Աստիճանային ֆունկցիա

Աստիճանային ֆունկցիա կոչվում է

F(x)=x2

Բնական ցուցիչով աստիճանային ֆունկցիա

Ֆունկցիայի որոշման տիրույթն Թվային առանցքն է  D(f)=(-

Ֆունկցիան կենտ է f(-x)=(-x)2=-xn=-f(x)

Ֆունկցիան ունի մեկ զրո f(0)=0

 

  1. f(7) f(0,3)>f(0,01)

f(-24)              f(-5,5)<f(-5,4)

f(-52)                  f(-7,3)< f(8)

 

  1. (3,4)5,(3,4)3,(3,4)2 (2/5)7,(2/5)5,(2/5)4

(0,7)9,(0,7)4,0,7                   9/8,(9/8)4,(9/8)7

4.x11>0        X6              X8 30

X9 0           X12            X5 <-32

X8                 x10<-53            X5

Հայրենական Մեծ պատերազմ….. Ի՞նչ տվեց հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի համար

Հայրենական Մեծ պատերազմ (ռուսերեն՝ Великая Отечественная война), 19411945 թթ. Սովետական Միության կողմից Նացիստական Գերմանիայիհարձակողական արշավանքի դեմ մղած պատերազմը, որը եղել էԵրկրորդ համաշխարհային պատերազմի մաս։ Այս եզրը հիմնականում օգտագործվում է նախկին Խորհդային Միության երկրներում։

Անվանում

«Հայրենական Մեծ պատերազմ» անվանումը սկսեց գործածվել ԽՍՀՄ-ում Ստալինի ժողովրդին ուղղված ռադիոուղերձից հետո՝ 1941 թվականի հուլիսի 3-ին։Ուղերձում «մեծ» և «հայրենական» բառերը գործածվում էին առանձին։

19141915 թվականներին «Մեծ Հայրենական պատերազմ» անվանումը երբեմն կիրառվում էր Առաջին համաշխարհային պատերազմին վերաբերող ոչ պաշտոնական հրապարակումներում։ Առաջին անգամ այս բառակապակցությունը կիրառվեց ԽՍՀՄ-իԳերմանիայի հետ պատերազմի առիթով «Правда» թերթի 1941 թվականիհունիսի 23-ի և 24-ի հոդվածներում և սկզբից ընկալվում էր ոչ թե որպես տերմին, այլ որպես թերթային կլիշե, նման այլ՝ «սրբազան ժողովրդական պատերազմ», «հաղթական հայրենական պատերազմ» բառակապակցությունների հետ միասին։ «Հայրենական պատերազմ» տերմինը ամրագրվեց 1942 թվականի մայիսի 20-ի ԽՍՀՄ Գրագույն Խորհրդի Նախագահության Հրամանագրով սահմանված Հայրենական պատերազմի զինվորական ուխտով։ Անվանումը պահպանվում է հետխորհրդային պետություններում (ուկր.՝ Велика Вітчизняна війна, բելառուս․՝ Вялікая Айчынная вайна,աբխազերեն՝ Аџьынџьтәылатәи Еибашьра և այլն)։ ԽՍՀՄ կազմում չգտնված երկրներում, որտեղ ռուսերենը չի հանդիսանում հիմնական շփման լեզու, «Հայրենական Մեծ պատերազմ» անվանումը գործնականում չի կիրառվում։ Անգլալեզու երկրներում նրան փոխարինում է Eastern Front (World War II) ((Երկրորդ համաշխարհային պատերազմի) արևելյան ճակատ), գերմանական պատմագիտության մեջ՝ Deutsch-Sowjetischer Krieg, Russlandfeldzug, Ostfeldzug (գերմանա-խորհրդային պատերազմ, ռուսական արշավ, արևելյան արշավ)։

