Գրականություն Խ.Աբովյանի և նրա ստեղծագործության մասին

  • Ն. Տեր-Կարապետյան, Խաչատուր Աբովյան, Թիֆլիս, 1897։
  • Թ. Ավդալբեգյան, Խաչատուր Աբովյան, Վաղարշապատ, 1910։
  • Ակսել Բակունց, Խաչատուր Աբովյանի «անհայտ բացակայումը», Երևան, 1932։
  • Ա. Հովհաննիսյան, Աբովյան, Երևան, 1933։
  • Հրայր Մուրադյան, Խաչատուր Աբովյան, Երևան, Երևանի մանկավարժական ինստիտուտի հրատարակություն, 1939, 96 էջ։
  • Ռ. Զարյան, Աբովյանի կյանքը, Երևան, 1939։
  • Հրայր Մուրադյան, Աբովյանը և Ռուսաստանը, Երևան, Երևանի մանկավարժական ինստիտուտի հրատարակություն, 1940։
  • Արսեն Տերտերյան, Աբովյանի ստեղծագործությունը, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1941, 389 էջ։
  • Հրայր Մուրադյան, Ժամանակակիցները Խաչատուր Աբովյանի մասին, Երևան, Հապետհրատ, 1941, 128 էջ։
  • Ա. Ղանալանյան, Աբովյանը և ժողովրդական բանահյուսությունը, Երևան, 1941։
  • Ե. Շահազիզ, Խաչատուր Աբովյանի կենսագրությունը, Երևան, 1945։
  • Հրայր Մուրադյան, Հավերժության ուղևորը (Խաչատուր Աբովյան, դրամա), Երևան, 1947, 178 էջ։
  • Տ. Ղանալանյան, Խաչատուր Աբովյան, Երևան, 1948։
  • Վ. Պարտիզունի, Խաչատուր Աբովյան, Երևան, 1952։
  • Մուշեղ Սանթրոսյան, Հայ մեծ լուսավորիչ-մանկավարժ Խ. Աբովյանը, Երևան, 1953։
  • Հրայր Մուրադյան, Խաչատուր Աբովյան, Երևան, «Գիտելիք», 1955, 44 էջ։
  • Պ. Հակոբյան, Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ստեղծագործական պատմությունը, Երևան, 1955։
  • Ա. Մարգարյան, Խաչատուր Աբովյանը և աշխարհաբարը, Երևան, 1958։
  • Հրայր Մուրադյան, Խաչատուր Աբովյան, Երևան, Հայպետհրատ, 1963, 183 էջ։
  • Ա. Սարինյան, Հայկական ռոմանտիզմ, Երևան, 1966։
  • Պ. Հակոբյան, Խաչատուր Աբովյան, կյանքը, գործը, ժամանակը (1809-1836), Երևան, 1967։
  • Նշան Մուրադյան, Աբովյանի պոետիկան, Երևան, «Սովետական գրող», 1979, 396 էջ։
  • «Ժամանակակիցները Խաչատուր Աբովյանի մասին», Երևան, 1941։
  • Г.Абов, Хачатур Абовян, 1948։
  • F. Parrot, Reise rain Ararat, B., 1834։
  • M. Wagner, Reise nach dem Ararat Hochland Armenine, Stutgart and Tebingem, 1848։
  • F. Bodenstend, Tausend and ein Tag im Orient, B. 1-2, B., 1850։
  • A. Harthashen, Transaukasia, B. 1, Lpr., 1856։
  • H. Abich, Aus kaukusichen landern, B. 1—2, Wjen, 1896։

«Վերք Հայաստանի» պատմավեպը

Աբովյանիի «Վերք Հայաստանի» վեպը հայ նոր գրականության պատմության շրջադարձային կետը դարձավ։ Դա նորություն էր լեզվով, ոճով, կերպարներով ու արծարծած գաղափարներով։ Կենդանի հերոսների և լիրիկական խորհրդածությունների միջոցով հեղինակը ցույց է տվել «թե մենք ո՞վ ենք, մեր հավատն ի՞նչ ա, ինչի՞ համար ենք եկել աշխար, երկրում ի՞նչ պետք է անենք…», մատնանշել նոր գրականության գլխավոր թեմաները՝ սերը, բարեկամությունը, հայրենասիրությունը։ «Վերքը» հայ առաջին վեպն է, հայկական ռոմանտիզմի իրական սկիզբը։ Վեպում պատկերված են հայ ժողովրդի վիճակը Պարսկաստանի և Թուրքիայի տիրապետության տակ, հայության ազատագրական կռիվները և Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին։ Աբովյանն առաջինն է բացահայտել հայ նոր գրականության հերոսին՝ շինական հային։ Ցույց է տվել հայ ժողովրդի պատմական ճակատագրի ողբերգականությունը՝ ապաքինվելու միջոցը համարելով լուսավորությունը։ Աբովյանի հիմնական նպատակն էր ժողովրդին հասցնել ինքնաճանաչման, օգնել համազգային ուժերի համախմբմանը և Ռուսաստանիհովանավորության ներքո վերստեղծել հայկական պետականությունը։ Վեպի գլխավոր հերոսը՝ Աղասին, իդեալական կերպար է, ամենաժողովրդականը XIX դ. հայ իրականության մեջ։ «Վերքը» հարուստ է ժողովրդական կենդանի խոսքով, հայոց բնաշխարհի գունեղ պատկերներով։

