Գրիգոր Նարեկացի

Գրիգոր Նարեկացի (մոտ 951-1003), հայ միջնադարյան հոգևորական, բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա։ Հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։Grigor_Narekatsi-188x300

Գրիգոր Նարեկացու հայտնությամբ հայ գեղարվեստական մտածողությունը մտնում է միանգամայն նոր փուլ։ Տաղերով և հատկապես «Մատյան ողբերգության» պոեմով իր աստվածային հավատը նա վերածեց խոսքի և գեղարվեստական հյուսվածքին հաղորդեց հոգիների վրա ներգործելու տիրական ազդեցություն։ Դա կենդանի խոսք է, որ թափանցում է մարդու հոգու խորքը և ապրեցնում նրան, իսկ եթե հիվանդ է՝ բուժում։hqdefault
Հավատը ենթադրում է կասկածից և քննությունից դուրս նվիրվածություն Աստծուն, Հիսուս Քրիստոսին, Սուրբ Հոգուն և բոլոր նրանց՝ ավետարանիչներին, մարգարեներին ու սուրբերին, ովքեր տարածել են Աստծու խոսքը։ Նարեկացին այն ճշմարիտ հավատացյալներից մեկն է, որ դասվեց սուրբերի շարքը և հավերժական փառք նվաճեց իր աստվածային հանճարով:
«Մատյան Ողբերգության»
Ա
Սրտիս ողբաձայն հառաչանքների աղաղակն, ահա,
Դէպ երկինքն ի վեր` քեզ եմ ընծայում, գաղտնատե՛ս Աստուած.
Եւ իմ սասանեալ հոգու իղձերի պտուղն այրուող`
Անձս տոչորող թախծութեան հրի վրայ դնելով`
Կամքիս բուրվառով առաքում եմ քե՛զ:
Նայի՛ր, ո՜վ գթած, հոտոտի՛ր դու այն առաւե՛լ սիրով,
Քան պատարագը բոլորանուէր, մատուցուած ծխով ամէնառատ:
Ընդունիր այս պարզ ու սեղմ խօսքերիս շարադրանքը դու
Հաճութեամբ յօժար եւ ո՛չ բարկութեամբ:
Բանաւոր զոհիս նուէրն այս սրտանց
Մեղքերիս պարարտ ճարպի զօրութեամբ ողջակիզուելով,
Թող որ խոհերի իմ խորհրդակիր սենեակի խորքից
Բարձրանայ եւ քեզ հասնի անյապաղ:
Եւ աղերսախառն երբ դատի նստեմ ես քեզ հետ, հզօ՛ր,
Թող որ տաղտկալի չթուայ քեզ այդ,
Ինչպէս ամբարիշտ Յակոբի ձեռքերի կարկառումն ի վեր,
Որի դէմ բողոք է գրել Եսային
Եւ կամ ինչպէս անիրաւութիւնը Բաբելոնի`
Սաղմոսի եօթանասուներկուերորդ առակում ասուած:
Այլ ընդունիր այն կամովին, ինչպէս խունկն հաճոյական,
Որ մի ժամանակ բուրեց Սելովի խորանի մէջ այն,
Որը նոր շուքով վերանորոգուած` Դաւիթը կանգնեց
Յանուն գերեդարձ այն տապանակի,
Որ նման է իմ կորուսեալ հոգու վերստին գիւտին:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s