«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԷՊՈՍԻ ԲՈՎԱՆԴԱԿՈԻԹՅՈԻՆՆ

Էպոսն սկսվում է այն պատմությամբ, թե ինչպես Բաղդադի խալիֆի ուղարկած հարկահանները Հայաստան գալով՝ մի վառ լուսավորված աշտարակում հանկարծ տեսնում են հայոց Գագիկ թագավորի դստերը՝ Ծովինարին։ Խելքահան լինելով նրա հիասքանչ ու հմայիչ կերպարանքից, նրանք թողնում են իրենց գործը, շտապում Բաղդաղ և խալիֆին հայտնում, որ անհրաժեշտ է, ինչ գնով էլ լինի, ձեռք բերել այդ գեղեցկուհուն։

Խալիֆը դեսպաններ է առաքում Հայաստան, որոնք նրա անունից պահանջում են գեղեցկուհի Ծովինարին և սպառնում են չտալու դեպքում պատերազմի դուրս գալ։

Հայաստանում տարբեր կարծիքներ են  առջանում։ Ոմանք պնդում են, թե պետք է տալ Ծովինարին, ոմանք էլ առաջարկում են պատերազմել և չտալ արքայադստերը, քանի որ խալիֆը կռապաշտ է, իսկ աղջիկը խաչապաշտ ։ Սակայն Ծովինարն ինքը միանում է այն մարդկանց կարծիքին, ովքեր գտնում են, որ ավելի լավ է տալ աղջկան և խնայել հազարավոր մարդկանց կյանքը։

Ծովինարը պայման է դնում, որ խալիֆը մի ամբողջ տարի չմոտենա իրեն։ Խալիֆը համաձայնվում է և արքայադստեր համար հատուկ դղյակ է կառուցել տալիս։

Մի օր Ծովինարը դուրս է գալիս ծովափ զբոսանքի։ Համբարձման տոնն է լինում: Զբոսանքից հոգնելով, Ծովինարը  հանկարծ  ծարավ է զգում։Մի ժայռի միջից վճիտ աղբյուր է բխում, և աղջիկն իր խմած ջրից հղիանում է։Այնուհետև Ծովինարին տանում են Բաղդադ։ Պարզվում է, որ նա երեխա է ունենալու։ Խալիֆը մահվան դատավճիռ է կայացնում։ Արքայադուստրը խնդրում է մահապատիժը հետաձգել մինչև ծննդաբերության օրը, քանի որ այլապես իր հետ կմեռնի մի անմեղ էակ։ Ժամանակ են տալիս։ Ծովինարը երկու տղա է ծնում, մեկի անունը՝ Սանասար, մյուսինը՝ Բաղդասար։ Կրկին հայտնվում են դահիճները։ Բայց Ծովինարը դարձյալ ժամանակ է խնդրում երեխաներին կերակրելու և մեծացնելու համար։ Պատիժը մի քանի անգամ հետաձգվում է։ Այդ ժամանակամիջոցում խալիֆը մտերմանում է Ծովինարի հետ, և արքայադուստրը բարեհաջող կերպով խուսափում է մահապատժից։ Տղաները ոչ թե օրով, այլ ժամով են մեծանում և տակավին հինգ տարեկան չդարձած՝ ահ ու սարսափի մեջ են գցում Բաղդադի ավագանու երեխաներին, որոնց հետ նրանք խաղում են։ Այս հողի վրա վիճաբանություն է տեղի ունենում վեզիրի և խալիֆի միջև:
Շարունակելի…

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s