Վեպի ‹‹Հառաջաբան››-ը մեր նոր գրականության զարգացման ծրագիրն է, ուր շարադչված են այն հիմնական սկզբունքները, որոնք հեղափոխիչ նշանակություն պիտի ունենային արդեն արդեն սկսված գրական վերածննդի համար:Ազգային գրականության արտացոլման ոլորտը պիտի ընդգրկի ժողովուրդի պատմությունն ու ներկան, նրա կյանքը ամբողջության մեջ, նրա հոգսերն ու ներկան: Երրորդ սկզբունքային խնդիր կապված էր հերոսի ընտրության հետ: Այդ ժամանակ տիրապետող գրական ուղղությունը՝ կլասիցիզմը, ոչ միյայն գրականության դռներն էր փակում աշխարհաբարի առջև, այլև սահմանափակում էր հերոսի ընտրության հնարավորությունը:

Ես կարողանում եմ ^^^

Ուզում եմ ներկայացնել առաջին կիսամյակում իմ ձեռքբերումների մասին: Գեղարվեստի դպրոց այցելեցին Գերմանիայում ապրող ու ստեղծագործող հայ նկարիչներ, ովքեր ուսուցանում էին մեզ: Առաջին նկարիչը, ով այցելեց մեզ, Գագիկ Բաբայանն էր: Բայց մինչ այդ մենք այցելեցինք «Դալան» պատկերասրահ, որտեղ ցուցադրվում էին նրա նկարները:
Վարպետության դասն անցավ հիանալի, և ունեցանք նոր ձեռքբերումներ մասնագիտության մեջ: Այնուհետև մեր աշխատանքները ցուցադրվեցին դպրոցի ցուցասրահում:
http://highsc.mskh.am/node/2382
http://highsc.mskh.am/node/2381
http://highsc.mskh.am/node/2409

Բեռլինում ապրող հայ նկարիչ Սամ Գրիգորյանը հաջորդ նկարիչն էր, ով հյուրընկալվեց  Գեղարվեստի ավագ դպրոցում: Նա մեզ սովորեցրեց  աշխատել կոլաժ և դեկոլաժ   ոճով:

Աշխատանքներն ավարտելուց պես ցուցադրեցինք, նորից մեր ցուցասրահում: Այցելուները գալիս էին, գովեստի խոսքեր ասում, իսկ մենք լավ էինք զգում:
Այնուհետև մասնակցեցի մեկ այլ ցուցահանդեսի , որը կրում էր «Փարաջանովի հետադարձ լույսը» խորագիրը։ Այդ ցուցահանդեսի ժամանակ իմ նկարը ընտրվեց լավագույն տասնյակի մեջ, երկրորդ փուլում ցուցադրվեց ԱԺ-ում:

Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողների աշխատանքները ներկայացվեցին 2014թ. դեկտեմբերի 16-ին Երևանի կամերային երաժշտության տանը՝ ամենամյա «Գեղարվեստը կրթահամալիրում» համերգ-ցուցադրությամբ:

Եվ ահա պատրասվեցինք Ամանորին:

Այս կիսամյակի ընթացքում ես կատարեցի թարգմանություններ՝ հայերենից-անգլերեն:

Իմ աշխատանքները:
Եվ ահա իմ բլոգը, որտեղ կարող եք գտնել այլ նյութեր :

Բնապահպանական Խնդիրներ

Այսօր մեր երկիրը լի է խնդիրներով, որոնք պատշաճ ուշադրության չեն արժանանում: Կարևորագույն խնդիրներից են բնապանպանական խնդիրները: Շատ մարդկանց կարծիքով այսօր բնապահպանական խնդիրները երկրորդական կամ երրորդական են: Բայց այսօր մարդկային առողջությունը կախված է մաքուր բնությունից. որքան մաքուր է շրջակա բնությունը, այնքան ավելի առողջ են մարդիկ և մեծ են առողջ սերունդ ունենալու երաշխիքները:

Իսկ ի՞նչ է կատարվում այսօր մեր քաղաքում և մեր երկրում: Երևան քաղաքում երկու տասյակ տարի առաջ կային բազմաթիվ կանաչապատ տարածքներ, զբոսայգիներ, որտեղ մարդիկ կարող էին հանգիստ զբոսնել և վայելել հանգիստը: Իսկ այսօր մի քանի մեծահարուստ օլիգարխների ավելի հարստանալու մոլուցքի պատճառով այդ կանաչապատ տարածքների զգալի մասը վերածվել է սրճարանների, ռեստորանների, էլիտար բուտիկների, սուպերմարկետների և այլնի: Այդպիսով քաղաքին զրկելով իր թոքերից:

