Կլիմա

Մեր մոլորակի կլիման միշտ փոփոխվել է բնական ճանապարհով:  Սակայն գիտնականները գտնում են, որ ներկայումս տեղի է ունենում կլիմայի նոր տիպի փոփոխություն: Այն մարդկանց և էկոհամակարգերի վրա կտրուկ ազդեցություն ունի:
Ջերմոցային գազերի արտանետումների աճող մակարդակն արդեն հանգեցնում է կլիմայի փոփոխության:

02857159

Ըստ կլիմայական մոդելների կանխատեսվում է, որ 2100 թ. գլոբալ ջերմաստիճանը կբարձրանա: Այս փոփոխությունը մեր մոլորակի վրա կլինի, վերջին 10 հազար տարվա ընթացքում, դիտարկված կլիմայի փոփոխություններից ամենաընդգրկունը: Կլիմայական մոդելների օգնությամբ կատարած այս կանխատեսումը հիմնվում է արտանետումների հետագա աճի հիմնական շարժիչ ուժերի  մասին եղած մի շարք ենթադրությունների վրա:

5054011
Կլիմայի փոփոխությանը հարմարվելու համար ներկայումս հնարավոր են վեց հիմնական ռազմավարական մոտեցումներ: Կարող են ձեռնարկվել կորուստները կանխելու միջոցներ. օրինակ, ծովի մակարդակի բարձրացման դեմ պատնեշներ կառուցելով կամ անտառապատելով հողմնահարված լեռնալանջերը: Հնարավոր է կորուստը կրճատել` այն հասցնելով ընդունելի մակարդակի. այդ նպատակով կարելի է նաեւ փոփոխել գյուղատնտեսական մշակաբույսերի կազմը, որպեսզի երաշխավորվի նվազագույն բերք` նույնիսկ ամենավատ պայմաններում:
Մարդն իր վրա մեծապես զգալու է կլիմայի փոփոխության հետեւանքները, քանի-որ սպասվում է համաճարակային իրավիճակի վատթարացում: Խոցելի կդառնան սրտանոթային, շնչառական, ասթմատիկ եւ ալերգիկ հիվանդություններով տառապողները: Կավելանան նաեւ թերսնման հետևանքով առաջացող  հիվանդացության ռիսկերը: Որպես այս ամեենի կանխում, մասնագետներն առաջարկում են հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների վաղ ահազանգում, անտառապատ տարածքների ընդլայնում, պայքար անտառի վնասատուների, հիվանդությունների, հրդեհների դեմ եւ այլն:

Անակնկալներով լի մեդիաուրբաթ

Գեղարվեստի սովորողներ և Մերի Աբրահամյան Ուրբաթ, մեդիաուրբաթ…..երբ գնում էինք Մայր դպրոց, հանկարծ հիշեցի, որ պետք է տուն վազեմ, էլի հետ գամ: Մտածեցի՝ կհասցնեմ ու գնացի: Ուշացած մտա Մայր դպրոց, մոտեցա ընկերներիս: Այ քեզ անակնկալ. տիար Բլեյանը հանդիսավոր հանձնել էր հավաստագրեր: Հիշեցնեմ, որ աշնանը Գեղարվեստի նկարիչ սովորողների մի խումբ մասնակցեց ԱԺ-ի կողմից առաջարկված նախագծին՝ «Փարաջանովի հետադարձ լույսը» խորագրով: Հպարտությամբ ասեմ, որ Աննան ստացավ գլխավոր մրցանակ, իսկ մյուսներս՝ հավաստագրեր: Ահա, այս ուրբաթ այդ անակնկալն էր մեզ մատուցվում, բայց դրանով չվերջացավ: Երգեր, պարեր, ուրախ տրամադրություն: Մի փոքր դադար, ու նվեր՝ կրթահամալիրի դպրոցներին՝ ձայնագրիչ….էնքան էլ հարմար, գերժամանակակից, արդեն փորձարկել ենք:  Ձմեռ պապը գնաց, ու ինչպես Դավիթիկն է ասում ՝ գուլպան մնաց, որից դեռ նվերներ են դուրս գալիս: Շնորհակալություն, բոլոր եղանակների Կաղանդ պապ:

Ice cream robot in China

This news is about a robot. It works in a shopping centre in China. It can make six types of ice cream. A lot of people come to see this robot. They like it.

The robot costs 160,000 pounds. The robot is very good at serving ice cream. It does not make mistakes. A computer controls it.

Այս լուրը մի ռոբոտի մասին է. Այն աշխատում է չինաստանում առեւտրի կենտրոնում. Այն կարող է արտադրել վեց տեսակի պաղպաղակ. Շատ մարդիկ գալիս են տեսնել այդ ռոբոտին . Նրանք սիրում են այդ ռոբոտին .
Ռոբոտը արժե 160,000 ֆունտ. Ռոբոտը շատ լավ է ծառայում. Այն սխալներ չի անում. Համակարգիչը վերահսկում է այն.

