Եղիշե Չարենց — ԴԱՆԹԵԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼ..Վերլուծություն

Մենք ճամփա ընկանք առավոտ ծեգին՝
Կապույտ երկնքի խորությամբ արբած։
Թարմ, թեթև էր մեր ճամփորդի հոգին՝
Ուրախ էինք մենք և մեր սիրտը— բաց։
Կանչում էր, կանչում ճամփան անմեկին
Ոլորապտույտ մեր առաջ փռված…

<<Դանթեական առասպել>>
1915 պատերազմական անհաջողությամբ Ռուսական զորքերը անցել էին հարցակման,նորից կռիվներ էին մղվում նահանջած վայրերում՝Արևմտյան Հայաստանի ամբողջ տարացքում,որը և առիթ հանդիսացավ Չարենցի համար գրելու «Դանթեական» սահմռկեցուցիչ պոեմը,որտեղ նկարագրվում է պատերազմական դաժան իրողությունն ու օրենքները:
  Ինչու են փռում այսքան ցավ,ավեր,
  Հողմերը այս չար երբ պիտի լռեն,
   Եվ ով է լարում այսպիսի դավեր
   Կյանքը դարձնում նզովյալ գեհեն:
Պոեմում պատկերվում են պատերազմի իրական և դրանց ուղեկցող զինվորների վերապրած սարսափները,ճանապարհին  ընկած դիակներ,ոսկրացած ձեռքեր,մերկ սրունքներ,ցիրուցան ատամներ՝
    Սարսափած սրտով մենք  անցանք առաջ,
    Եվ մեր հայացքից արյուն էր կաթում,
    Լուսնոտի նման բութ ու շվարած
    Այլևս ոչինչ չեինք նկատում:
Պտերազմական ողբերգական մաքառումի տարբերակը ներկայացվում է զինվորների ծանր վերելքով՝ սառցապատ լեռան ծերպերով մինչև գագաթը: Դա մեր Վան քաղաքի ճանապարհն էր որը մեռած էր համարվում, որը ալեկոծվում էր ահի և մահի դաժան տեսարաններով:Բանաստեղծը ամեն վարկյան մաքառում է ի պաշտպանություն մարդու դարավոր մահվան դեմ,մարդու հոգևոր և բարոյական նկարագրի:Դա է այն պայծառ ծեգերի,ոսկի հասկերի,դյութիչ հեռուների,ձյունապատ գագաթների,ծովի գիշերային ծփանքների ղողանջները,տարբեր դարձդարձումների նորից ուղված արնաբույր, պատերազմների նյութական,ֆիզիկական ու հոգևոր ավերմունքների դեմ:
     Եվ ճամփա ընկանք որպես մեռելներ
     Թաղելով այնտեղ և մեր խիղճն ունայն
     Ամեհի ցավով ներթափանցված այս և նման նկարագրություններն պարուրում են և պատերազմի զոհերին, և պատերազմող կենդանի մարդկանց,որոնց հոգու ապրումները ցուցադրելով բանաստեղծը անհուն տագնապներով բողոքում է պատերազմ կոչվող խելահեղության դեմ:

Դերենիկ Դեմիրճյան — «Հայը». Վերլուծություն​

Դերենիկ Դեմիրճյան
Արդեօք մի բան հասկանում՞ եք Հայից…Որքան՜ տարօրինակ, հանելուկային արարած։ Որքան՜ խաբուսիկ։ Երևույթը, ոչ՛ ինքը։ Բայց և ին՞ չ է ինքը, իր նկարագիրը։ Զուր՛ աշխատանք. որոնում ես իր ինքնութիւնը, գտնում, բայց և իսկոյն տեսնում ես, որ դա էլ նորից երևոյթ էր։ Անհանգիստ դէմք ունի, չի թողնում՝ նկարես։ Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է։ Թվով գրեթէ ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը։ Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքը ամենից՛ յամառ կառչեց նրան։ Որքան՜ անյոյս է թւում իր ապագան, բայց և որքան՜ յուսացող է նա։ Ասենք՝ իր կեանքում երկու բան բնաւ չտեսաւ. մէկ՝ բախտ, մեկ էլ`յուսահատութիւն։ Ինչպես՞ ճանաչես նրան, ինչպես՞ չափես։ Իր չափը չափազանցն Է. զարմանալ՜ ի յավասարակշռոութիւն, որ ծայրահեղութեան մէջն է։ Ապա նայիր, սա է՞ հայը. այս չարչին, այս բուրժուան. Արարածներից ամենագծուծը և անասանուններից ամենակուշտը։ Այսքան անխնայ ստորացնել իրան՜ … կարող՞ է սա չափել աշխարհիս բարձր բաները իր գրւանքով և արշինով։ Հանրօգուտ գործի՝ և ոչ մի գրոշ։ Բայց մի օր էլ տեսար՝ մեռաւ ու ողջ կարողութիւնը կուտակեց հասարակութեանը։ Դէ գնա իմացիր՛ , թէ ինչ մարդ էր…