Այսօր կարևոր են նաև հանքարդյունաբերության խնդիրները: Հայաստանի տարածքում գործող բազմաթիվ կազմակերպություններ ուղղակի անխնա կերպով վերացնում են մեր լեռները և հարթավայրերը: Այդ կազմակերպություները, ստանալով միլիոնավոր դոլարների եկամուտներ, մեր երկրի էկո համակարգին պատճառում են անդառնալի վնասներ: Հումքի արդյունահանումից հետո առաջացած պոչամբարների ծավալը ուղղակի ահռելի է: Այդ պոչամբարները կարծես փոքր թունավոր լճեր լինեն, որոնք վաղուց արդեն գերազանցել են թույլատրելի նորմերը: Այդ պոչամբարները գտնվում են արոտավայրերի հարևանությամբ: Ինքըստինքյան այդ հողն արդեն թունավորված է բազմաթիվ թունաքիմիկատներով, որտեղ արածող կենդանիներից ստացված կանթնամթերքը օգտագործում ենք մենք’ վնասելով թե´ մեր օրգանիզմը, թե´ մեր առողջությունը:

Կարևոր է նաև Սևանի ավազանի խնդիրը: Ուղղակի զարմանք է առաջացնում կառավարության վերաբերմունքը Սևանի հանդեպ: Այսօր Սևանա լիճը մեր երկրի համար կարևոր նշանակոթյուն ունի: Լիճը տարածաշրջանում հանդիսանում է ամենամեծ քաղցրահամ ջրի: Սևանա լիճը ոչ միայն անտեսված է, այլ նաև կառավարության կողմից ընդունվում են այնպիսի օրենքներ, որոնք զարմանք են առաջացնում: Վերջերս ընդունված օրենքի համաձայն Սևանա լճից բաց է թողնվելու սահմանված նորմայից ավել’ 74 միլիոն խ/մ ջուր: Լճի մակարդակը արհեստական կերպով իջեցումը բերում է նրան, որ լիճը մահանում է: Ձկնատեսակի քանակի նման տեմպերով նվազեցումը նույնպես աղետալի է: 1930 թթ. սկսած 30000-35000 տոննայից այն նվազել է’ հասնելով 2-3 տոննայի: Որոշ ձկնատեսակներ իսպառ վերացվել են: Մաքրման աշխատանքներ գրեթե չեն կատարվում: Այն տարածքները, որոնք հանդիսանում են հանրային լողափներ, վերածվել են աղբանոցի: Որոշ վայրերում էլ գոյացել են ճահիճներ:

Վերոնշյալ խնդիրները առատ բանապահպանական խնդիրների ընդամենը 10% են կազմում, որոնց անրաժեշտ է անհապաղ լուծումներ առաջարկել, քանի դեռ վերջանականապես չենք վնասել մեր էկո համակարգը և ստեղծել էկոլոգիական աղետի ծանրագույն վտանգ:

Դաշտում գոյություն ունեն շատ հասարակական կազմակերպություններ, որոնք պետք է զբաղվեն այս խնդիրներով, բայց շատերը զբաղված են գումարները ոչ նպատակային օգտագործելով:

 Հուսով եմ, որ ղեկավար անձինք, համապատասխան կազմակերպությունները կգիտակցեն խնդիրների կարևորությունը և կառաջարկեն լուծումներ, քանի դեռ ուշ չէ. քանի դեռ բնությանը չենք հասցրել անդառնալի վնասներ և դրա հետևանքով չենք կանգնել էկոլոգիական աղետի առաջ:
Ես սիրում եմ բնությունը ու անհանգիստ եմ :

Իմ սիրելի վայրը Երևանում ^^^

Ես սիրում եմ Երևանի կենտրոնը՝ հիմնականում Կասկադը: Այնտեղից երևում ե ամբողջ քաղաքը: Կարող ես նստել ժամերով երազել և մտածել, որևէ հարցի շուրջ: Ես հաճախ եմ ընկերներիս հետ զբոսնում այնտեղ: Այն ունի հինգ մակարդակ, որոնցիցյուրաքանչյուրում տեղադրված են համաշխարհայինճանաչում ունեցող քանդակագործների` Լինն Չադվիկի ևՖերնանդո Բոտերոյի աշխատանքները, խաչքարեր ևհարթաքանդակներ: Կասկադը հայտնի է բաց երկնքիտակ անցկացվող համերգներով և հրավառություններով,յուրահատուկ արձաններով, փոքրիկ ջրվեժներով ուԱրարատ լեռան հիանալի տեսարանով: Համալիրըերեխաների, տարեցների ու երիտասարդ զույգերիամնեասիրված վայրերից մեկն է:
67_big
 
 I  like Yerevan’s  city  centre especially Cascade.One can see the whole city from Cascade.You can sit there for hours  dreaming and thinking .I often  walk there  with  my friends.Cascade  is  a favourite place for  most  Armenians. Many  concerts and  fireworks are held  there.  It  has  got five levels. in each  one  works of world famous  sculptures areplaced such as Lynn Chadviki’s and Fernando  Boterro’s   crossess and bas-reliefs.It is especially  beautiful at  night.