Հանրաճանաչ մշակույթում

Tumanyan

Օպերա

  • Արմեն Տիգրանյանի Անուշ օպերան(1912) հիմնված է Թումանյանի Անուշ (1902) նովելի վրա
  • Ալեքսանդր Սպենդարյանի Ալմաստ օպերան (1930) հիմնված է Թումանյանի Թմկաբերդի առումը (1902) ստեղծագործության վրա:

Ֆիլմեր

Ֆիլմեր, որոնք նկարահանվել են հիմնվելով Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների վրա։

  • Անուշ, Ի. Պերեստիանի; համր կինո (1930)
  • Գիքոր, Ա. Մարտիրոսյան; համր կինո (1934)
  • Տերն ու ծառան, Դ. Քեոսեյան;Հայֆիլմ(1962)
  • Ախթամար, Ե. Մարտիրոսյան; Հայֆիլմ (1969)
  • Աղքատի պատիվը, Բ. Հովհաննիսյան, Ա. Սամվելյան;Հայֆիլմ(1969)
  • Չախչախ թագավորը, Դ. Քեոսեյան; Հայֆիլմ (1969)
  • Սուտլիկ որսկանը. Արամայիս Սարգսյան; Հայֆիլմ(1969)
  • Սովի ժամանակից, Է. Մարտիրոսյան; Հայֆիլմ(1974)
  • Գիքոր. Ս. Իսրաելյան; Հայֆիլմ (1982)
  • Капля меда, Հենրիխ Մալյան; ռուսերեն; Հայֆիլմ (1982)

Մուլտֆիլմեր

Մուլտֆիլմեր, որոնք նկարահանվել են Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա։

  • Մի կաթիլ մեղրը, Վ. Պոդպոմոգով (1968)
  • Փարվանա, Վ. Պոդպոմոգով (1968)
  • Սուտլիկ որսկանը, Է. Բադալյան (1969
  • Ձախորդ Փանոսը, Ս. Գալստյան (1980)
  • Կիկոսի մահը, Ռոբերտ Սահակյանց(1986)
  • Քաջ Նազարը, Ռոբերտ Սահակյանց (1986)

Հայաստանում.

  • Թումանյանի հայրենի Դսեղ գյուղը 1938-1969 թթ-ին կոչվում էր Թումանյան
  • 1951 թ-ին Լոռու Ծաղիկձոր գյուղը վերանվանվեց Թումանյան
  • Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ
  • Երևանի տիկնիկային թատրոն
  • Երևանի Թումանյան փողոցը
  • Երևանի Աջափնյակ համայնքի Թումանյան այգին

Նամականիշներ, թղթադրամներ և մետաղադրամներ

  • Սովետական նամականիշ, 1969

  • Թումանյանին նվիրված մետաղադրամ, 1994

  • Հայկական 5,000 դրամանոցի հակառակ երեսը, 1998

  • Ռուսական նամականիշ, 2011

  • Հայկական նամականիշ, 2011

«ԻՄ ՍԵՐԸ»Հ.ԹՈՒՄԱՆՅԱՆ

Hovhannes_Toumanian

Ես սիրել եմ վարդը տըժգույն
Սիրուց տանջված այտերի,
Մելամաղձոտ խաղաղություն
Զույգ սևորակ աչքերի:

Ես պահել եմ սրտիս խորքում
Մի լուռ գաղտնիք սիրային,
Եվ այն երբե՛ք, ոչ մի երգում
Հայտնելու չեմ աշխարհին:

Բայց և պահել անկարող եմ,
0՛, դըժվար է համբերել,
Չասել՝ ինչով բախտավոր եմ,
Չասել՝ ինչպե՛ս եմ սիրել

Այս բանաստեղծությունը  տանջված սիրո , տխուր խաղաղության մասին է, և այդ սերը պահել է սրտի խորքում որպես գաղտնիք և այդ ոչ մի երգում չի հայտնելու: Բայց դժվար է համբերել չասել ինչով բախտար է  չասել ինթպես ես սիրել…

«ԵՐԿԻՆՔ ՈՒ ԵՐԿԻՐ» Հ.ԹՈՒՄԱՆՅԱՆ

250px-Հովհաննես_Թումանյան

Իր խոր հայացքով երկինքը մի օր
Ներքև՝ մայր երկրի երեսին նայեց,
Տեսավ գեղեցիկ դաշտեր, սար ու ձոր,
Անտառներ, ծովեր… և սիրահարվեց:
Երկիրը թմրած, տխուր, ցրտամեռ,
Հանկարծ սթափվեց գարունքվա կյանքով.
Վառվեցին սրտում հըրեղեն բոցեր,
Եվ շնչեց հազար ծաղկանց բուրմունքով…
Եվ պինդ սիրեցին էսպես իրարու
Իրարից բաժան, իրարից հեռու
Երկինք ու երկիր… Read More