Վերջին ժամանակներում ռուսական զանգվածային մշակույթում Հայրենական Մեծ պատերազմը հիշատակելու համար պարբերաբար գործածվում է «Մեծ պատերազմ» բառակապակցությունը, որը պատմականորեն այնքան էլ կոռեկտ չէ. 1910-ականների վերջերին այդ տերմինը գործածվում էր Առաջին համաշխարհային պատերազմի վերաբերյալ։ Հանդիպում են անվանումների նաև այլ տարբերակներ. օրինակ՝ խորհրդա-նացիստական պատերազմ (1941-1945)։ Թուրքմենստանում արգելված է պատերազմն անվանել «Մեծ Հայրենական». գործածվում է «1941-1945 թվականների պատերազմ» անվանումը։

Ֆաշիստական Գերմանիայի հարձակումը ԽՍՀՄ-ի վրա

1941 թ. հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան խախտեց 1939 թ. կնքված միմյանց վրա չհարձակվելու մասին պայմանագիրը և պատերազմ սկսեց ԽՍՀՄ-ի դեմ։ Սկսվեց խորհրդային ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը։

Գերմանիան վաղուց էր նախապատրաստվել պատերազմին և ստեղծել հզոր բանակ։ Դեռևս 1939 թ.-ին, սկսելով Երկրորդ համաշխարհային պատերազմը, գերմանիան հասցրել էր նվաճել գրեթե ամբողջ Եվրոպան։ Շարունակում էր պատերազմը Անգլիայի դեմ, ձգտում էր հասնել համաշխարհային տիրապետության։ Ծրագրել էր ԽՍՀՄ-ի նկատմամբ վարել կայծակնային պատերազմ, այսինքն՝ այն ավարտել շատ կարճ ժամկետում, և վերացնել նրան որպես պետություն։

Գերմանիայի հարձակումը տեղի ունեցավ առանց հայտարարության, բայց ոչ հանկարծակի, քանի որ ԽՍՀՄ ղեկավարությունը տեղեկացվել էր Գերմանիայի հնարավոր հարձակման մասին։ Սակայն երկրի զինված ուժերը համապատասխան պատրաստության չբերվեցին, որի պատճառով պատերազմի սկզբում անհաջողություններ ունեցան։ Խորհրդային զորքերը կրեցին մեծ կորուստներ, թշնամուն հանձնեցին շատ տարածքներ։ Պատերազմի նախօրյակին հազարավոր սպաներ բանտարկվեցին, որից բանակը խիստ թուլացավ։ Այսինքն՝ պատերազմը սկսվելու պահին ԽՍՀՄ-ը պատրաստ չէր թշնամուն հակահարված տալու և նրան երկրի սահմաններում կանգնեցնելու։ ։ Խորհրդային պետությունը այս ծանր ու պատասխանատու ժամանակաշրջանում ղեկավարում էր Ստալինը։ Ի. Ստալինը ԽՍՀՄ պաշտպանության ժողովրդական կոմիսարն էր, զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարը, Պաշտպանության պետական կոմիտեի նախագահը։ Նրա ձեռքում էր թշնամու դեմ հաղթանակի կազմակերպման ամբողջ գործը։ ԱՄՆ-ը, Անգլիան, Ֆրանսիան և այլ պետություններ համագործակցեցին ԽՍՀՄ-ի հետ՝ ֆաշիզմի դեմ համատեղ պայքարելու համար։ Ձևավորվեց դաշնակից երկրների հակաֆաշիստական խմբավորումը։

Հայաստանը ֆաշիստական պլաններում

Հիտլերյան Գերմանիայի ծրագրերում ԽՍՀՄ տարածքը զավթելուց հետո բաժանվելու էր մի քանի մասերի։ Դրանցից մեկը «Կովկաս» անունն ուներ՝ Թբիլիսի կենտրոնով և իր կազմում էր ներառում նաև «Հայաստանի կոմիսարիատը»։