Վերլուծություն​
Ինչպես կարողեմ բնութագրել Հայերին,նրանց կյանքը:Նրանք ունեցել են դժվարին կյանք,բայց անկոտրուն ոգի:
Ես կարդացի Դ.Դ. Հայը պատմվածքը:Նա այս պատմվածքը գրել է 1920թ. Եղեռնից  հքինգ տարի հետո:Պատմվածքում Դ.Դ. նկարագրում է  Հայերին,թե նրանք ինչքան բարի,ազատասեր և ազնիվ մարդիկ են:Թե նրանք ինչպիսի կյանքով են ապրել,որ խիզախ սիրտ են ունեցել,որ թեկուզ    թուրքերը կոտորեցին 1.500.000      հայի, բայց միևնույն է հայը արծվի նման մնաց հզոր:Մենք հայերս միշտ հիշում ենք այդ կոտորածը,ցավը,որ երբեկ չի մոռացվի:Հայերը ունեն շատ խոր վերք,նրանց աչքերում կա թախիծ:Եթե թուրքը պատերազմում վախից թաքնվում է իր ծնողի թիկունքի ետևում, ապա հայը իր ծնողին պաշտպանում է իր թիկունքի ետևում:
Դժվար չէ համեմատել այն  ժամանակաշրջանի հայերին, այսօրվա հայերի հետ:Կան շատ բաներ,որ դեռ հայերի սրտերում ապրում են,քաջությունը, անվախությունը,բարիությունը, երբեկ թշնամուն վնաս չեն պատճառի, եթե ինքը թշնամին դա չանի:
Հայը պատերազմ և արյուն թափել չի սիրում,մենք խաղաղասեր ազգ ենք:Մենք հայերս բարի,հոգատար  սիրտ ունենք:Եվ ինչպես Դ.Դ.-ն է ասում՝«Թվով,գրեթե ամենափոքրն ենք, բայց և տառապանքով՝ամենամեծը, ժամանակով՝ ամենահինն ենք,վիճակով՝ամենից ամփոփոխը:
Եվ հիմա մենք չենք կարողանում պահել մեր երկիրն ինչպես առաջ:
«Ուր հեղափոխություն՝այնտեղ Հայություն»:
Հայերը ինչպես առաջ հիմա նույնպես դանդալոշ և խոնարհ ազգ են:Հային լավ բարի խոսքերով կարող են խաբել, թալանել:
Ուղղակի մենք հայերս շատ ներողամիտ ազգ ենք:
Եվ ես սիրում եմ իմ երկիրը,ամեն մի հայ պետք է սիրի և հպարտանա հայ լինելով:
«Եթե դուք սիրում եք կյանքը,ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բան՝ «Ազատությունը»-Դ.Դ.​

ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԻԿ ՍԵՎԱԿԻ ՄԱՍԻՆ

_…Ինչպե՞ս կարելի է Պարույր Սեվակի գերեզմանի առաջ չհավատալ հոգու անմահությանը…
____…Պարույր Սեվակի ծնունդը` մեր կյանքի, մեր մշակույթի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի «Եղիցի լույս»…
____…Պարույր Սեվակն այնպիսիններից եղավ , որ պիտի ապրի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ պիտի ապրի հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդը անմահներից մեկն է աշխարհում…ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ

Դու ընդամենն անհնար էիր, բայց ինչպիսի՛ անհնար: Նման էիր լեռնային մի աղբյուրի, որն իր ուժը բնության ընդերքից է առնում, ու բնության ուժն է բերում ժողովրդին: Եվ սիրում էինք քեզ, որովհետև չէինք կարող բնությանը չսիրել…
____Ժողովուրդը քեզ ծնեց մաքառման գնով, ծնեց ժամանակին, որպեսզի քո միջոցով երգեր իր ցավն ու ուրախությունը: Այդպիսի անհատներ ժողովուրդը հեշտությամբ չի ծնում և չի կարող հեշտությամբ բաժանվել նրանից:

