Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

10176227_1498397120380034_3509086906277792206_n

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, կառուցված էԵրևանում՝ Ծիծեռնակաբերդ բլրի վրա։ Հեղինակն է ճարտարապետ Արթուր Թարխանյանը (Ս. Քալաշյանի համահեղինակությամբ)։ Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր և օտարազգիներ բարձրանում են այստեղ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում թուրքական կառավարության իրագործած Հայոց Ցեղասպանության զոհերին։ 1965-ին՝ Ցեղասպանության 50-րդ տարելիցին, Երևանում կազմակերպվեցին միլիոնանոց ցույցեր։ Դրանց արդյունքում1966-ին սկսվեց Ցեղասպանության հուշարձանի կառուցումը, որն ավարտվեց 1967-ին։ Բացումը տեղի ունեցավ 1967 թ. նոյեմբերի 29-ին[1]։ Երևանում բազմաթիվ մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշարձան և ծաղիկներ են դնում հավերժական կրակի մոտ։

1002696_262275980621298_106904501500197375_n

44 մետր բարձրությամբ սյունը նշանավորում է հայերի վերածնունդը։ 12 քարե սալերը դասավորված են շրջանագծով։ Շրջանի կենտրոնում զոհերի հիշատակի հավերժական կրակն է։ Հուշարձանի շուրջը տարածվող այգում գտնվում է 100-մետրանոց պատ, որի վրա փորագրված են ջարդերի ենթարկված ամենահայտնի քաղաքների և գյուղերի անունները։ 1995-ին հուշահամալիրի տարածքում բացվեց փոքր ստորգետնյա թանգարան, որտեղ կարելի է գտնել տեղեկություններ 1915 թվականի իրադարձությունների մասին։ Մասնավորապես թանգարանում ներկայացված են գերմանացի լուսանկարիչների (թուրքերի դաշնակիցները «Առաջին համաշխարհային պատերազմում»), այդ թվում՝ Արմին Վեգների մի շարք լուսանկարներ և որոշ հրատարակություններ։ Թանգարանին մոտ գտնվում է մի պուրակ, որտեղ օտարերկրյա պաշտոնյաները Ցեղասպանության զոհերի հիշատակին տնկում են ծառեր։

Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը

Սկսած 1915 թվականից  տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք քննադատում են հայերի կոտորածը։

Քարտեզի վրա երևում են այն պետությունները, որոնք հայերի կոտորածը ճանաչել են որպես ցեղասպանություն, բաց կանաչով նշված են այն պետությունները, որտեղ ճանաչումը մասնակի է

ԱՄՆ-ը երեք անգամ (1916, 1919, 1920) ընդունել է նմանատիպ բանաձևեր, սակայն դրանք չեն կարողացել կանգնեցնել Օսմանյան կայսրության գործողությունները։ 1915 թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես են եկել համատեղ դեկլարացիայով, որը նույնպես քննադատում էր այդ կոտորածները։

Հիգեր Գրեթթի կարծիքով՝ ԱՄՆ-ում գործող հայ լոբբիստական ընկերությունների գլխավոր նպատակն է Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը և տարածքների վերադարձը։ Որպեսզի հայ լոբբիստները հասնեն այդ նպատակին, նրանք իրենց կողմն են քաշում տարբեր քաղաքական գործիչների, ճնշում են գործադրում տարբեր պետությունների կառավարությունների վրա, զբաղվում են Հայոց ցեղասպանության հարցի լայնամասշտաբ լուսաբանմամբ, հիմնադրում են այդ ցեղասպանության հարցերով զբաղվող կառույցներ։։

Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը(1998, 2001[14]), Եվրախորհրդարանը (1987, 2000, 2002), ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ,Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն։

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ։ Պաշտոնապես առաջինն ընդունել է Ուրուգվայը 1965 թ.։