Գերմանիան ծառայության էր ներգրավել հայ տարագիր գործիչներին, ովքեր ԽՍՀՄ-ի դեմ պատերազմը իրական պայման էին համարում Հայաստանում իրենց իշխանությունը վերականգնելու համար։ Ստեղծվել էր «Հայկական ազգային խորհուրդ» ( Արտաշես Աբեղյանի նախագահությամբ), որը գործում էր գերմանական ռազմական իշխանությունների հետ համագործակցված։ Թշնամին իր պլաններում օգտագործում էր նաև հայ ռազմագերիների ռեզերվը, կազմավորելով ռազմական ուժեր՝ հայկական լեգեոնը, որի գումարտակները փորձում էր ուղարկել ռազմաճակատ։ Հայ գործիչները լեգեոնը դիտում էին որպես ապագա Հայաստանի ազգային բանակի հիմք։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նա, պատերազմի նախօրյակին բարեկամության պայմանագիր ստորագրեց ֆաշիստական Գերմանիայի հետ և սկսեց օգնել ր նրան։ Նա իր սահմանի վրա կենտրոնացրել էր 26 դիվիզիա, սպառնալիք ստեղծելով ԽՍՀՄ-ի համար։ Վերջինս ստիպված էր իր որոշ ուժեր պահել սահմանում, որոնք խիստ անհրաժեշտ էին ռազմաճակատում։ Թուրքիան ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու համար սպասում էր Ստալինգրադի ճակատամարտի (1942թ. վերջ- 1943թ. սկիզբ) ելքին։ Այստեղ խորհրդային հաղթանակը կանխեց հայ ժողովրդի համար մեծ վտանգ ներկայացնող Թուրքիայի հնարավոր հարձակումը։

1943թ. ԽՍՀՄ-ի և նրա դաշնակիցների օգտին պատերազմի ընթացքում տեղի ունեցած բեկումը շրջադարձ կատարեց ֆաշիզմին ծառայող հայ ազգային շրջանների մոտ։ Նրանք սկսեցին շփումներ հաստատել ԽՍՀՄ դաշնակիցների հետ, որոնց համար հաղթանակը սկսում էր դառնալ տեսանելի։ Սկսեցին քայքայվել նաև հայկական լեգեոնի գումարտակները, որոնց անձնակազմի զգալի մասը հասցրեց անցնել ԽՍՀՄ-ի և նրա դաշնակիցների կողմը։

Հայերը

Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 500 հազարի, որից 300 հազարը Հայաստանից էին, մյուսները խորհրդային միության մյուս հանրապետություններից։ 200 հազար մարտիկներ ու սպաներ զոհվեցին խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար։

Ի՞նչ տվեց հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի համար

71 տարի առաջ՝ 1941-ին սկսված Հայրենական մեծ պատերազմին հայ ժողովուրդը մասնակցեց  ուժերի ամբողջ ներդրումով: Այդքան մասնակից և այդքան զոհ մեր ժողովուրդը իր պատմության մեջ չէր ունեցել ուրիշ ոչ մի դեպքում: 1 միլիարդ 700 միլիոն մարդ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, որի 600.000-ը՝ ազգությամբ հայ: Սա այն ներդրումն էր, որ հայ ժողովուրդը աշխարհի տարբեր ծայրերից արեց՝ հանուն ֆաշիստական ռեժիմի դեմ պայքարի: Գրեթե 6 տարի տևած պատերազմում մենք տվեցինք ոչ միայն մեծ թվով զոհեր, այլև առաջատարն էինք հերոսների քանակով:

