագավորն այս աղբյուրի մոտ է առաջին անգամ հանդիպել Հացիի գյուղացի գեղեցիկ ու իմաստուն Անահիտին և սիրահարվել նրան: Այդ օրվանից էլ աղբյուրը կոչվել է Անահիտի աղբյուր:

Աբուլ լեռ

 

Գտնվում է Ջավախքում

 

Մարդիկ, խմելով այս սարից բխող աղբյուրի քաղցրահամ սառը ջուրը, ասել են.ՙԻստակ ապուր՚ է: Ջուրը հավանելով՝ նրանք բնակություն են հաստատել այստեղ և գյուղն ու սարը կոչել են Ապուր, որը հետո բերնեբերան անցնելով՝ դարձել է Աբուլ:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s