Հայոց Ցեղասպանություն

pic2


Հայոց Ցեղասպանություն
 կամ Մեծ Եղեռն Թուրքիայի կառավարող ուժերի կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում1915-1923 թթ.-ներին[3] զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝Արևմտյան Հայաստանի, հայ բնակչությունը։ Պայմանականորեն Ցեղասպանության օր է համարվում 1915 թ. ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեց 600 հայազգի մտավորական։ Մեծ Եղեռնը հրեական Հոլոքոստի հետ մեկտեղ աշխարհում ամենաշատ ուսումնասիրված ցեղասպանությունն է։1737913.7.3

 1908 թվականին երիտթուրքերը Թուրքիայում կատարեցին հեղաշրջում, որին իրենց աջակցությունը ցույց տվեցին նաև հայկական կուսակցությունները։ Սակայն այդ ժամանակ թուրքական քաղաքականության մեջ արմատավորվեց պանթուրքիզմի գաղափարախոսությունը։ Այն ենթադրում էր բոլոր թուրքալեզու ազգերի միավորումը մեկ պետության մեջ և ճանապարհին ընկած այլ ազգերի բնաջնջումը։ 1909 թվականի ապրիլի 1-ից 14-ը տեղի ունեցավ երիտթուրքական առաջին զանգվածային կոտորածը։ Եղեռնը կատարվեցԱդանայի վիլայեթում և խլեց մոտ 30 000 հայերի կյանք։ Ադանայի կոտորածից հետո հայերի հալածանքներն է՛լ ավելի սաստկացան։ 1911 թ. հոկտեմբերին երիտթուրքերը ժողով գումարեցին, որտեղ որոշվեց. «Վաղ թե ուշ պետք է իրագործվի Թուրքիայի բոլոր հպատակների օտտոմանացումը, բայց մի բան պարզ է, որ դա երբեք չի կատարվի համոզելով, այլ պետք է իրականացվի զենքի ուժով»։‌ Այդպես ողջ Օսմանյան կայսրությունըպատրաստվեց հայերին վերջնական հարված տալու։ Հայերի բնաջնջման գործն իրենց ձեռքը վերցրին Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաները, Բեհաեդդին շաքիր բեյը և այլք։

Երիտթուրքական պարագլուխները որոշեցին բնաջնջումն իրականացել 3 փուլով։

Առաջին փուլում բանակ զորակոչվեցին 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ։ Նրանց զինաթափեցին և 50-100-հոգանոց խմբերով կոտորեցին։ Բռնգրավվեց նաև հայերի սակավաթիվ զենքն ու զինամթերքը։

Ծրագրի երկրորդ փուլով սկսվեց հայ մտավորականության՝ քաղաքական, մշակութային և ռազմական գործիչների ոչնչացումը։ 1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը գերազանցեց 800-ը։
Թուրքական սրի զոհը դարձան այնպիսի հայորդիներ, ինչպիսիք են Սիամանթոն, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը և այլ առաջադեմ մտածողներ։

Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին։
Կազմակերպվեց մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ։ Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին։ Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին։ Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը։‌Թալանվեց և քանդվեց 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան։ Հայությանը հասցվեց 14,5 միլիարդ ֆրանկի վնաս։ Իսկ ահա 1915-1916 թվականներին, ըստ տարբեր աղբյուրների, նահատակվեց 500 000 — 1 500 000 հայ։ Ըստ վերջին երկու տասնամյակների հետազոտությունների, զոհերի թիվը կազմել է մոտ 1 200 000:

Պիկասոն Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի թատրոնոի սրահում

Ապրիլի 20-ին` ժամը 19:00-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հովանու ներքո Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Երաժշտությունը համախմբում է մեզ» խորագրով համերգ:
Համերգին մասնակցեցինք  մենք` Գեղարվեստի ավագ դպրոցը «Բարև պարոն Պիկասո» ցուցահանդեսով:Ցուցասրահը մարդաշատ էր, շատերը նկարվում էին նկարների հետ և ինենց հիացմունքը արտահայտում:

dscn9223 dscn9250 dscn9271 dscn9293 dscn9299

Ան                  ծանրաձող                    անօդ
Ապա             օդորակիչ                     ապաբախտ
դժ                    հասունություն           դժգոհ
տ                     գոհունակություն       տհաս
արտա            բարեբախտաբար      արտասահման
գեր                   սահմանամերձ          գերծանր