11.600 ԽՍՀՄ հերոս միության ամբողջ տարածքից: Նրանցից 106-ը հայեր էին: Պատերազմի 4 մասնակից հայեր դարձան մարշալներ, 160-ը` գեներալ: Առաջին հայորդին, որ Հայրենական պատերազմում արժանացավ Կարմիր դրոշի շքանշանի, փորձառու օդաչու Պատրիկ Գազազյանն էր: «Իմ հոր նամակներից ես անսահման հրճվանքով իմացա, որ ֆաշիստական բանդայի դեմ մղվող պայքարում իմ կատարած համեստ ծառայությունը հայրենակիցներից սրտերը լցրել է հրճվանքով ու հպարտությամբ: Աշխարհում չկա ավելի ազնիվ նպատակ, քան իր ժողովրդի սիրելին լինելը, իր կրծքով նրա նվիրական շահերը պաշտպանելը: Եվ ես իմ ամբողջ կյանքը մինչև վերջ կնվիրեմ այդ նպատակինե,-նամակներից մեկում գրել էր հայ օդաչուն: Նա մեկն էր զոհված հերոսներից՝ կատարելով իր 119-րդ թռիչքը և այրվող ինքնաթիռով գիտակցաբար մխրճվելով կամրջով անցնող թշնամական տանկերի և ավտոմեքենաների շարասյան մեջ: Հայրենական մեծ պատերազմում առավել հիշարժան է սահմանամերձ Բրեստի ամրոցի պաշտպանությունը: Մեկամսյա շրջափակմանը և գրոհներին ամրոցի նաև 200 հայ պաշտպանները դիմացան մինչև վերջ, սակայն չստանալով արտաքին օգնություն՝ թաղվեցին ամրոցի ավերակների մեջ:

Առաջին հայ ռազմիկը, որ արժանացավ ԽՍՀՄ հերոսի կոչման, Հյուսիս-արևմտյան ռազմաճակատի 38-րդ կործանիչ ավիագնդի էսկադրիլիայի օդաչու  Լազար Չափչախովն էր: Նա միաժամանակ ակտիվորեն աջակցում էր հայկական դիվիզիաներին, որոնք կազմավորվեցին պատերազմի մեկնարկի առաջին օրերից: Հայաստանում կազմավորվեց վեց դիվիզիա, որոնցից մեկը Կովկասից հասավ մինչև Բեռլին: 89-րդ հրաձգային դիվիզիան 1942ի օգոստոսից  ռազմաճակատում այնպիսի սխրանքներ գործեց, որ կարճ ժամանակում դիվիզիայի 12000 հայ  զինվորները անպարտելիության օրինակ էին ամբողջ Խորհրդային Միությունում: Հայկական այս դիվիզիան անցավ մոտ 3700 կիլոմետր՝ մասնակցելով Բեռլինի գրավմանը:  Հայկական դիվիզիաները առաջնային նշանակություն ունեցան նաև Խորհրդային Հայաստանի՝ հայկական միակ պահպանված պետության և ամբողջ Հարավային Կովկասի հետագա գոյատևման գործում: Գերմանական զորքերի «Հարավե խմբավորումը նախատեսված էր  Կովկաս մտնելու համար:

Կովկասի անկումով ոչ միայն ԽՍՀՄ-ը կկորցներ վերահսկողությունը այդ տարածաշրջանի, այլև գերմանացիները հնարավորություն կստանային թափանցելու Միջին Ասիա և թիկունքից շրջանցելու մարտնչող խորհրդային զորքերին: Կովկասի ճակատամարտը այդ առումով դարձավ ամենակարևոր իրադարձությունը պատերազմի առաջին փուլում: Հայաստանի սահմանների մոտ կենտրոնացած թուրքական զինված 26 դիվիզիաները ամեն վայրկյան պատրաստ էին կրկնելու ցեղասպանությունը, եթե չլինեին հայ սահմանապահ զինվորները:

Այն, ինչ արեց հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմում, գնահատվեց որպես լավագույն 5 ներդրումներից մեկը ամբողջ միության մասշաբով: Մեր հարևան երկրներից ոչ ոք մոտ չէր այդ արդյունքին: Հայրենական պատերազմը գոյամարտ էր ամբողջ հայ ժողովրդի համար, որի հաղթական արդյունքը մեզ համար արժեցավ 350.000 զոհ: Պատերզմին ընդհանուր առմամբ մասնակցած հայերի կեսից ավելին: Աշխարհում նրանց այսօր էլ հիշում ու գնահատում են, շարունակում փառաբանել մեր կողքին դեռևս քայլող հերոսներին: Հայկական երկու պետությունները նաև նրանց սխրանքներին են պարտական

Ստալինգրադի ճակատամարտ

Սովետական զինվորը ծածանում է Կարմիր դրոշը Ստալինգրադի կենտրոնական հրապարակում, 1943 թ.