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ

_Պարույրի թողածը անգնահատելի է ու շատ, բայց տարավ իր հետ անհամեմատ ավելին: Նա ուներ ասելիք, լի էր ամենով: Պարույրը ժողովրդի ծնունդն էր, նրա հոգու պահանջը, նրա հույզերի երգիչը: Պարույրը քաղաքացի էր, ինտերնացիոնալիստ, մեծ հայ: Հավատում եմ, որ ամեն հայ և օտարազգի նրա պոեզիայի մեջ իր սրտիշ իր հույզերի լարը կգտնի:
____…Ի՞նչ պատահեց քեզ և ինչո՞ւ հանկարծ «Կենսագրական խենթ» խաղ խաղացիր, վեր կացար, թողիր մեզ ու գնացիր: Գնացիր, տարար, թողածդ քիչ չէր, բայց ո՞վ գիտե տարածդ ի՛նչ էր…

ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ

Աշխարհում լավ բանաստեղծները քիչ չեն, բայց քիչ է թիվն այն բանաստեղծների, ովքեր նոր ակոս են բացում գրականության մեջ և դառնում ժամանակի գեղագիտական մտքի օրենսդիներ: Պարույր Սեվակը ընդլայնեց մեր ժողովրդի հոգևոր սահմանները, դուրս բերեց 30 հազար քառ. կմ. տարածությունից և այն դիտեց դարի ու ժամանակի բարձունքներից: Եվ մենք, որ Սեվակի ժամանակիցներն ու հետնորդներն ենք միաժամանակ, այլևս իրավունք չունենք «ատոմային էներգիայի դարում կրակ ստանալ… շփումով»:

Դերենիկ Դեմիրճյան

Demirchyan-Derenik (30).JPG

Ստեղծագործություններ

Գրական ասպարեզ է իջել իբրև բանաստեղծ։ 1893-ին «Տարազ»-ում լույս է տեսել Դեմիրճյանի անդրանիկ՝ «Ապագան» բանաստեղծությունը։ Այնուհետև աշխատակցել է «Տարազ», «Մուրճ», «Նոր հոսանք» պարբերականներին։ Առաջին գրքույկը՝ «Բանաստեղծություններ» խորագրով, հրատարակվել է 1899-ին, երկրորդը՝ 1913-ին։ Վաղ շրջանի ստեղծագործություններին բնորոշ են հուսահատության, վշտի, միայնության տրամադրություններ։ Հասարակության հոգսերով ապրող բանաստեղծը ձգտում էր հասկանալ կյանքում տիրող անարդարությունների պատճառը, սակայն բանաստեղծությունների սիմվոլիստական պատկերների մեջ այդ ձգտումը դառնում էր անորոշ ու վերացական։ Խորհրդածելով բնության ու մարդկային կյանքի մասին («Կյանքի տեսիլ» պոեմ, 1913)՝ Դեմիրճյանն ընդգծել է կյանքի անիմաստ լինելը։ Սա երիտասարդ բանաստեղծի որոնումների շրջանն էր։

Դեմիրճյանի հոգևոր վերածնունդը տեղի ունեցավ 1905–1907 թվականների հեղափոխության ազդեցությամբ։ Ազատության համար զանգվածային պայքարը բանաստեղծին մղեց ժողովրդի հետ հոգևոր մերձեցման։ Այս շրջադարձի արտահայտությունն է «Լենկթեմուր» հայրենասիրական պոեմը, որտեղ Դեմիրճյանը դրվատել է ժողովրդի ուժը, երգել նրա անմահությունը։ Մարդկային մեծ սիրով ու լավատեսությամբ է տոգորված «Գարուն» (1920) ժողովածուն, որն ամփոփում է 1902–1919-ին գրած քառյակները։

Մինչև 1919-ը ստեղծագործել է գրական բոլոր ժանրերով, այնուհետև հիմնականում անցել արձակին ու դրամատուրգիային։

Դարասկզբին գրած պատմվածքներում դրսևորել է հումանիստական սկզբունքներ («Սեփականություն», «Տերտերը», «Ավելորդը», «Ստամոքս»)։ «Վասակ» (1912) և «Հովնան Մեծատուն» (1919) դրամաներում դատապարտում է անձնական կյանքն ու եսասիրական շահերը համազգային շահերից գերադասողներին, որոնք հասնում են բարոյական կործանման։

