Դելֆինների ապշեցուցիչ հատկությունները

Դելֆինները բարի և ընկերասեր ծովային կենդանիներ են, որոնց հաճախ խառնում են ձկների հետ: Դելֆինների մտավոր կարողությունները զարմացնում են անգամ գիտնականներին:

Նրանք, բնակվելով ծովերի և օվկիանոսների դաժան պայմաններում, զարգացրել են բարդ ունակություններ: Օրինակ` Դուք գիտեի՞ք, որ դելֆինները կարող են երկար ժամանակ անքուն մնալ, տարածության մեջ կողմնորոշվելու կարողություն ունեն և նույնիսկ կարող են կարգավորել արյան հոսքն օրգանիզմում:

загруженное

Դելֆինների ուղեղը  

Դելֆինները կարող են չքնել

Աշխարհի բոլոր կենդանիները քնի կարիք ունեն, ինչպես նաև մարդը: Անքնության համաշխարհային ռեկորդը պատկանում է Ռենդի Գարդներին, ով չէր քնել 11 օր: Թեև արդեն 4-րդ օրը նրա մոտ հալյուցինացիաներ էին սկսվել:

Եթե մարդ չքնի, նա ի վերջո կմահանա: Նույն բանը տեղի կունենա ուղեղի զարգացած ֆունկցիաներ ունեցող յուրաքանչյուր էակի հետ` բացառությամբ դելֆինների, ովքեր սովորեցրել են իրենց անքնությանը և դրանով հանդերձ իրենց հիասքանչ են զգում: Օրինակ` դելֆինների ձագուկները չեն քնում իրենց կյանքի առաջին ամսվա ընթացքում, ինչպես որ իրենց ծնողները:IMG_0072

Գաղտնիքը նրանում է, որ այս կենդանիները կարող են անջատել իրենց ուղեղի կեսը որոշ ժամանակով: Գիտնականները 5 օրերի ընթացքում անդադար թեստավորել են դելֆինների ռեակցիաները, և ինչպես արդյունքները ցույց են տվել, դրանք բացարձակ չէին թուլացել: Արյան անալիզը սթրեսի և անքնության ախտանիշներ չարձանագրեց: Դելֆինները կարողանում են օգտագործել այդ կարողությունն անսահմանափակ կերպով:1302426593_1302361277_24

Հետազոտությունները ցույց են տվել, որ դելֆինները կարող են օգտագործել էխոլոկացիան 15 օր անընդմեջ և իդեալական ճշգրտությամբ: Դա շատ կարևոր է, քանի որ թույլ է տալիս կենդանիներին միշտ զգոն լինել:

Բայց զարմանալին այն է, որ դելֆինի ուղեղի մյուս մասը, միևնույնն է, քնած է: Ընդ որում, վիզուալ ինֆորմացիան սկսում է մշակվել ուղեղի մյուս կեսի կողմից: Այլ կեպ ասած` եթե դելֆինն անջատում է ուղեղի մի մասը, ապա մյուսը լիովին իր վրա է վերցնում առաջինի ֆունկցիաները: Դա նույնն է, ինչ ունենալ երկու ուղեղ:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s