Ես և անձրևը


10532815306_cb63627c27_b
Նստած եմ սենյակում խավար է, հնչում է տխուր երաժշտություն, պատուհանն անդադար թակում է անձրևը:Ուզում է, որ ես գնամ իր մոտ: Երկուսս էլ նույն մելամաղձոտ տրամադրությունն ունենք, երկուսիս հոգում նույն թախծոտ երաժշտությունն է հնչում:Որքան նմանություններ ունենք: Բայց տխրության պատճառներն են տարբեր:Հոգումս դատարկություն է: Լսում եմ սեփական սրտիս արձագանքը: Այո, սիրտս խոսում է, ավելի ճիշտ բողոքում է, ու հոգուս մեջ լսվում է այդ բողոքի հզոր արձագանքը:Անձրև~…..օգնիր ինձ, խոսիր ինձ հետ, թեթևացրու ցավս: Անձրևը շարունակում  է արտասվել, ոչինչ չի ասում…..Նորից այդ նմանությունը մեր միջև…

Թողնել մեկնաբանություն