Վարկեր

Ի՞նչ է վարկը 
Վարկի դեպքում բանկը, վարկային կազմակերպությունը կամ գրավատունը պարտավորվում է Ձեզ տրամադրել դրամական միջոցներ, իսկ Դուք պարտավորվում եք վերադարձնել ստացված գումարը և դրա դիմաց վճարել տոկոսագումար, որը հայտնի է նաև տոկոսներ անվամբ:3-mtyacoxe
Որո՞նք են վարկի տեսակները 
Վարկի օգտագործման հնարավորությունները շատ բազմազան են, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հասկանալ վարկի տարբեր տեսակները և յուրաքանչյուրի առանձնահատկությունները:
Ընդհանուր առմամբ ֆիզիկական անձանց և փոքր ձեռնարկատերերի համար տարածված են վարկի հետևյալ տեսակները`

  • Սպառողական վարկեր, որոնց նպատակն է օգնել ֆիզիկական անձ սպառողին ապրանքներ ձեռք բերելու կամ այլ ծախսեր հոգալու համար: Սպառողական վարկերը տրամադրվում են միայն ՀՀ դրամով:
  • Ավտովարկեր, որոնք ավտոմեքենա գնելու նպատակով տրամադրվող սպառողական վարկերն են:
  • Ոսումնական վարկեր, որոնք տրամադրվում են ֆիզիկական անձանց կրթության ծախսերը հոգալու նպատակով:
  • Լոմբարդային վարկեր, որոնք արագ իրացվելի գրավի դիմաց /ոսկու, դրամական միջոցների և այլն/ որոշակի անձնական նպատակների համար ֆիզիկական անձանց տրամադրվող սպառողական վարկեր են:
  • Բիզնես կամ առևտրային վարկեր, որոնք տրամադրվում են անհատ ձեռնարկատերերին կամ իրավաբանական անձին տնտեսական գործունեության իրականացման, այդ թվում նաև արտադրության կազմակերպման, առևտրի, ծառայությունների մատուցման, բիզնեսի ընդլայնման և զարգացման նպատակով:
  • Գյուղատնտեսական վարկեր, որոնք տրամադրվում են գյուղատնտեսական արտադրության կազմակերպման կամ գյուղատնտեսական հումքի վերամշակման կազմակերպման նպատակով: Գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են ինչպես իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, այնպես էլ ֆիզիկական անձանց:
  • Վարկային գիծ, որոնք ընթացիկ ծախսերի իրականացման համար որպես կանոն վարկային քարտերի միջոցով տրամադրվող վարկեր են:
  • Հիփոթեքային վարկեր, որոնք տրամադրվում են տուն ձեռք բերելու, վերանորոգելու կամ հողամասը կառուցապատելու համար` գրավադրելով այդ տունը կամ հողամասի կառուցապատման դեպքում` հողամասի կառուցապատման իրավունքը:Shahavet
    Ըստ ժամկետայնության` վարկերը կարող են լինել Կարճաժամկետ,Միջնաժամկետ կամ Երկարաժամկետ:
    Երկարաժամկետ վարկի դեպքում ամսական վճարները կլինեն ցածր, սակայն վարկի ընդհանուր ծախսը կավելանա, քանի որ որքան երկար է վարկի ժամկետը, այնքան ավելի շատ են վճարվելիք տոկոսները:

Իմ աշխատանքը

Պաբլո Պիկասո նախագիծը Գեղարվեստի ավագ դպրոցում մեծ ոգևորություն է առաջացրել:Աշխատանքներն սկսելուց առաջ մենք  ուսումնասիրեցինք Պիկասոյի աշխատանքները, լսեցին դասախոսություններ Պիկասոյի արվեստի մասին, որոնք ներկայացրեց արվեստաբան Նազարեթ Կարոյանը:Պաբլո Պիկասո նախագիծն իրականացվում է Ֆրանսիայի դեսպանատան հետ:Նախագիծը կամփոփվի ցուցահանդեսով՝ դեկտեմբերի 19-ին, Գեղարվեստի ավագ դպորցի ցուցասրահում: IMG_9250 IMG_9252
Սա իմ առաջին աշխատանքն է կտավի վրա, իմ սպասումները արդարացան և ես կարողացա հաղթահարել  իմ սպասումները ^_^

