«Նկարիչը և նրա մայրը». Արշիլ Գորկի

ee

Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու կտավները զարդարում են աշխարհի պատկերասրահների և թանգարանների դահլիճները, իսկ ինքը՝ նկարիչը աբստրակտ էքսպրեսիոնիզմի ամերիկյան դպրոցի գլխավոր ներկայացուցիչներից է:

Նրա ամենահայտնի նկարներից մեկը «Նկարիչը և նրա մայրը» ստեղծագործությունն է, որի համար հիշատակվում է 1926 թվականը: Ստեղծագործությունն ունի 2 տարբերակ, որն էլ ավելի է մեծացնում նրա հանդեպ հետաքրքրությունը:

Դեռևս 1926 թվականին Գորկին իր քրոջից՝ Ագապիից վերցնում է 1912 թվականին Վանում արված իր և մոր լուսանկարը, որն էլ որպես «աղբյուր» է ծառացնում իր մտահաղացմանը: «Նկարիչը և նրա մայրը» կտավի առաջին տարբերակը այժմ գտնվում է Նյու Յորքի Ուիտնի թանգարանում և թվագրված է 1926-1936թթ.: Վերջինս առաջին հայացքից երկրորդ տարբերակից տարբերվում է մոր ավելի երիտասարդ դեմքով և փոքրիկ Ոստանիկի քիչ բացված ոտքերով, իսկ ահա երկրորդ տարբերակում, որը գտնվում է Վաշինգտոնի ազգային պատկերասրահում և թվագրված է 1926-1942թթ., մոր դեմքն ավելի ծերացած է, իսկ Ոստանիկի ոտքերը ուղղված են:

Կտավների վրա բավական երկարաժամկետ աշխատանքը վկայում է այն մասին, թե որքան կարևորություն է տվել Գորկին իր մտահաղացման իրականացմանը: Արվեստաբանները, փորձելով մեկնաբանել այս նկարները՝ հաճախ փակուղու մեջ են հայտնվում:

Գորկու դիմանկարներում և մասնավորապես այս մեկում ակնհայտ է դեպի աբստրակցիա ուղղվածությունը: Նա ամեն կերպ փորձում է խուսափել ձեռքերը պատկերելուց: Նա չի կարողացել մոր ձեռքերը «բաց» պատկերել, քանի որ նրանց մեջ էր խտացրել ապրված օրերի ողջ ցավն ու տանջանքները: Որպեսզի ծածկի տանջանքները, Գորկին օգնության է դիմում աբստրակտ ձևերին, որոնք կարողանում տարալուծել և տարալուծել գաղափարը՝ բերելով դրանք եռաչափ տարածության:

Երկու նկարների ետին մասում պատուհանն է, որը «սեփական կյանքի» և արտաքին իրականության հարաբերակցումն է խորհրդանշում: Ամեն դեպքում երկու կտավներն էլ ստեղծում են պատկերագրության տպավորություն:

Սա հայերի ցեղասպանության մասին պատմող հերթական կտավը չէ, այլ իր մեջ խտացնում է ցավն ու ծանր հիշողությունը:

Երկու կտավներում էլ մոր վստահ և հանգիստ հայացքն ընդգծում է վերջինիս կերպարի կարևորությունը, և այն ամենը այն դեպքում, երբ որդին՝ Ոստանիկը թաքցնում է իր սեփական Ես-ը. նկարներից մեկում նա մոր հակառակ կողմն է նայում, իսկ մյուսում հայացքն արդեն սևեռված է դիտողին՝ միևնույն ժամանակ չթաքցնելով իր ներքին վախերն ու զգուշությունը:

arshil_gorki_2

arshil_gorki_3

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s