Աբրահամյան

images
1828-թվին  4 եղբայր Պարսկաստանից գաղթեցին  Հայաստան:Նրանցից  3-ը բնակություն  հաստատեցին Կոտայքի շրջանի Գառնի գյուղում: Իսկ  մյուս որդին`Մուրադը Ապարանի Մոլաղասն գյուղում: Մեր Աբրահամյանների  տոհմը սերվում է Մուրադի տոհմից ով Աբրահամի որդին էր: Մուրադի որդիներն եղել են`  Աբրահամը,Հովհաննեսը ,Թադեոսը եւ  այստեղից էլ շարունակվում է  մեր տոհմածառը:

In 1828 the 4 brothers of my ancestors migrated to Armenia from Persia . 3 of them inhabited in the village of Garni which was in the region of Kotayk. The 4 th brother Murad inhabited in Molaghasn which was in the region of Aparan.
The Abrahamyans are  the descendants of Abraham’s son Murad. Murad’s sons were Abraham. Hovhannes and Tadevos.Here is the beginning of our lineage.

 

Ես Սեբաստացի եմ

Արդեն 3 ամիս շարունակ ես սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>>կրթահամալիրում : 9 տարի սովորել եմ Գ.Չաուշի անվան թիվ 188 դպրոցում:Ընտրեցի <<Մխիթար Սեբաստացի>> կրտահամալիրը քանի, որ ինձ առաջին հերթին գրավեց դպրոցի մթնոլորտը ,դիզայնը և դասավանդվող առարկաները: Երբ ծանոթացա երեխաների և ուսուցիչների հետ զգացի, որ գտել եմ այն միջավայրը, որը հարկաոր էր ինձ :Ես ուրախ եմ, որ Սեբաստացի եմ :

1457623_251216651692381_280333358_n

Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողները Աշտարակում

Գեղարվեստի ավագ դպրոցի մի խումբ սովորողներ, այդ թվում նաև ես, գնացել էինք Աշտարակի <<Սմբատ Շահազիզի>> անվան դպրոց, որտեղ մենք զրուցեցինք, երգեցինք սովորողների հետ: Մենք պատմեցինք մեր դպրոցական առօրյայի մասին, իսկ իրենք` իրենց: Այնուհետև այցելեցինք  մանկապարտեզներից մեկը: Հետո գնացինք Մարիանէ եկեղեցի, որը կառուցվել է 13-րդ դարում: Մարիանէ եկեղեցուց հետո գնացինք 7- րդ դարի Կարմրավ որ եկեղեցին: Վերադառնալիս զբոսնեցինք Աշտարակ քաղաքում և նորից նվիրեցինք  գրքեր:
1450073_251209271693119_1302446398_n IMG_6942

Հողի աղտոտում

Հող, բնական գոյացություն՝ կազմված ծագումնաբանորեն իրար հետ կապված հորիզոններից, որոնք ձևավորվել են երկրի կեղևի մակերեսային շերտերի վերափոխման հետևանքով՝ ջրիօդի և կենդանի օրգանիզմների ներգործության շնորհիվ։ Հողն անընդհատ զարգանում և փոփոխվում է։ Բնութագրվում է բերրիությամբ՝ բույսերին մատչելի սննդանյութերով և ջրով ապահովելու ունակությամբ, որի շնորհիվ այն դառնում է արտադրամիջոց, աշխատանքի առարկա, նյութական բարիքների աղբյուր։ Հողը գյուղատնտ․ արտադրության հիմնական միջոցն է. ագրոտեխնիկական, ագրոքիիական ու բարելավող միջոցառումների կիրառմամբ այն կարելի է դարձնել առավել արդյունավետ, որի ցուցանիշը բույսերի բերքատվությունն է։g_imageՀողի աղտոտման հիմնական աղբյուր են արդյունաբերական, գյուղատնտեսական, կենցաղային և ճառագայթաակտիվ թափոնները: Որոշ թափոններ նեխման հետևանքով արագ քայքայվում են, սակայն շատերը պահպանվում են երկար, մասնավորապես` պլաստմասսայե տարաները: Այդ առումով որոշակի վտանգ են ներկայացնում նաև հանքային պարարտանյութերն ու պեստիցիդները, որոնք հակում ունեն կուտակվելու սննդային շղթայի որևէ օղակի օրգանիզմներում`  հանգեցնելով գենետիկական փոփոխությունների և ուռուցքների առաջացման:
Հողի աղտոտվածության հիմնական արտահայտությունը նրա վնասակար ազդեցությունն է բուսական կամ կենդական այս կամ այն օրգանիզմի վրա:
Հողը կենսոլորտի ամենակարևոր տարրերից է, կենսաբանական բազմաթիվ շարժընթացներ պայմանավորված են հատկապես հողի շերտով, այնտեղ են կուտակվում օրգանական նյութերը, զանազան քիմիական տարրեր և արևի էներգիան: Հողը կատարում է աղտոտիչների կենսաբանական կլանիչի, քայքայողի և չեզոքարարի դեր: Ուստի, հողի պաշտպանությունն առաջնակարգ դեր ունի շրջակա միջավայրի պահպանության համալիրում:
Աղտոտման դեմ պայքարն աղտոտիչների բացասական ազդեցությունից բույսերի, կենդանիների, մարդկանց և նյութական արժեքների պահպանության միջոցառումների համակարգն է:
images
Ցանկալի արդյունքի հասնելու համար հարկավոր է  նախ` առավելագույնս զտել արտանետվող գազերն ու հոսքաջրերը, իրականացնել շրջակա միջավայրի էկոլոգիական փորձաքննություն և աղտոտման վիճակի գնահատում, խստորեն հետևել բոլոր աղտոտիչների սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների պահպանմանը, ապա` ստեղծել անթափոն արտադրություններ:
Բնության պահպանության, շրջակա միջավայրի վիճակի վերահսկման, որակի գնահատման, ինչպես նաև կենսամիջավայրի, էկոհամակարգերի և մարդու առողջության վրա բացասական ազդեցությունների կանխարգելման, ժամանակին հայտնաբերման ու վերացման համար ստեղծվել են բնապահպանական 1000-ից ավելի կազմակերպություններ (Բնության պահպանության միջազգային միություն, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ, ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիր, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ և այլն), ընդունվել օրենքներ ու համաձայնագրեր, որոնց միացել է նաև Հայաստանը:

Մոխրագույն արևն էլ է շողում վարդագույն շողով :) ^_^ ♥ ♥ ♥

1-ին դեմք .ԺՊԻՏ
2-րդ դեմք .ԼԱՑ
3-րդ դեմք. ԹԱԽԻԾ
4-րդ դեմք. ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ
5-րդ դեմք.ՔԱՐ
bsfKsLpq3ifeTXLWuE
Ինչքա՜՜ն հետաքրքիր կլինի , եթե այս բոլոր դեմքերը միախառնվեն ….
Ինչքա՜՜՜ն գեղեցիկ կլինի , որ նույնիսկ քարը ժպտա …
Ի՜՜նչ հիանալի կլինի , եթե բոլոր դեմքերը ունեն  տարբեր արտահայտություններ , բայց ցույց տան ժպիտ …
Քարից մի մաս եթե պոկվի ու ժպտա ☺
Եվ ինչքա՜՜՜ն ծիծաղելի կլինի  (ինչքան ծիծաղելի է ) , երբ լացաթախծախառը դեմքերը ավելի շատ են , քան ժպտադեմ երեսները  🙂 Թախծախառը դեմքերը մեր մի մասն են , մանավանդ հայերիս … Չէ՛ , մերը պատմություն չէ խնդիրը , մեր դառը ճանապարհը չէ պատճառը  , ուղղակի մեր բնավորությունն է  , ուրիշի մոտ խղճահարություն առաջացնելու միտքն է  մեզ բոլորիս դրդում նման դեմքերի … Ուրիշ շատ պատճառներ ևս կան , բայց չանդրադառնամ .:
“Դուք ամբողջովին մարդ չեք , եթե դեռ չեք կարողանում ժպտալ 🙂
Չեմ ասում , թե պարտադրված  , չեմ ասում ՝ դեմքի միմիկաները այնպես մոտեցնել , որ ժպտանք ..Ո՛չ ,բայց ժպտանք …
Երբ մարդը անընդհատ նույն սառած դեմքով նայում է  քեզ  , կամ կողքիններդ նույն դեմքով նայում են քեզ  կամ իրար հետ են այդ դեմքով խոսում , նրանց  “գեղեցիկ” դեմքերը ինքնաբերաբար դառնում են  վիսկիի սառույց   : Դեմքեր , որոնք երբեք այլևս չեն դառնում տաք : Դեմքեր , որ ցուրտ նոյեմբերյան եղանակից ավելի անտանելի են …
fdyhgf-336
Կապ չունի՝ ցուրտ է , թե տաք …
Կապ չունի՝ դու ուրախ ես , թե քեզ համարում ես ամենադժբախտը բոլոր մահկանացուների մեջ…
Կապ չունի ՝ ինչ ես ուզում ասել , բայց չես կարողանում …
Մոխրագույն արևն էլ է շողում վարդագույն շողով   🙂 ^_^ ♥

Աշխարհը իմ աչքերով

 

ղզիկ նկար

Ամենասպաս ու անսպասելի աշնան վերջին ամիսն էլ եկավ …
Ամենաանիմաստ եղանակը բոլոր եղանակաների մեջ , ամենահետաքրքիրը ՝ իր գեղեցկությամբ , ամենաիրականը ՝ անիրականության մեջ
Չէ՜՜՜, չսիրեցի այդ աշունը ~
Գիտե՜ք ՝ ինչքան գեղեցիկ է , երբ Երևանից գնում ես  Սևան , նայում ես պատուհանից , չկա ոչ մի մեքենա , միայն այն տասնյակ ծառերն են , որ կռված են իրար հետ , չեն նայում միմյանց , բայց հենվում են իրար , որովհետև իրենց միակ օգնականը հենց իրենք են … Եթե այդ ճանապարհով անցնող գոնե մի մեքենայի վարորդի մտքի ծայրով էլ անցնի հատել այդ ծառերից  գեթ մեկը նրանք կմնան մենակ .. բայց յուրաքանչյուր կողքի ծառը (հա՜ , թող կռված լինեն  )  կմոռանա ամեն բան , կցանկանա օգնել այն կարմրավուն ծառին , որ նրանցից շուտ կարմրեց … երբեմն մտածում էին , թե ինչու շուտ կարմրեց … մահանալու էր …
Երևի վարորդներն էլ ենթագիտակցորեն դա հասկանում էին .. բայց ..չեն հատում , չեն հատել , հուսամ , որ չեն էլ հատի  … ՇՆՈՐհակԱԼՈՒԹՅՈՒՆ
Մարդիկ ծառերի նման չեն …
հա՜ ,մտածում են , թե ամեն ինչ փողով է  … ա՜՜՜հ՜՜՜
կռվում են , բանավիճում , բայց երբեք չեն լինում այդ ծառերի նման …

Մարդկությունը փողով չէ  ~
Կյանքը փողով չէ  ~
Ծառ լինելն էլ , ցավոք , արդեն հնարավոր չէ  ~