Հետաքրքիր փաստեր Նոր Տարվա մասին

 1.Կուբայում տան բոլոր ամանները լցնում են ջրով, որը Ամանորի գիշերը թափում են փողոցում՝ դրանով իսկ ազատվելով բոլոր մեղքերից:
2.Բուլղարացիների համար Նոր տարվա ամեն լավ բանի խորհրդանիշը հոնենու ճյուղն է: Այդ իսկ պատճառով մարդիկ Ամանորին հենց այդ ճյուղերն են նվիրում միմյանց:
      3.Չեխ և սլովակ երեխաներին իր նվերներով ուրախացնում է փայլուն ժպիտով և բարձր գլխարկով Մկուլաշը:
4.Ձնեմարդ սկսել են պատաստել 19-րդ դարից սկսած իր անփոփոխ ատրիբուտներով՝ գլխին դույլով, ցախավելով և գազար-քթով:
5.Կա հավատալիք, ըստ որի` նախաամանորյա երազը (դեկտեմբերի 30-31) կանխատեսում է

ապագա տարին:
6.Չինաստանում հատկապես սիրելի է վիշապը: Այն խորհրդանշում է բարեկեցություն, այդ իսկ պատճառով ընդունված է այն մարմնավորել թղթե վիշապների տեսքով: Բացի այդ՝ փողոցներում վառվում են հազարավոր վառ լուսամփոփներ:
7.Էկվադորում ընդունված է թղթի վրա գրել նախորդ տարվա բոլոր անախորժությունները և այն վառել ծղոտե խրտվիլակի հետ միասին:
8.Անգլիայում 19-րդ դարում գոյություն ունեին բարեգործական կազմակերպություններ, որոնք աղքատներին բաժանում էին ալյուր, շաքար և չամիչ՝ ամանօրյա պուդդինգ պատրաստելու համար:
9.Հարավային կիսագնդում սովորաբար զարդարում են էվկալիպտ, քանի որ այնտեղ Նոր Տարին համընկնում է ամառվա թեժ շրջանի հետ:
10.Հոլանդիայում ամանորյա տոնական ուտեստ են հանդիսանում փքաբլիթները, որոնք խորհրդանշում են լրիվ ցիկլ, ամբողջականություն:
11.Ձյունանուշը հորինվել է անցած դարի 50-ականներին մանկագիրներ Լև Կասսիլի և Սերգեյ Միխլկովի կողմից, ովքեր մանկական ներկայացումներում ավելացրեցին նաև Ձմեռ պապի թոռնիկի կերպարը:
12.Պեռ Նոելը (ֆրանսիական Ձմեռ պապը) տեղից-տեղ է գնում ավանակով և երեխաների նվերները թողնում է նրանց կոշիկների մեջ: Երեխաները ևս իրենց հերթին նվեր են պատրաստում, այն է ՝ խոտ ավանակի համար:
13.Հունաստանում ընտանիքի ղեկավարը ամանորի գիշերը փողոցում տան պատին հարվածում է նռով: Այս ու այն կողմ թռած նռան հատիկները հանդիսանում են հաջողության խորհրդանիշ:
14.Եղևնու առաջին ապակե խաղալիքները սկսել են արտադրել 19-րդ դարի կեսին՝ Սկանդինավներում:
15.Մեքսիկացիները ամանորյա նվերները գտնում են կոշիկների, իսկ իռլանդացիները և անգլիացիները՝ գուլպաների մեջ:
16.Հին Եգիպտոսում Նոր Տարին սկսում էր Նեղոսի վարարման օրը՝ ամռան սկզբին:
17.Ընդունված է Նոր Տարին դիմավորել նոր հագուստով, որպեսզի ողջ եկող տարում ունենալ նոր իրեր:
18.Կուբայում Նոր Տարին կոչվում է Թագավորների օր:
19.Եվրոպայում ամենամեծ քանակությամբ ամանորյա ծառերը վաճառվում են Դանիայում:
20.Ռումինական ամանորյա թխվածքների մեջ թաքցված են բազում անակնկալներ: Մասավորապես մետաղադրամը հանդիսանում է երջանկություն եկող տարում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s