Հետաքրքիր փաստեր պարերի մասին

1.Barn dancing – ամբարի պարեր – միշտ եղել են չափազանց տարածված ԱՄՆ-ում: Հասկանալ, թե կոնկրետ ինչ է իրենից ներկայացնում Barn dancing-ը, կարելի է` դիտելով Rednex խմբի Cotton Eye Joe տեսահոլովակը:d248

 

 

2.Հանրահայտ վիեննական Սուրբ ծննդյան տոնախմբությանը ներկա գտնվելու համար պարտադիր պայման է կարողանալ վալս պարել: Այդ պարի իմացությունը ստուգվում է տոնախմբությունից առաջ կազմակերպված փորձերի ժամանակ:

3.Պորտապարը բերվել է մերձավոր արևելք մոտ. 10-րդ դարում Հնդկաստանից` գնչուների կողմից: Այժմ գոյություն ունի արևելյան պարի ավելի քան 50 տարատեսակ:

4. Մերենգե պարի հիմնական շարժումները հիմնված են նույնատեսակ քայլի վրա: Պարի գլխավոր առանձնահատկությունն է թույլ արտահայտված էրոտիկ շարժումների առկայությունը: Մերենգեն հեշտ է սովորել պարել հենց պարահրապարակում: Գլխավոր նախապայմանն է` հանգստանալ և զգալ ռիթմը:

5. Չա-չա-չա-ն, որը սովորեցնում էին շատ սովետական դպրոցներում, անվանում են «սեթևեթանքի պար», քանի որ հիմնական շեշտը դրվում է կոնքերի շարժման վրա:

6. Ռեգգետոնը ստեղծվել է Պանամայում և Պուերտո Ռիկոյում: Ռեգգետոն պարելու համար անհրաժեշտ է լավ նախապատրաստված լինել և ունենալ ճկուն մարմին: Պարը դժվար կլինի սովորել սկսնակների համար, հատկապես եթե երաժշտության ռիթմը պահաջում է արագ շարժվել:

7. Տանգոն լայն տարածում է ստացել Բուենոս Այրեսի աֆրիկյան համայնքներից: «Տանգո» բառի նշանակությունն է`պար թմբուկի երաժշտության ներքո: Ի սկզբանե այս պարը պարում էին միայն տղամարդիկ` ցանկանալով գրավել կնոջ ուշադրությունը:

8. Հիփ-հոփ մշակույթը ստեղծվել է Հարավային Բրոնքսում 1980-ական թվականների սկզբին: Հիփ-հոփի երաժշտական ուղղվածությանն են վերագրում ռեփը, ֆանկն ու բիթբոքսը, նկարչական ուղղվածությանը` գրաֆֆիթին, իսկ պարայինին` բրեյք դանսը, քրամթը, C-Walk-ն ու waving-ը:

9. Սալսան մեկ բառով կարելի է անվանել «իմպրովիզացիա»: Պարը վարում է տղամարդը, նրա զուգընկերուհին պարզապես պետք է շարունակի շարժումները: Ըստ լեգենդի` սալսան սկսել են պարել Կուբայի հեղափոխությունից հետո` իշխանության կողմից փակված խաղատներում:

10. Ասում են, եթե դուք կյանքում չեք պարել բաչատա, կարելի է ասել, որ դուք չեք էլ պարել: Բաչատան հեռավորության բացակայություն է զուգընկերների միջև, համարվում է ամենակրքոտ պարերից մեկը: Նկարագրություններն այստեղ անիմաստ են, ավելի լավ է տեսնել կամ, շատ ավելի ճիշտ է, պարել բաչատա` իսկական կիրքը հասկանալու համար:

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s