Հայաստանի էներգետիկա

Հայաստանի էներգետիկան բնութագրում է էներգիայի և էլեկտրականության արտադրությունը, սպառումը և արտահանումը Հայաստանում։ Հայաստանի էլեկտրաէներգետիկան հետխորհրդային՝ 1990ականների դաժան ճգնաժամից հետո, շնորհիվ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վերաբացման, մշտապես ավելցուկային հզորություն է ունեցել։ Հայաստանը ենթադրվում է, որ ունի նավթի և գազի պաշարներ, սակայն ներկայումս համարյա այդ բոլորը ներկրում է Ռուսաստանից։ Նոր Իրան-Հայաստան գազատարի տարողունակությունը թույլ է տալիս Հայաստանին 2008թ. պահանջարկից երկու անգամ ավել գազով մատակարարել։ Այն ներուժ ունի ապահովելու Հայաստանի էներգետիկ ապահովությունը որպես այլընտրանքային աղբյուր Վրաստանի տարածքով անցնող Ռուսաստանի կողմից վերահսկվող գազատարին։ Չնայած հանածո վառելիքի բացակայությանը, Հայաստանը էլեկտրաէներգիայի արտադրության համար զգալի ռեսուրսներ ունի։Մեծամորի ատոմակայանը ապահովում է երկրի էլեկտրականության 42.9%-ը։ Հայաստանը ծրագրում է նոր ատոմակայան կառուցել, որը կփոխարինի 1979թ. կառուցած Մեծամորի ատոմակայանին։ Երկիրը նաև ունի տասնմեկ հիդրոէլեկտրակայան և նախատեսվում է Սյունիքում կառուցելՋերմաղբյուր երկրաջերմային էլեկտրակայան։ Հայաստանի էլեկտրաէներգիայի մնացած մասը արտադրվում է գազի այրմամբ՝ Երևանի և Հրազդանի ջերմաէլեկտրակայաններ։ Քամու էներգետիկան Հայաստանում թույլ է զարգացած, 2008-ից սկսած Հայաստանում գործում է միայն մի քամու էլեկտրակայան Լոռու մարզում։ Հայկական և Իրանական էներգետիկ սեկտորները այժմ միասին նախագծում են Իրանահայկական էլեկտրակայան, որը կդառնա երկրի ամենամեծ քամու էլեկտրակայանը։[2] Հայաստանը ԵՄ INOGATE էներգետիկ ծրագրի գործընկեր երկիր է։ Եվրամիության էներգետիկ ծրագիրն ունի չորս հիմնական ուղղություններ՝ էներգետիկ անվտանգության կատարելագործում, էներգետիկ շուկայի անդամ երկրների կոնվերգենցիա (միավորում) Եվրամիության ներքին էներգետիկ շուկայի սկզբունքների հիման վրա, էներգետիկայի կայուն զարգացման աջակցություն, ընդհանուր և տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի համար ներդրումների ներգրավում։

Տարբեր գնահատականներով Հայաստանի էներգետիկ համակարգի մոտ 80 տոկոսը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ։[4]

Հայոց Ցեղասպանություն

Հայոց Ցեղասպանություն կամ Մեծ Եղեռն, Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական«Իթթիհադ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն[1][2], որի արդյունքում 19151923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Ցեղասպանության օր է համարվում1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեց շուրջ 600 հայազգի մտավորական։

Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկ զտումները, հայկական ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու քաջալերանք:

Հայերի ցեղասպանությունն իրականացվում էր մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տարհանում սահմանամերձ շրջաններից, աքսորի մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տարհանում ու սպանություն: Որոշ պատմաբաններ դրա մեջ ներառում են 1890-ական թվականների սպանությունները,Զմյուռնիայի ջարդերը և թուրքական զորքերի գործողությունները Անդրկովկասում 1918թվականին:

Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներ են համարվում երիտթուրքերիառաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, նաև «Հատուկ կազմակերպության»ղեկավար Բեհաեդդին Շաքիրը: Հայերի ցեղասպանության հետ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ցեղասպանությունները: Հայկական Սփյուռքի մեծ մասն առաջացել է Օսմանյան կայսրությունից բռնագաղթված և Մեծ եղեռնը վերապրած հայերից:

«Ցեղասպանություն» եզրույթն իր ժամանակին առաջարկել է նրա հեղինակ Ռաֆայել Լեմկինը՝ Օսմանյան կայսրությունում հայերի և նացիստական Գերմանիայի կողմից բռնազավթված տարածքներում հրեաների զանգվածային ոչնչացումը բնութագրելու համար: Հոլոքոստից հետո հայերի ցեղասպանությունը պատմության մեջ իր ուսումնասիրվածությամբ համարվում է երկրորդը: 1915 թվականի մայիսի 24-ի համատեղ Հռչակագրում պատմության մեջ առաջին անգամ դաշնակից երկրները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Ռուսաստան) հայերի զանգվածային սպանությունները որակեցին մարդկության դեմ կատարված հանցագործություն

Վահան Տերյան

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար…

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու.
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար…

Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ
Հոգին կարող է թռիչքով չափել.
Անանց կարոտում անվերջ տառապել
Եվ լինել քեզնից բաժանված հավետ…

Ու գերեզմանում սև հողերի տակ
Եվ ոչ մի հուշով սիրտդ չտանջել,
Զգալ, որ անցար, և քեզ չկանչել,
Ու չխռովել բերկրանքդ հստակ…

Three suns in the sky

Here is news from Mongolia. Something rare happens there. There are three suns in the sky!

However, only one sun is real. It is the sun in the middle. The other two suns are not real. They are only reflections.

This can happen only in special conditions. It must be very cold, for example.

Այս նորությունը Մոնղոլիայից է: Այնտեղ բոլորը ուրախխ են: Այնտեղ կա երեք արև մեկ երկնքի տակ: Սակայն, միայն մեկ արևն է իրական.Այն երկու արևների մեջտեղում է: Մյուս երկու արևները իրական չեն: Դրանք միայն արտացոլանք են: Սա կարող է տեղի ունենալ միայն հատուկ պայմաններում: Այն կարող է լինել շատ ցուրտ օրերին: