Կայծակ

Երկրագնդի վրա ամենահաճախը կայծակները տեղի են ունենում |Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության]] արեւելքի լեռներում գտնվող փոքրիկ Կիֆուկա գյուղի մոտ: Մեկ քառակուսի կիլոմետր տարածքի վրա տարեկան տեղի է ունենում կայծակի 158 բռնկում: Կայծակները հաճախակի են նաև Վենեսուելայում, Սինգապուրում, Բրազիլիայի հյուսիսում  և Կենտրոնական Ֆլորիդայում:
slide-5-728

Որոտը

Կայծակին ուղեկցող որոտի առաջացման բացատրությունը է` էլեկտրական հոսանքի արագ աճի պատճառով կայծակի անցուղու ներսում օդը խիստ տաքանում է և արագ ընդարձակվում։ Հոսանքի հանկարծակի ընդհատումից հետո ջերմաստիճանը կայծակի անցուղում ընկնում է , քանի որ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին. անցուղին արագ սառչում է, օդը կտրուկ սեղմվում, որի հետևանքով առաջանում են ձայնային ալիքներ։
240px-Lightning_striking_the_Eiffel_Tower_-_NOAA timthumb

Տեսակները

Կայծակները լինում են գծային, գնդային և օղաձև ։ Ավելի հաճախ հանդիպում է գծային կայծակ, որի երկարությունը հասնում է մի քանի կմ-ի, տևողությունը` 10-4 վրկ-ի, հոսանքի ուժը` 100 կԱ-ի։ Գնդային կայծակի բնույթը դեռևս բացահայտված չէ։ Կայծակի ավերիչ հետևանքներից պաշտպանվելու համար կիրառվում են շանթարգելներ։

200px-Oxygen480-actions-office-chart-area-stacked.svg

Կայծակի հետ կապված պատահարներ

Երկրի մակերեւույթին հասած կայծակը հաճախ հրդեհների և մարդկային զոհերի պատճառ է դառնում։

  • 1789թ. Իտալիայի Բրեշա քաղաքում կայծակը հարվածելով Սբ. Նազար եկեղեցուն, պայթեցրեց այնտեղի զինանոցում գտնվող իննսուն տոննա վառոդը: Զոհվեց երեք հազար մարդ, ավերվեց քաղաքի մեկ վեցերորդը:
  • 1994թ. նոյեմբերի 2-ին Եգիպտոսի Դրոնկա նավահանգստում կայծակը խփելով պայթեցրեց նավթատար նավերը, զոհվեց 469 մարդ:
  • 2005թ. հոկտեմբերի 31-ին կայծակի հարվածից Նոր Հարավային Ուելսում սատկեց վաթսունութ կով:
  • Պակիստանի հյուսիսարեւմտյան Ուշարի Դարա գյուղում կայծակից սպանվեց 30 մարդ:
  • Ամերիկացի անտառապահ Րոյ Սալիվանը գրանցվել է Գինեսի գրքում այն բանից հետո, երբ ողջ է մնացել 35 տարվա ընթացքում ստացած կայծակի յոթ տարբեր հարվածներից հետո:
Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s