Դեմիրճյանի գրիչը բեղմնավոր է եղել նաև դրամատուրգիայի բնագավառում։ 1923-ին գրել է «Քաջ Նազար»կատակերգությունը։ Նոր սկզբունքով մշակելով ժողովրդական հեքիաթը՝ Դեմիրճյանն ընդգծել է նրա քաղաքական բովանդակությունը։ «Քաջ Նազար»-ը հայ դրամատուրգիայի մնայուն գործերից է։ Հայ դրամատուրգիայի աչքի ընկնող նմուշներից են «Ֆոսֆորային շող» (1932), «Նապոլեոն Կորկոտյան» (1934), «Կապուտան» (1938) պոեմները և«Երկիր հայրենի» (1939) պատմահերոսական դրաման։

Դեմիրճյանի ստեղծագործության գլուխգործոցը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին գրված «Վարդանանք»պատմավեպն է։ Հայ պատմավիպագրության մեջ նոր որակ է։ Հայրենական պատերազմի ավարտից հետո մարդկանց ստեղծագործ աշխատանքին են նվիրված «Հանուն կյանքի» (1949), «Հուշ-աղբյուր» (1950) և այլ պատմվածքներ։ Հայրենի հողի վրա սեփական տուն ունենալու պանդուխտ հայ մարդու երազանքն է արտահայտված «Տուն» (1949) պատմվածքում։ Կյանքի վերջին տարիներին Դեմիրճյանը գրել է «Մեսրոպ Մաշտոց»վեպը, որն անավարտ է մնացել։

Դեմիրճյանը մանուկների համար գրել է «Պույպույ մուկիկը», «Արջուկ–լրջուկ», «Ծտապար» և այլ ստեղծագործություններ։

Թարգմանել է Նիկոլայ Գոգոլի «Մեռած հոգիներ»-ի առաջին հատորը։

Գրել է գրականագիտական, լեզվաբանական, պատմագիտական, արվեստաբանական հոդվածներ։ Դեմիրճյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։

Վահան Տերյան

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար…

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու.
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար…

Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ
Հոգին կարող է թռիչքով չափել.
Անանց կարոտում անվերջ տառապել
Եվ լինել քեզնից բաժանված հավետ…

Ու գերեզմանում սև հողերի տակ
Եվ ոչ մի հուշով սիրտդ չտանջել,
Զգալ, որ անցար, և քեզ չկանչել,
Ու չխռովել բերկրանքդ հստակ…

Գրականություն Խ.Աբովյանի և նրա ստեղծագործության մասին

  • Ն. Տեր-Կարապետյան, Խաչատուր Աբովյան, Թիֆլիս, 1897։
  • Թ. Ավդալբեգյան, Խաչատուր Աբովյան, Վաղարշապատ, 1910։
  • Ակսել Բակունց, Խաչատուր Աբովյանի «անհայտ բացակայումը», Երևան, 1932։
  • Ա. Հովհաննիսյան, Աբովյան, Երևան, 1933։
  • Հրայր Մուրադյան, Խաչատուր Աբովյան, Երևան, Երևանի մանկավարժական ինստիտուտի հրատարակություն, 1939, 96 էջ։
  • Ռ. Զարյան, Աբովյանի կյանքը, Երևան, 1939։
  • Հրայր Մուրադյան, Աբովյանը և Ռուսաստանը, Երևան, Երևանի մանկավարժական ինստիտուտի հրատարակություն, 1940։
  • Արսեն Տերտերյան, Աբովյանի ստեղծագործությունը, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1941, 389 էջ։
  • Հրայր Մուրադյան, Ժամանակակիցները Խաչատուր Աբովյանի մասին, Երևան, Հապետհրատ, 1941, 128 էջ։
  • Ա. Ղանալանյան, Աբովյանը և ժողովրդական բանահյուսությունը, Երևան, 1941։
  • Ե. Շահազիզ, Խաչատուր Աբովյանի կենսագրությունը, Երևան, 1945։
  • Հրայր Մուրադյան, Հավերժության ուղևորը (Խաչատուր Աբովյան, դրամա), Երևան, 1947, 178 էջ։
  • Տ. Ղանալանյան, Խաչատուր Աբովյան, Երևան, 1948։
  • Վ. Պարտիզունի, Խաչատուր Աբովյան, Երևան, 1952։
  • Մուշեղ Սանթրոսյան, Հայ մեծ լուսավորիչ-մանկավարժ Խ. Աբովյանը, Երևան, 1953։
  • Հրայր Մուրադյան, Խաչատուր Աբովյան, Երևան, «Գիտելիք», 1955, 44 էջ։
  • Պ. Հակոբյան, Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ստեղծագործական պատմությունը, Երևան, 1955։
  • Ա. Մարգարյան, Խաչատուր Աբովյանը և աշխարհաբարը, Երևան, 1958։
  • Հրայր Մուրադյան, Խաչատուր Աբովյան, Երևան, Հայպետհրատ, 1963, 183 էջ։
  • Ա. Սարինյան, Հայկական ռոմանտիզմ, Երևան, 1966։
  • Պ. Հակոբյան, Խաչատուր Աբովյան, կյանքը, գործը, ժամանակը (1809-1836), Երևան, 1967։
  • Նշան Մուրադյան, Աբովյանի պոետիկան, Երևան, «Սովետական գրող», 1979, 396 էջ։
  • «Ժամանակակիցները Խաչատուր Աբովյանի մասին», Երևան, 1941։
  • Г.Абов, Хачатур Абовян, 1948։
  • F. Parrot, Reise rain Ararat, B., 1834։
  • M. Wagner, Reise nach dem Ararat Hochland Armenine, Stutgart and Tebingem, 1848։
  • F. Bodenstend, Tausend and ein Tag im Orient, B. 1-2, B., 1850։
  • A. Harthashen, Transaukasia, B. 1, Lpr., 1856։
  • H. Abich, Aus kaukusichen landern, B. 1—2, Wjen, 1896։

«Վերք Հայաստանի» պատմավեպը

Աբովյանիի «Վերք Հայաստանի» վեպը հայ նոր գրականության պատմության շրջադարձային կետը դարձավ։ Դա նորություն էր լեզվով, ոճով, կերպարներով ու արծարծած գաղափարներով։ Կենդանի հերոսների և լիրիկական խորհրդածությունների միջոցով հեղինակը ցույց է տվել «թե մենք ո՞վ ենք, մեր հավատն ի՞նչ ա, ինչի՞ համար ենք եկել աշխար, երկրում ի՞նչ պետք է անենք…», մատնանշել նոր գրականության գլխավոր թեմաները՝ սերը, բարեկամությունը, հայրենասիրությունը։ «Վերքը» հայ առաջին վեպն է, հայկական ռոմանտիզմի իրական սկիզբը։ Վեպում պատկերված են հայ ժողովրդի վիճակը Պարսկաստանի և Թուրքիայի տիրապետության տակ, հայության ազատագրական կռիվները և Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին։ Աբովյանն առաջինն է բացահայտել հայ նոր գրականության հերոսին՝ շինական հային։ Ցույց է տվել հայ ժողովրդի պատմական ճակատագրի ողբերգականությունը՝ ապաքինվելու միջոցը համարելով լուսավորությունը։ Աբովյանի հիմնական նպատակն էր ժողովրդին հասցնել ինքնաճանաչման, օգնել համազգային ուժերի համախմբմանը և Ռուսաստանիհովանավորության ներքո վերստեղծել հայկական պետականությունը։ Վեպի գլխավոր հերոսը՝ Աղասին, իդեալական կերպար է, ամենաժողովրդականը XIX դ. հայ իրականության մեջ։ «Վերքը» հարուստ է ժողովրդական կենդանի խոսքով, հայոց բնաշխարհի գունեղ պատկերներով։

Վեպի ‹‹Հառաջաբան››-ը մեր նոր գրականության զարգացման ծրագիրն է, ուր շարադչված են այն հիմնական սկզբունքները, որոնք հեղափոխիչ նշանակություն պիտի ունենային արդեն արդեն սկսված գրական վերածննդի համար:Ազգային գրականության արտացոլման ոլորտը պիտի ընդգրկի ժողովուրդի պատմությունն ու ներկան, նրա կյանքը ամբողջության մեջ, նրա հոգսերն ու ներկան: Երրորդ սկզբունքային խնդիր կապված էր հերոսի ընտրության հետ: Այդ ժամանակ տիրապետող գրական ուղղությունը՝ կլասիցիզմը, ոչ միյայն գրականության դռներն էր փակում աշխարհաբարի առջև, այլև սահմանափակում էր հերոսի ընտրության հնարավորությունը: