Կ. Պոլսում հիմնվեց Մխիթարյան Միաբանությունը

Հայ կաթոլիկական վանական և մշակութային հարստությունների շարքին է դասվում Մխիթարյան միաբանությունը: Հիմնադիրն է Մխիթար Սեբաստացին: 1701թ.-ի սեպտեմբերի 8-ին Կոստանդնուպոլսում հիմնելով այս հաստատությունը` նպատակ է ունեցել ծավալել հոգևոր, ուսումնակրթական, գիտական և մշակութային գործունեություն: 1706թ. միաբանությունը տեղափոխվել է վենետիկապատկան Մորեա թերակղզու Մեթոն բերդավան, 1717թ. հաստատվել Վենետիկի Սբ. Ղազար կղզում, իսկ 1712թ. Վատիկանը միաբանության առաջնորդ է ճանաչել Մխիթար Սեբաստացուն և հաստատությունը գիտակրթական կենտրոն է հռչակել ու շնորհել «Հայկական ակադեմիա» պատվավոր տիտողսը:
Միաբանությունն իր հիմնադրումից մինչ օրս ծավալում է գիտական, կրթական, մշակութային, բանասիրական գործունեություն: 1789թ. հիմնվել է միաբանության տպարանը, և առաջին գիրքը, որ լույս է տեսել այնտեղ, «Բառագիրք հայկական լեզվի» բացատրական բառարանն է եղել:
19-րդ դարում շատ բեղմնավոր է եղել միաբանության գիտական և գեղարվեստական կյանքը: Հայ գրականության կլասիցիզմը ծնվել է միաբանությունում` 1720 թվականներին, իսկ տվյալ դարի 2-րդ կեսին կեսին կլասիցիզմը փոխարինվել է ռոմանտիզմով, որի հիմնադիրն է համարվում Ղևոնդ Ալիշանը: Մխիթար Սեբաստացու ջանքերով Ալիշանի անձնական գրադարանի հիմքի վրա Սբ. Ղազար կղզում հիմնվել է միաբանության մատենադարանը:
1772թ.՝ Սբ. Մելքոնյանի աբբահայրության տարիներին, միաբանության անդամների միջև կանոնադրության փոփոխություններին առնչվող վեճ է ծագել, և Բաբիկյանի ղեկավարությամբ միաբանների մի խումբ հեռացել է Սբ. Ղազար կղզուց և ժամանակավոր գործել Ավստրիայում, իսկ 1810թ. վերջնականապես հաստատվել Վիեննայում և այնտեղ էլ հիմնել Մխիթարյան միաբանության ճյուղը:
1810թ. Ավսրիայի կառավարությունը ճանաչել է միաբանությունը: 1874թ. միաբանության տարածքում եկեղեցի է կառուցվել, իսկ ավել ուշ՝ մատենադարան, հետո էլ՝ թանգարան, իսկ 1811-12թթ. հիմնվել է տպարանը: Միաբանության մասնաճյուղը ծաղկման բեղմնավոր շրջան է ապրել 19-րդ դարի 2-րդ կեսին:
19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին միաբանության 2 ճյուղերն սկսել են ակտիվ համագործացել: 2000թ.-ի հուլիսին կազմակերպված ընդհանուր արտակարգ ժողովը որոշում է կայացրել ստեղծել Մխիթարյան միացյալ միաբանությունը` մեկ ընդհանուր կենտրոն վարչությամբ: Վենետիկի Սբ. Ղազար կզղու Մայրավանքը միաբանության գլխավոր կենտրոնատեղին էր, իսկ Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը: 1732թ. Սբ. Ղազարի վանքին կից ճեմարան-ադեմիա է հիմնադրվել, որն էլ հետագայում հայտնի ուսումնակրթական օժախ է դարձել:
1834թ. Պուրսայում հիմնվել են Մուրատյան, իսկ 1836թ. Վենետիկում՝ Ռափայելյան վարժարանները, որոնք 1870թ. միավորվել են և կոչվել Մուրատ-Ռափայելյան վարժարան:
1830թ. միաբանությունը Կոստանդնուպոլսում հիմնել է դպրոց, որը 1957թ. տեղափոխվել է Բանկալթիի թաղամաս: Դպրոցներ են հիմնվել նաև Հունգարիայում, Տրապիզոնում, Ղարասուբազարում, Ախալցխայում, Սիմֆերոպոլում և այլուր: 1918թ. Կոստանդնուպոլսի Շիշլի թաղամասում հիմնվել է առաջին որբանոց-դպրոցը, որը հետագայում տեղափոխվել է Միլան: Նոր դպրոցներ ավելի ուշ հիմնադրվել են Ալեքսանդրապոլում, Հալեպում, Բեյրությում, Բուենես-Այրեսում, Լոս-Անջելեսում և այլուր:
1993թ.-ից Հայաստանում գործում է «Հայաստանի Մխիթարյան կենտրոնը», որի նպատակն է Հայաստանի և սփյուռքի գիտնականների համագործակցության սերտացումը:
Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s