Ստալինգրադի ճակատամարտը II Համաշխարհային պատերազմի հիմնական և վճռական ճակատամարտն էր, որում Նացիստական Գերմանիան և նրա դաշնակիցները կռվում էին Սովետական Միության դեմ Ստալինգրադ քաղաքի վերահսկման համար: Ճակատամարտը տեղի ունեցավ 1942 թ. օգոստոսի 23-ից 1943 թ. փետրվարի 2-ը: Այն համարվում է պատերազմների պատմության մեջ ամենաարյունալի ճակատամարտը՝ մոտավորապես երկու միլիոն զոհ: Գերմանական բանակի մեծ կորուստների պատժառով Ստալինգրադի ճակատամարտը վճռական բեկում մտցրեց ողջ պատերազմում: Ստալինգրադի ճակատամարտից հետո Գերմանական բանակը այլևս երբեք չկարողացավ վերադարձնել իր երբեմնի հզորությունը:

 Ռազմական գործողությունները ընթացել են երկու փուլով: Նախ՝ սովետական զինուժի համար պատերազմը պաշտպանողական է եղել, որի ընթացքում կազմակերպվել է ռազմավարական նշանակություն ունեցող Ստալինգրադ քաղաքի պաշտպանությունը, ապա 1942 թ-ի նոյեմբերից պատերազմը վերածվել է հարձակողականի:

Ճակատամարտի 76 օր շարունակված հարձակողական փուլին միայն երկու կողմերից մասնակցել է, ընդհանուր առմամբ, 2 միլիոն երեք հարյուր հազար մարդ, օգտագործվել է 900 տանկ, հազարից ավելի մարտական ինքնաթիռ, մոտ 25 հազար միավոր զինտեխնիկա և ականանետ: Վճռական գործողությունները, որ մեկնարկել են 2013 թ-ի հունվարի 10-ից, իրականացվել են Սովետական 21-րդ և 62-րդ բանակային միավորների կողմից:

Ստալինգրադի ճակատամարտի արդյունքում Սովետական բանակին հաջողվում է ջախջախիչ պարտության մատնել Գերմանիայի 6-րդ բանակային միավորումն ու 4-րդ տանկային դիվիզիան, ռումինական 3-րդ և 4-րդ բանակային միավորումները, իտալական բանակի 8-րդ դիվիզիան: Վճռական մարտերի ժամանակ 20 օրերի ընթացքում, զոհվում է թշնամական բանակի 1,5 միլիոն զինվոր, գերի ընկնում՝ 90 հազարից ավելի զինծառայող: Գերմանիայում Համաշխարհային պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ հայտարարվում է ազգային սուգ:

Ստալինգրադի ճակատամարտը վճռորոշ դերակատարություն ունեցավ Հայրենական պատերազմի ընթացքում, կասեցնելով ֆաշիստական ուժերի առաջխաղացումը Խորհրդային միության տարածքում, որից հետո դաշնակիցների բանակը այլևս չփորձեց հարձակում ձեռնարկել Խորհրդային միության տարածքում: Ճակատամարտը բեկումնային էր նաև ԽՍՀՄ համար, որից հետո խորհրդային բանակը ռազմավարական պաշտպանությունից անցավ ռազմավարական հարձակման, հսկայան լիցք և ոգևորություն հաղորդելով պատերազմական գործողությունների ողջ ճակատի երկայնքով:

Ճակատամարտից հետո ֆաշիստական երկրներին հարող պետություններում ուժեղացավ Գերմանիայի նկատմամբ անվստահությունը, իսկ Թուրքիան և Ճապոնիան հետ կանգնեցին ԽՍՀՄ-ի հետ ակտիվ պատերազմական գործողություններ մղելու գաղափարից:

