Վճռաբեկ դատարան

Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) և ՀՀ Վարչական դատարանի` օրինական ուժի մեջ չմտած գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտերը։

Վարչական դատարանի դատական ակտերի բողոքարկման կարգի, հիմքերի և գործերի վարույթը Վճռաբեկ դատարանում իրականացնելու վրա (mutatis mutandis) տարածվում են Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանված նորմերը։ Գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ Վարչական դատարանը կայացրել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավասու են վճռաբեկության կարգով բողոքարկելու այդ ակտը։

Վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ չմտած գործն ըստ էության լուծող դատական ակտերը Վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն՝
1. գործին մասնակցող անձինք, գլխավոր դատախազը և նրա տեղակալները՝ մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը (մեկ ամսվա ընթացքում).
2. գործին մասնակից չդարձած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, այն օրվանից սկսված երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի։

Վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերն օրենքով նախատեսված դեպքերում բողոքարկելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք՝ ակտը ստանալու պահից 15-օրյա ժամկետում, եթե օրենքով այլ ժամկետ սահմանված չէ։

Վերոնշյալ սուբյեկտները վճռաբեկ բողոք կարող են բերել միայն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում, այն է՝ գործին մասնակցող անձանց նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա և նոր երևան եկած կամ նոր հանգամանքները։
Վճռաբեկ բողոք բերելու հիմքերի առկայության դեպքում բողոք բերելու իրավունք ունեցող անձինք բերում են վճռաբեկ բողոք և պատշաճ ձեւով ուղարկում են Վճռաբեկ դատարան։

Վճռաբեկ բողոքում պետք է նշվեն`
— դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.
— բողոք բերող անձի անունը (անվանումը).
— վճիռ կայացրած դատարանի անվանումը, գործի համարը, վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), վեճի առարկան.
— բողոք բերած անձի պահանջը՝ օրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ և նշում այն մասին, թե նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն են խախտվել կամ սխալ կիրառվել, կամ որոնք են նոր երևան եկած հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը.
— օրենքով վճռաբեկ բողոքը քննության ընդունելու համար սահմանված հիմնավորումներից որևէ մեկը.
— բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը, սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթը և բողոքի պատճենը՝ գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները։

Վճռաբեկ բողոքը ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը։ Ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են Օրենսգրքով սահմանված կարգով։
Վճռաբեկ բողոք բերած անձն իրավունք ունի հետ վերցնել բողոքը, մինչև Վճռաբեկ դատարանի կողմից գործի քննության սկսելը։
Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է քննության, եթե Վճռաբեկ դատարանի կարծիքով բողոքում հիմնավորված է, որ`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ
2) վերանայվող դատական ակտն առերևույթ (prima facie) հակասում է Վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունած որոշումներին, կամ
3) ստորադաս դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ.
4) առկա է նոր երևան եկած կամ նոր հանգամանք։

Վճռաբեկության կարգով գործի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում և որոշում է կայացնում ողջամիտ ժամկետում։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s