ենթա             ջերմաչափ                 ենթակարգ
բաղա            կցորդ                            բաղաձայն
ընդ                 ստորակարգ              ընդմիշտ
հակա            մշտական                   հակապատկեր
համա           բնապատկեր              համչափ
հարա            ցածրաձայն                հարակից

Համո Սահյան

Ես կուզեի

Ես կուզեի քեզ հետ կիսել
Վերջին պատառն իմ հցի,
Ես կուզեի քեզ հետ կիսել
Վերջին արցունքն իմ լացի:
Ես կուզեի քեզ հետ կիսել
Սրտիս բեկորը վերջին,
Ես կուզեի՝ քո գրկի մեջ
Մթներ իմ օրը վերջին…
Ես կուզեի՝ ինչ որ ունեմ
Իբրև նվեր տայի քեզ,
Ես կուզեի…Բայց ի՞նչ անեմ,
Եթե հանկարծ դու չուզես:

Սմբատ Արծրունին՝ Հայոց թագավոր

այոց թագավորության անկումից հետո հայ ժողովուրդը երբեք չդադարեցրեց իր պայքարը անկախության վերականգնման համար։ Այդ պայքարը երբեմն ընթացել է դիվանագիտական բանակցությունների ու քաղաքական երկխոսությունների միջոցով։ Փորձեր են կատարվել դիմելու եվրոպական պետությունների օգնությանը։ Փորձ կատարվեց անգամ դիմելու կարա-կոյունլու Ջհանշահին։ Վերջինս մեղմ քաղաքականություն էր վարում քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ՝ ցանկանալով նրանց օգնությամբ վերականգնել երկրի ավերված տնտեսությունը, զարկ տալ առևտրին ու արհեստագործությանը։ Նա անգամ ընդառաջում է Աղթամարի կաթողիկոս Ձաքարիա Աղթամարցու խնդրանքին՝ վերականգնելու Վասպուրականի թագավորությունը։ Աղթամարի կաթողիկոսները սերում էին Արծրունիների թագավորական ընտանիքից, և պատահական չէր, որ ժամանակագիրը կաթողիկոսին համարում էր «Գագիկ Արծրունի մեծ թագավորի արմատից և ցեղից»։

Ձաքարիա Աղթամարցին որպես Հայոց թագավորի թեկնածու առաջարկում է իր եղբորորդի Սմբատ Արծրունուն։ Ջհանշահը տալիս է իր համաձայնությունը։ 1465թ. սկզբներին Աղթամարի կաթողիկոսը Աղթամարի Սբ Խաչ մայր եկեղեցում, հայոց մեծամեծերի ներկայությամբ, հանդիսավորությամբ Սմբատ Արծրունուն օծում է Հայոց թագավոր։ Ժամանակակիցները մեծ ոգևորությամբ են արձագանքել այս իրողությանը. «Եվ այնժամ պարոն Սմբատին օծեցին Հայոց թագավոր` իր նախնի Գագիկի օրինակով։ Եվ թո՛ղ Աստված զորացնի նրա թագավորությունը, բարձրացնի նրա աթոռը, քանզի վաղուց Հայոց ազգը թագավոր չէր տեսել»։ Անշուշտ, Սմբատի թագավորությունը ոչ միայն համահայկական չէր, այլև հեռու էր իսկական պետություն լինելուց։ Նրա տարածքը սահմանափակվում էր միայն Աղթամար կղզու և Վանա լճի առափնյա որոշ տարածքով։ Որպես Հայոց թագավոր Սմբատ Արծրունին հիշատակվում է մինչև 1471թ.։

Սմբատի թագավորությունը որոշակի հետաքրքրություն է ներկայացնում հայ ազատագրական մտքի պատմության տեսակետից և ցույց է տալիս, որ հայկական պետականության վերականգնման գաղափարը մշտապես կենսունակ է եղել։