Ստալինգրադի ճակատամարտը Սովետական Միության հերոս հռչակեց 112 պատերազմի մասնակիցների, 44 բանակային միավորումների տրվեցին պատվավոր կոչումներ, 183-ը վերափոխվեցին գվարդիականի:

Հավելենք, որ Ստալինգրադի ճակատամարտին մասնակցել է մոտ 30 հազար հայորդի: Հայկական ԽՍՀՄ-ից  ներգրավված է եղել 76-րդ լեռնահրաձգային դիվիզիան, որը սխրանքների համար հաղթանակից հետո վերանվանցվեց 81-րդ գվարդիական դիվիզիայի: Հետագայում դիվիզիայի հրամանատարությունը ստանձնեց Սովետական միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը:

Եղիշե Չարենց — ԴԱՆԹԵԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼ..Վերլուծություն

Մենք ճամփա ընկանք առավոտ ծեգին՝
Կապույտ երկնքի խորությամբ արբած։
Թարմ, թեթև էր մեր ճամփորդի հոգին՝
Ուրախ էինք մենք և մեր սիրտը— բաց։
Կանչում էր, կանչում ճամփան անմեկին
Ոլորապտույտ մեր առաջ փռված…

<<Դանթեական առասպել>>
1915 պատերազմական անհաջողությամբ Ռուսական զորքերը անցել էին հարցակման,նորից կռիվներ էին մղվում նահանջած վայրերում՝Արևմտյան Հայաստանի ամբողջ տարացքում,որը և առիթ հանդիսացավ Չարենցի համար գրելու «Դանթեական» սահմռկեցուցիչ պոեմը,որտեղ նկարագրվում է պատերազմական դաժան իրողությունն ու օրենքները:
  Ինչու են փռում այսքան ցավ,ավեր,
  Հողմերը այս չար երբ պիտի լռեն,
   Եվ ով է լարում այսպիսի դավեր
   Կյանքը դարձնում նզովյալ գեհեն:
Պոեմում պատկերվում են պատերազմի իրական և դրանց ուղեկցող զինվորների վերապրած սարսափները,ճանապարհին  ընկած դիակներ,ոսկրացած ձեռքեր,մերկ սրունքներ,ցիրուցան ատամներ՝
    Սարսափած սրտով մենք  անցանք առաջ,
    Եվ մեր հայացքից արյուն էր կաթում,
    Լուսնոտի նման բութ ու շվարած
    Այլևս ոչինչ չեինք նկատում:
Պտերազմական ողբերգական մաքառումի տարբերակը ներկայացվում է զինվորների ծանր վերելքով՝ սառցապատ լեռան ծերպերով մինչև գագաթը: Դա մեր Վան քաղաքի ճանապարհն էր որը մեռած էր համարվում, որը ալեկոծվում էր ահի և մահի դաժան տեսարաններով:Բանաստեղծը ամեն վարկյան մաքառում է ի պաշտպանություն մարդու դարավոր մահվան դեմ,մարդու հոգևոր և բարոյական նկարագրի:Դա է այն պայծառ ծեգերի,ոսկի հասկերի,դյութիչ հեռուների,ձյունապատ գագաթների,ծովի գիշերային ծփանքների ղողանջները,տարբեր դարձդարձումների նորից ուղված արնաբույր, պատերազմների նյութական,ֆիզիկական ու հոգևոր ավերմունքների դեմ:
     Եվ ճամփա ընկանք որպես մեռելներ
     Թաղելով այնտեղ և մեր խիղճն ունայն
     Ամեհի ցավով ներթափանցված այս և նման նկարագրություններն պարուրում են և պատերազմի զոհերին, և պատերազմող կենդանի մարդկանց,որոնց հոգու ապրումները ցուցադրելով բանաստեղծը անհուն տագնապներով բողոքում է պատերազմ կոչվող խելահեղության դեմ:

Դերենիկ Դեմիրճյան — «Հայը». Վերլուծություն​

Դերենիկ Դեմիրճյան
Արդեօք մի բան հասկանում՞ եք Հայից…Որքան՜ տարօրինակ, հանելուկային արարած։ Որքան՜ խաբուսիկ։ Երևույթը, ոչ՛ ինքը։ Բայց և ին՞ չ է ինքը, իր նկարագիրը։ Զուր՛ աշխատանք. որոնում ես իր ինքնութիւնը, գտնում, բայց և իսկոյն տեսնում ես, որ դա էլ նորից երևոյթ էր։ Անհանգիստ դէմք ունի, չի թողնում՝ նկարես։ Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է։ Թվով գրեթէ ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը։ Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքը ամենից՛ յամառ կառչեց նրան։ Որքան՜ անյոյս է թւում իր ապագան, բայց և որքան՜ յուսացող է նա։ Ասենք՝ իր կեանքում երկու բան բնաւ չտեսաւ. մէկ՝ բախտ, մեկ էլ`յուսահատութիւն։ Ինչպես՞ ճանաչես նրան, ինչպես՞ չափես։ Իր չափը չափազանցն Է. զարմանալ՜ ի յավասարակշռոութիւն, որ ծայրահեղութեան մէջն է։ Ապա նայիր, սա է՞ հայը. այս չարչին, այս բուրժուան. Արարածներից ամենագծուծը և անասանուններից ամենակուշտը։ Այսքան անխնայ ստորացնել իրան՜ … կարող՞ է սա չափել աշխարհիս բարձր բաները իր գրւանքով և արշինով։ Հանրօգուտ գործի՝ և ոչ մի գրոշ։ Բայց մի օր էլ տեսար՝ մեռաւ ու ողջ կարողութիւնը կուտակեց հասարակութեանը։ Դէ գնա իմացիր՛ , թէ ինչ մարդ էր…

Վերլուծություն​
Ինչպես կարողեմ բնութագրել Հայերին,նրանց կյանքը:Նրանք ունեցել են դժվարին կյանք,բայց անկոտրուն ոգի:
Ես կարդացի Դ.Դ. Հայը պատմվածքը:Նա այս պատմվածքը գրել է 1920թ. Եղեռնից  հքինգ տարի հետո:Պատմվածքում Դ.Դ. նկարագրում է  Հայերին,թե նրանք ինչքան բարի,ազատասեր և ազնիվ մարդիկ են:Թե նրանք ինչպիսի կյանքով են ապրել,որ խիզախ սիրտ են ունեցել,որ թեկուզ    թուրքերը կոտորեցին 1.500.000      հայի, բայց միևնույն է հայը արծվի նման մնաց հզոր:Մենք հայերս միշտ հիշում ենք այդ կոտորածը,ցավը,որ երբեկ չի մոռացվի:Հայերը ունեն շատ խոր վերք,նրանց աչքերում կա թախիծ:Եթե թուրքը պատերազմում վախից թաքնվում է իր ծնողի թիկունքի ետևում, ապա հայը իր ծնողին պաշտպանում է իր թիկունքի ետևում:
Դժվար չէ համեմատել այն  ժամանակաշրջանի հայերին, այսօրվա հայերի հետ:Կան շատ բաներ,որ դեռ հայերի սրտերում ապրում են,քաջությունը, անվախությունը,բարիությունը, երբեկ թշնամուն վնաս չեն պատճառի, եթե ինքը թշնամին դա չանի:
Հայը պատերազմ և արյուն թափել չի սիրում,մենք խաղաղասեր ազգ ենք:Մենք հայերս բարի,հոգատար  սիրտ ունենք:Եվ ինչպես Դ.Դ.-ն է ասում՝«Թվով,գրեթե ամենափոքրն ենք, բայց և տառապանքով՝ամենամեծը, ժամանակով՝ ամենահինն ենք,վիճակով՝ամենից ամփոփոխը:
Եվ հիմա մենք չենք կարողանում պահել մեր երկիրն ինչպես առաջ:
«Ուր հեղափոխություն՝այնտեղ Հայություն»:
Հայերը ինչպես առաջ հիմա նույնպես դանդալոշ և խոնարհ ազգ են:Հային լավ բարի խոսքերով կարող են խաբել, թալանել:
Ուղղակի մենք հայերս շատ ներողամիտ ազգ ենք:
Եվ ես սիրում եմ իմ երկիրը,ամեն մի հայ պետք է սիրի և հպարտանա հայ լինելով:
«Եթե դուք սիրում եք կյանքը,ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բան՝ «Ազատությունը»-Դ.Դ.​

Homework

  1. They often listen to music. → Active

  2. She is reading the newspaper now. → Active

  3. These cars are produced in Japan. → Passive

  4. Alan teaches geography. → Active

  5. German is spoken in Austria. → Passive

  6. Lots of houses were destroyed by the earthquake in 1906. → Passive

  7. Henry Ford invented the assembly line. → Active

  8. The bus driver was hurt yesterday. → Passive

  9. You should open your workbooks. → Active

  10. Houses have been built. → Passive

ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԻԿ ՍԵՎԱԿԻ ՄԱՍԻՆ

_…Ինչպե՞ս կարելի է Պարույր Սեվակի գերեզմանի առաջ չհավատալ հոգու անմահությանը…
____…Պարույր Սեվակի ծնունդը` մեր կյանքի, մեր մշակույթի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի «Եղիցի լույս»…
____…Պարույր Սեվակն այնպիսիններից եղավ , որ պիտի ապրի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ պիտի ապրի հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդը անմահներից մեկն է աշխարհում…ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ

Դու ընդամենն անհնար էիր, բայց ինչպիսի՛ անհնար: Նման էիր լեռնային մի աղբյուրի, որն իր ուժը բնության ընդերքից է առնում, ու բնության ուժն է բերում ժողովրդին: Եվ սիրում էինք քեզ, որովհետև չէինք կարող բնությանը չսիրել…
____Ժողովուրդը քեզ ծնեց մաքառման գնով, ծնեց ժամանակին, որպեսզի քո միջոցով երգեր իր ցավն ու ուրախությունը: Այդպիսի անհատներ ժողովուրդը հեշտությամբ չի ծնում և չի կարող հեշտությամբ բաժանվել նրանից:

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ

_Պարույրի թողածը անգնահատելի է ու շատ, բայց տարավ իր հետ անհամեմատ ավելին: Նա ուներ ասելիք, լի էր ամենով: Պարույրը ժողովրդի ծնունդն էր, նրա հոգու պահանջը, նրա հույզերի երգիչը: Պարույրը քաղաքացի էր, ինտերնացիոնալիստ, մեծ հայ: Հավատում եմ, որ ամեն հայ և օտարազգի նրա պոեզիայի մեջ իր սրտիշ իր հույզերի լարը կգտնի:
____…Ի՞նչ պատահեց քեզ և ինչո՞ւ հանկարծ «Կենսագրական խենթ» խաղ խաղացիր, վեր կացար, թողիր մեզ ու գնացիր: Գնացիր, տարար, թողածդ քիչ չէր, բայց ո՞վ գիտե տարածդ ի՛նչ էր…

ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ

Աշխարհում լավ բանաստեղծները քիչ չեն, բայց քիչ է թիվն այն բանաստեղծների, ովքեր նոր ակոս են բացում գրականության մեջ և դառնում ժամանակի գեղագիտական մտքի օրենսդիներ: Պարույր Սեվակը ընդլայնեց մեր ժողովրդի հոգևոր սահմանները, դուրս բերեց 30 հազար քառ. կմ. տարածությունից և այն դիտեց դարի ու ժամանակի բարձունքներից: Եվ մենք, որ Սեվակի ժամանակիցներն ու հետնորդներն ենք միաժամանակ, այլևս իրավունք չունենք «ատոմային էներգիայի դարում կրակ ստանալ… շփումով»: