Պլատոն աշխատությունները

Բոլոր այն երկերը, որոնք Պլատոնը նախատեսել է հրապարակել, պահպանվել են։ Դրանք կանոնակարգել է Տրասսիլոս քերականը մ.թ. 1 -ին դար ըստ հետևյալ ինը տետրալոգիաների։

  1. ԵվթիփրոնՍոկրատեսի պաշտպանականըԿրիտոնՖեդոն
  2. ԿրատիլոսԹեետետոսՍոփեստՊոլիտիկոս
  3. Պարմենիդես, Փիլեբոս, Խնջույք, Ֆեդրոս
  4. Ալկիբիադես I, Ալկիբիադես II, Հիպպարքոս, Մրցակիցներ
  5. Թեագես, Քարմիդես, Լաքես, Լիսիս
  6. Եվթիդեմոս, Պրոտագորաս, Գորգիաս, Մենոն
  7. Հիպպիաս, Կրտսեր, Հիպպիաս Ավագ, իոն, Մենեքսենոս
  8. Կլիտոփոն, Պետություն, Տիմեոս, Կրիտիաս
  9. Մինոս, Օրենքներ, Օրենքների հավելված (էպինոմիս), Նամակներ

Բոլոր ժամանակներում դժվարություն է հարուցել հետևյալ հարցը. արդյո՞ք նշված 36 երկերն էլ պատկանել են Պլատոնի գրչին։ Դյուրին չի եղել նաև դրանց ստեղծման ժամանակագրական հաջորդականությունը որոշելը։ Վերջին հարյուրամյակների քննական ուսումնասիրությունների արդյունքները կարելի է ամփոփել այսպես։
1. Մասնագետների ճնշող մեծամասնությունը մերժում է հետևյալ տրամախոսությունների իսկությունը, «Ալիկիբիադես I», «Ալիկիբիադես II», «Մրցակիցներ», «Թեագես», «Կլիտոփոն», «Մինոս»։ Բացառությամբ «Ալկիբիադես»-ի այս տրամախոսությունները, ամենայն հավանականությամբ ստեղծվել են Մ.թ. 4 դարում։ Դրանք գրված են պլատոնյան ոգով, սակայն զուրկ են փիլիսոփայական համարժեք խորությունից։
2. Վիճելի է «Ալիկիբիադես I»-ի, «Իոնի», «Մենեքսենոսի», «Հիպպիաս Ավագի», «Էպինոմիսի» ր Նամակների իսկությունը։
3. Մնացյալ տրամախոսությունների իսկությունը կասկածի տակ չի դրվում։[1]
Պլատոնյան երկերի մոտավոր ժամանակագրությունն ու հաջորդականությունը կազմելու չափանիշներն են եղել՝ a. լեզվաոճական առանձանահատկությունները, b. ժամանակակիցների վկայությունները (այպես Արիստոտելից տեղեկանում ենք, որ «Օրենքները» գրվել են «Պետությունից» ավելի ուշ), c. տրամախոսություններում եղած հղումները պատմական որոշ դեպքերի և անձանց (ինչպես ասենք, «Ֆեդոնում», արն ակներևաբար գրվել է Սոկրատեսի մահից հետո) և d. տրամախոսությունների փոխադարձ հղումները։ Այդ ամենի հաշվառումով հետազոտողները առաջարկում են պլատոնյան երկերի հետևյալ պատկերը։

  1. Սոկրատեսյան շրջան — Այս շրջանի գործերը գրվել են անմիջապես Սոկրատեսի մահից հետո։ Պլատոնը դեռևս իր ուսուցչի ուժեղ ազդեցության տակ է, ընդ որում առաջին պլանում են ոչ թե Սոկրատեսի գաղափարները, այլ անձը։ Տրամախոսությունները հաճախ ավարտվում են առանց դրված խնդրի հանգուցալուծման։ Այս շրջանին են դասվում «Սոկրատեսի պաշտպանականը», «Կրիտոնը», «Եվթիփրոնը», «Լաքեսը», «Իոնը», «Պրոտոգրոսը», «Քարմիդեսը», «Լիսիսը» և «Պետության» առաջին գիրքը։
  1. Անցման շրջան — Այստեղ նկատելի է ինքնուրույն կոնցեպցիայի որոնումը։ Ենթադրվում է, որ տվյալ տրամախոսությունները գրվել ենՍիկիլիա կատարած առաջին ուղևորությունից առաջ։ Դրանք են՝ «Գորգիասը», «Մենոնը», «Եվթիդեմոսը», «Հիպպիաս Կրտսերը», «Հիպպիաս Ավագը», «Կրատիլոսը» և «Մենեքսենոսը»։
  1. Հասուն շրջան — Պլատոնը մշակում և համակարգում է սեփական գաղափարները։ Այս շրջանին են վերագրվում՝ «Ֆեդոնը», «Պետությունը», «Ֆեդրոսը»։ Տրամախոսությունների գրության ժամանակը Սիկիլիա կատարած առաջին և երկրորդ ուղևորությունների միջև ընկած ժամանակահատվածն է։
  1. Ուշ շրջան — Այս շրջանին են վերագրվում մետաֆիզիկական ամենանշանակալի տրամախոսությունները, քանի որ դրանցում է իր ամբողջ թափով դրսևորվում պլատոնյան միտքը։ Դրանք գրվել են Սիկիլիա կատարած երկրորդ և երրորդ ուղևորությունների միջև և հետո։ Այս շրջանին վերագրվող երկերի ցանկն իսկապես պատկառելի է «Թեետետոս», «Պարմենիդես», «Սոփեստ», «Պոլիտիկոս», «Փիլեբոս», «Տիմեոս», «Կրիտիաս», «Օրենքներ» և «Էպինոմիս»։

Պլատոնի ուսմունքը, որը մի վիթխարի մտաստեղծ կառույց է, դյուրին չէ յուրացնել ելնելով առանձին տրամախոսություններից ու թեմաներից։ Այն անվերջ մասնավորվել է, ներգրավել նոր խնդիրներ ու հարցեր, եղել նոր հասկացությունների մշակման ու հղկման պրոցեսում։ Վերջին տասնամյակներում մասնագետները շրջանառության մեջ դրեցին «գրի չառնված տեսությունների» վարկածը։ Հին աղբյուրները վկայում են, որ Ակադեմիայում Պլատոնը խոսել է հարցերի մասին, որոնց երբեք չի անդրադարձել իր գրվածքներում։ Դրանք վերաբերել են «վերջին՝ բարձրագույն իրականության» խնդրին։ Ենթադրությունը հաստատում է նաև Պլատոնի 7-րդ նամակը։ Փիլիսոփան պնդում է, որ բարձրագույն իրականության իմացությունը կարող է կայանալ միայն համատեղ բանավոր քննարկումների և վեճերի մեջ։ Նաբացառում է նման վեճերի ու քննարկումների առարկան գրավոր հաղորդելու հնարավորությունները. «Այդ մասին ես ոչինչ չեմ գրել: Եվ երբեք չեմ գրի»։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s