Առաջադրանք

Աչքը բռնել-Հսկել , Հետամուտ լինել
գլխին դնել-երես տալ, լկտիացնել
ծանր խոսք-նախատինք, վիրաորանք
գլխի ճարը տեսնել-անելանելի վիճակից դուրս գալու միջոց գտնել
ինչպես ձուկը ջրում-իրեն  ազատ անկաշկանդ զգալ որևէ վայրում
անարգանքի սյունին  գամբել-Հրապարակավ խայտառակ անել
անոսկոր լեզու-շատախոս, բամբասող
կրակե շապիկ-չարչարել
պատռած բերան-անզուսպ
գլխին գալ- ինչ որ բան պատահել(փորձանք)
լեզու գտնել-իրար հասկանալ

Երգ երգոց-Կատարյալ ստեղծագործություն
Բաբելոնյան աշտարակաշինություն-լեզուների խառնակություն
ձայն բարբառո հանապատի-արձագանք,
նոյի ագռավ-
Նոյան տապան-

Կայծակ

Երկրագնդի վրա ամենահաճախը կայծակները տեղի են ունենում |Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության]] արեւելքի լեռներում գտնվող փոքրիկ Կիֆուկա գյուղի մոտ: Մեկ քառակուսի կիլոմետր տարածքի վրա տարեկան տեղի է ունենում կայծակի 158 բռնկում: Կայծակները հաճախակի են նաև Վենեսուելայում, Սինգապուրում, Բրազիլիայի հյուսիսում  և Կենտրոնական Ֆլորիդայում:
slide-5-728

Որոտը

Կայծակին ուղեկցող որոտի առաջացման բացատրությունը է` էլեկտրական հոսանքի արագ աճի պատճառով կայծակի անցուղու ներսում օդը խիստ տաքանում է և արագ ընդարձակվում։ Հոսանքի հանկարծակի ընդհատումից հետո ջերմաստիճանը կայծակի անցուղում ընկնում է , քանի որ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին. անցուղին արագ սառչում է, օդը կտրուկ սեղմվում, որի հետևանքով առաջանում են ձայնային ալիքներ։
240px-Lightning_striking_the_Eiffel_Tower_-_NOAA timthumb

Տեսակները

Կայծակները լինում են գծային, գնդային և օղաձև ։ Ավելի հաճախ հանդիպում է գծային կայծակ, որի երկարությունը հասնում է մի քանի կմ-ի, տևողությունը` 10-4 վրկ-ի, հոսանքի ուժը` 100 կԱ-ի։ Գնդային կայծակի բնույթը դեռևս բացահայտված չէ։ Կայծակի ավերիչ հետևանքներից պաշտպանվելու համար կիրառվում են շանթարգելներ։

200px-Oxygen480-actions-office-chart-area-stacked.svg

Կայծակի հետ կապված պատահարներ

Երկրի մակերեւույթին հասած կայծակը հաճախ հրդեհների և մարդկային զոհերի պատճառ է դառնում։

  • 1789թ. Իտալիայի Բրեշա քաղաքում կայծակը հարվածելով Սբ. Նազար եկեղեցուն, պայթեցրեց այնտեղի զինանոցում գտնվող իննսուն տոննա վառոդը: Զոհվեց երեք հազար մարդ, ավերվեց քաղաքի մեկ վեցերորդը:
  • 1994թ. նոյեմբերի 2-ին Եգիպտոսի Դրոնկա նավահանգստում կայծակը խփելով պայթեցրեց նավթատար նավերը, զոհվեց 469 մարդ:
  • 2005թ. հոկտեմբերի 31-ին կայծակի հարվածից Նոր Հարավային Ուելսում սատկեց վաթսունութ կով:
  • Պակիստանի հյուսիսարեւմտյան Ուշարի Դարա գյուղում կայծակից սպանվեց 30 մարդ:
  • Ամերիկացի անտառապահ Րոյ Սալիվանը գրանցվել է Գինեսի գրքում այն բանից հետո, երբ ողջ է մնացել 35 տարվա ընթացքում ստացած կայծակի յոթ տարբեր հարվածներից հետո: