ՀԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ

«Հին Արևելքի փիլիսոփայություն» արտահայտությամբ նշանակվում է փիլիսոփայական ուսմունքների այն ամբողջությունը, որը ձևավորվել և զարգացել է Հին Չինաստանում, Հին Հնդկաստանում, Եգիպտոսում, Միջագետքում և Իրանում: Նեղ իմաստով «Արևելյան փիլիսոփայություն» ասելով հասկանում են չինական և հնդկական փիլիսոփայությունը: Մերձավոր Արևելքի երկրները, Չինաստանը, Հնդկաստանը մարդկային քաղաքակրթության հնագույն օրրաններից են, որտեղ ստեղծվել է բարձր զարգացած մշակույթ:
header01

Եթե հետազոտողներից գրեթե ոչ ոք կասկածի տակ չի դնում այդ քաղաքակրթությունների գոյության փաստը, ապա այն հարցը, թե դրանցում արդյո՞ք ծագել և ձևավորվել է փիլիսոփայական միտք, դարձել է վիճարկման առարկա: Եվրոպակենտրոնկամ արևմտակենտրոն տեսության կողմնակիցներն ընդհանրապես ժխտում են Արևելքում փիլիսոփայական մտքի գոյության փաստը: Նրանց կարծիքով իսկական փիլիսոփայությունը ծագել է Արևմուտքում՝ Հին Հունաստանում, իսկ Արևելքում փիլիսոփայական միտքը այդպես էլ չկարողացավ դուրս գալ կրոնադիցաբանական աշխարհայացքի շրջանակներից: Գերմանացի փիլիսոփա Գեորգ Վիլհելմ Հեգելը, որը եվրոպակենտրոն տեսության հիմնադիրներից է, կարծում էր, որ Արևելքում փիլիսոփայական միտք չէր կարող առաջանալ նաև այն պատճառով, որովհետև այդ երկրներում չկար ո՛չ մտքի և ո՛չ էլ քաղաքական ազատություն:
header02

Փիլիսոփայությունը ծագում և զարգանում է այնտեղ և այն դեպքում, եթե քաղաքական բարենպաստ պայմաններ են ստեղծվում մտքի ազատ ինքնադրսևորման համար: Հակադրվելով այս տեսակետին, ասիակենտրոն կամ արևելակենտրոն տեսության կողմնակիցները պնդում են, որ իսկական փիլիսոփայությունը ծագել է Արևելքում, որ արևմտյան փիլիսոփայությունը զարգացել է միակողմանիորեն՝ վերածվելով գիտականակերպ տեսության և այլն:
Արևելք-Արևմուտք մշակութային հակադրության հիմքում ընկած է ինչպես արևելյան և արևմտյան ժողովուրդների հոգեկան կերտվածքի, աշխարհընկալման ու մտածելակերպերի տարբերության, այնպես էլ փիլիսոփայության էության, մարդու կյանքում նրա տեղի և դերի մասին տարըմբռնումների հանգամանքը: Այսպես, եթե արևմտյան մտածողությունը բնորոշվում է որպես ռացիոնալիստական, հասկացական, ապա արևելյանը՝ հայեցողական, կրոնամիստիկական, պատկերավոր: Իսկապես, Արևելքը և Արևմուտքը ունեցել են զարգացման իրենց ինքնատիպ ուղին, մտածողության իրենց եղանակը, սակայն սխալ կլիներ բացարձակացնել նրանց միջև գոյություն ունեցող մշակութային տարբերությունները և թերագնահատել թե՛ մեկի և թե՛ մյուսի ստեղծած մշակութային արժեքների տեղը և դերը մարդկության կյանքում: Ինչպես մարդու գլխուղեղը ամբողջական է իր աջ և ձախ կիսագնդերով, որոնք կատարում են իմացական տարբեր գործառույթներ, այնպես էլ Արևելքը և Արևմուտքը մեկ միասնական մարդկային «գլխուղեղի» երկու բևեռներն են, որոնք երկար ժամանակ զարգացել են հարաբերականորեն ինքնուրույն ձևով, հասել են ինքնադրսևորման իրենց սահմաններին, և այսօր, պատմության միասնականացման հակասական ժամանակաշրջանում, այլևս անկարող են իրարից անջատ գոյատևել: Մարդկությունը կանգնած է այնպիսի կենսական խնդիրների լուծման առջև, որը պահանջում է երկու բևեռների՝ Արևելքի և Արևմուտքի հոգևոր ներունակությունների համադրում: Քանի որ «միաբևեռ» մոտեցումն արդեն սպառել է իրեն և անհեռանկարային է, ուստի, ի հակադրություն արևմտյան գրականության մեջ տարածված դիրքորոշման, սույն գրքում ընդհանուր գծերով ներկայացվում է նաև հին չինական և հնդկական փիլիսոփայությունը:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s