Ամանորը աշխարհում և Գեղարվեստի ավագ դպրոցում

Ամանորը մոտենում է,իսկ այն տոնելու բազմաթիվ հետաքրքիր ձևեր կան:Ամեն ազգ ունի իր ավանդույթները ու սովորություները:Ոմանք ավանդապաշտ են, ոմանք էլ կարևորություն տալով ավանդոյթներին,ամանորը նշում են այնպես,ինչպես իրենք են ցանկանում:
Ծանոթանանք տարբեր երկրների  ամանորյա սովորույթներին:

Իտալիայում   Նոր տարին սկսվում է հունվարի 6-ից: Իտալացիների մոտ ընդունված է Ամանորի գիշերը պատուհանից դուրս նետել իրենց հին իրերը: Նրանց այդ ավանդույթը շատ է դուր գալիս, և նրանք մեծ ոգևորությամբ նետում են հին արդուկներ, աթոռներ և այլն: Իտալացիները հուսով են, որ հին իրերին անպայման նոր տարում կփոխարինեն նորերը: Իտալացիների համար շատ կարևոր է, թե նոր տարում իրենք առաջինն ում են հանդիպելու. ցանկալի չէ հանդիպել քահանայի կամ երեխայի, հաջողություն է բերում ծերունու հետ հանդիպումը:


Անգլիայում Նոր Տարվա գիշերը երեխաների համար ցուցադրվում են թատերական ներկայացումներ’ անգլիական հին հեքիաթների սյուժեներով, անցկացվում է նաև դիմակահանդես’ հեքիաթների հերոսների մասնակցությամբ’ Հոբբի Հորս, Մարտովյան նապաստակ, Շալտայ-Բալտայ, Պանչ և այլք: Ողջ գիշեր առևտրականները վաճառում են խաղալիքներ, դիմակներ, փուչիկներ և այլն: Հենց Անգլիայում է ստեղծվել շնորհավորական բացիկներ փոխանակելու ավանդույթը: Առաջին ամանորի բացիկը տպագրվել է Լոնդոնում’ 1843թ.: Քնելուց առաջ երեխաները դատարկ ափսե են դնում սեղանին, որպեսզի Սանտա Կլաուսը գիշերը նվերներն այնտեղ դնի:


Իսրայելում Նոր տարին(Ռոշ խա-Շանա) նշում են Տիշրեյ(սեպտեմբեր) ամսվա առաջին երկու օրը: Ռոշ խա-Շանան խորհրդանշում է աշխարհի արարման տարեդարձն ու Աստծո թագավորության սկիզբը: Իսրայելում Նոր տարին աղոթքի օր է համարվում:

21_1024_01

Շվեդիա . Նոր տարուց առաջ երեխաները ընտրում են Երկրագնդի թագուհի Լյուչիային: Նրան հագցնում են սպիտակ հագուստ, գլխին վառված լույսերով թագ դնում։ Լյուչիան նվերներ է բաժանում երեխաներին և կենդանիներին: Տոնական օրերին տան լույսերը չեն մարում, փողոցները նույնպես վառ լուսավորվում են:

Ֆրանսիայում Ցմեռ պապը՝ Պեղ Նոէլը, գալիս է ամանորի գիշերը և նվերները թողում կոշիկների մեջ: Նրան, ում բաժին է ընկնում տոնական կարկանդակի միջի հատիկը, նա դառնում է «հատիկային թագավոր», և տոնական գիշերը բոլորը ենթարկվում են նրա հրամաններին:

Բացի այդ, տոնական եղևնու մոտ դնում են փայտե կամ կավե կերպարներ: Ավանդույթի համաձայն՝ լավ գինեգործը պետք է համբուրի գինու տակառը, շնորհավորի նրա տոնը և խմի ապագա բերքի համար:

p

Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Յոհաննեսբուրգի բնակիչները Ամանորի գիշերը պատուհանից նետում են տարբեր իրեր’ շշից մինչև մեծ կահույք: Մայրաքաղաքի ոստիկանությունը մարդկանց կյանքը չվտանգելու համար ստիպված է լինում որոշ շրջաններում արգելել երթևեկությունը, քանի որ երբեմն հարավաֆրիկացիները պատուհանից նետում են նաև սառնարաններ:

Հայաստան:Ամանորը հայերի ամենասիրելի տոներից մեկն է: Այստեղ այն նշվում է Դեկտեմբերի 31-ին: Այս գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ հոգսերով լի տոնը իր հետ բերում է ինչպես բազում նվերներ և անակնկալներ այնպես էլ խինդ և ուրախություն: Այս օրերին ամենուրեք կարելի է նկատել նախատոնական եռուզեռ. բոլորը շտապում են գնումների՝ ցանկանալով գեղեցիկ ու ճոխ սեղան ունենալ համեմված հայկական խոհանոցի ավանդական ուտեստներով, որոնք բնորոշ են հատկապես Ամանորին: Հայկական ավանդական դոլման, գաթան և չրերը յուրաքանչյուր սեղանի զարդն են: Ամանորին մարդիկ այցելում են միմյանց, նվերներ փոխանակում: Այս տոնին հատկապես անհամբերությամբ են սպասում երեխաները: Նրանք հավատում են Ձմեռ Պապի գոյությանը և դեռ շաբաթներ առաջ նրան նամակ են գրում, խնդրում նվիրել այս կամ այն խաղալիքը: Այս օրերին Երևանը շողում է տոնական լույսերի ու փայլերի մեջ:

zXg0Fxnq2QbNFlFMYIycT6HDSs

Ամանորը Գեղարվեստի ավագ դպրոցում`

PC120002 PC120004 PC120007 PC120009 PC120026

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s