Երազանքներ ^_^

Յուրաքանչյուր ոք ունի իր երազանքը, իր ամենաբաղձալի ու ամենանվիրական ցանկությունը:Երբեմն դրանք կարող են լինել ամենաչնչին ու ուրիշների համար միգուցե ամենաանհեթեթ երազանքները, բայց դրանք հիանալի են, քանի որ կոչվում են “ԵՐԱԶԱՆՔՆԵՐ”:Մեկը  երազում է փոքրիկ դաջվածքի մասին, մյուսը`տեսնել իր սիրելի ռոք երգչին, մեկը գիշեր ու ցերեկ ուզում է լինել Բեռլինում, մյուսը ամբողջ կյանքում շնիկի մասին է երազել, իսկ մի խեղճ ու աղքատիկ մարդուկ էլ ընդամենը մի պատառ հաց է ուզում:Եվ ո՞վ գիտի, միգուցե հենց այդ պատառիկը կլինի աշխարհի ամենահամեղ ուտեստը:
5931985244_fb97e3d9e3_z_large-725
   Իսկապես հիանալի է, երբ մարդու կյանքը գեղեցկացնում է այդ` ընդամենը վերացական երևույթը:
   Բայց ինչու՞ են մարդիկ  հաճախ խանգարում ուրիշներին հասնել իրենց երազանքին:Ախր , ինչու՞ է միշտ գտնվում մի կյանքից հոգնած, ով իր հիմար ռեպլիկներով ամեն ինչ փչացնում է:Մարդիկ վերջապես պիտի հասկանա՞ն, թե՞ ոչ, որ իրենց անհեթեթ մեկնաբանությունը ու  էլ առավել անհեթեթ կարծիքը հարցնող չկա:
ERAZANQNER-300x222
   Իմ կարծիքով, երևի այդ խեղճերը նախանձից են ամեն ինչ փչացնում:Չէ՞ որ կան մարդիկ, ովքեր իրենց սահմանափակ ուղեղով չեն կարողանում իրենց համար երազանք մտածել, կողքից էլ տեսնում են, թե ինչպես են ուրիշներն երջանիկ իրենց` թեև չիրականացած երազանքով, ու որոշում են  ամեն ինչ փչացնել:
   Բայց չէ՞ որ երազանքները երևի թե կյանքում եղած ամենագեղեցիկ երևույթներ են:Երազես, երազես, միշտ շարժվես դեպի երազնանքդ ու … հասնես:Բայց ամեն ինչ ավելի գեղեցիկ կլիներ, եթե վերևի նկարագրվածներն անընդհատ չխառնվեին ոտքերի տակ:

Մի մոռացեք ձեր երազանքի մասին, ԵՐԲԵՔ:Միշտ ունեցեք այն ձեր աչքերի առջև:Գտեք մի մեծ պաստառ, նկարեք նրա վրա այն ամենը, ինչ մասին երազում եք:Կախեք այն ձեր մահճակալի վերևից`այնպես, որ ամեն մի Աստծո օր սկսվի հենց ձեր երազանքով:
images
   Ուզում եք լինել Իտալիայու՞մ, ուրեմն կպցրեք Իտալիայի նկարներ, ամեն օր ավելացրեք գրառումներ, ստեղծեք պլան ու ՇԱՐԺՎԵՔ դեպի ձեր երազնաքը:
  Ուզում եք սովորել ճապոներե՞ն, ՍՈՎՈՐԵՔ:Մի լսեք ուրիշների անիմաստ կարծիքներն ու մեկնաբանությունները, ինչպիսիք են “ կյանքում քեզ պետք չի գա”, “ժամանակդ զուր մի վատնիր”, “գլուխդ մի լցրու երկրորդական բաներով”:ՄԻ ԼՍԵՔ: Ամեն մի ասացողի դեմքին ժպտացեք ու լուռ արհամարհեք:Թեկուզ և կյանում պետք չի գա, հետո ի՞նչ:Չէ՞ որ դա ՁԵՐ ԵՐԱԶՆԱՆՔ Է:Ու երբեք մի մոռացեք դրա մասին:Եվ ամենակարևորը.դեպի երազնաքը տանող ճանապարհը շատ խորդուբորդ է, կեսից երբեք չվերադառնաք սկզբնական կետին:
images
  Ուզում եք լինել սիրելի ռոք խմբի համերգի՞ն, ուրեմն շարժվեք դեպի ձեր երազանքը:Մտեք աշխատանքի, հավաքեք մի փոքրիկ գումար ու թքած ունենալով և արհամարհելով ուրիշների կարծիքին, նստեք ինքնաթիռ ու ուղիղ դեպի ՁԵՐ  երազանք:
   Երբեք մի հիասթափվեք ձեր երազնքին հասնելուց, ինչքան էլ դա դժվար լինի:ՀԱՎԱՏԱՑԵՔ: ՀԱՎԱՏԱՑԵՔ ՈՒ ՄԻՇՏ  ՇԱՐԺՎԵՔ ԱՌԱՋ:Միգուցե վաղը ուշ կլինի:
   Նայեք աշխարհին ու հիացեք:Հիացեք ամեն մի մանրուքով, տեսեք գեղեցկություն ամեն մի պարզ բանում:Վայելեք ձեր կյանքը ու ՄԻՇՏ ԵՐԱԶԵՔ: Ով գիտի, միգուցե վաղը իրոք ուշ կլինի:
Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s