Տանգո

Տանգոն հասարակական, ինչպես նաև պարահանդեսային պար է, որն «ծնվել և մեծացել» է Ռիո դե լա Պլատայում, ԱրգենտինայիԲուենոս Այրես և Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքներում, և հետո տարածվել աշխարհում։ Այս պարին զուգակցող երաժշտությունը նաև հայտնի է դարձել որպես տանգո երաժշտություն։

images

Սկզբնական տանգոն «տանգո կրիոլո» կամ հասարակապես տանգո էր կոչվում։ Այսօր տանգոյի տարբեր պարային ոճեր կան՝Արգենտինական տանգո, Ուրուգվայական տանգո, Պարահանդեսային տանգո (ամերիկյան և միջազգային ոճեր), Ֆիննական տանգո, և վինտաժ ոճեր։

images

20-րդ դարի վերջին, արգենտինական Բուենոս Այրես քաղաքը դարձավ հայտնի տարբեր երկրներից ժամանած գաղթականների մեջ, ովքեր եկել էին այստեղ ավելի լավ կյանք փնտրելու նպատակով։ Այդ մարդիկ իրենց հետ բերել էին երաժշտական գործիքներ իրենց հայրենիքներիցջութակներ, կիթառներ, ֆլեյտաներ, և իհարկե բերել էին նաև իրենց երաժշտական ավանդույթները և ֆոլկլորը: Եվ այսպես, Բուենոս Այրեսում, այդ տարբեր կուլտուրաների համադրումից ստեղծվեց նոր պար`տանգո ։ Աֆրիկյան  տանգանոիռիթմը, արգենտինական միլոնգան, հավանայիհաբաներան, իսպանական ֆլամենկոն, հնդկացիների ծիսական պարերը, լեհական մազուրկան, գերմանական վալսը միաձուլվեցին հայրենիքի կարոտի, դժբախտ սիրո, կրքի և միայնակության հետ, ստեղծելով տանգոն։

images

Տանգոյի ոճեր

  • Տանգո Արխենտինո
  • Տանգո դե Սալոն
  • Տանգո Օրիենտալ (Ուրուգվայ)
  • Վիյա Ուրքիսա (Villa Urquiza)
  • Միլոնգերո
  • Կլուբ
  • Օրիյերո
  • Կանյենգե
  • Նուեվո Տանգո
  • Ֆանտազիա
  • Տանգո Էսցենարիո
  • Նուեվո Միլոնգերո
  • Լիքվիդ Տանքո
  • Պարահանդեսային տանգո (Եվրոպա, ԱՄՆ։ Արգենտինայում ասում են նման տանգո չկա)
  • Տանգո Կամակուպենսե (Անգոլա)
  • Տանգո դե Ֆինլանդիա (Եվրոպա, Ֆինլանդիա)
  • Տանգո լիսցիո (Եվրոպա, Իտալիա)
  • Տանգո ալտերնատիվո
  • Տանգո էլեկտրոնիկո

և այլն…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s