10 փաստեր Ծիր Կաթնի մասին

 

 

1. Ծիր Կաթինը գալակտիկա է`կազմված աստղերից, գազից և փոշուց, այստեղ է գտնվում նաև Արեգակնային համակարգը։ Այլ կերպ այն կոչվում է Մեր գալակտիկա կամ Գալակտիկա։

 

2. Գիտնականները կարծում են, որ Ծիր Կաթինը Տիեզերքի ամենավաղ գալակտիկաներից մեկն է։ Այն ձևավորվել է մոտ 13.6 միլիարդ տարի առաջ և գրեթե նույնքան հին է, որքան Տիեզերքը, որը ձևավորվել է շուրջ13.7 միլիարդ տարի առաջ:

 

3. Եթե Երկիրը պտտվեր Արեգակի շուրջ նույն արագությամբ, ինչպես աստղերն են պտտվում Ծիր Կաթինի կենտրոնում, ապա մեր մոլորակը կճանապարհորդեր Արեգակի շուրջ ընդամենը 3 օրվա ընթացքում՝ այժմյան 365 օրվա փոխարեն։

 

4. Գիտնականները կարծում են, որ Ծիր Կաթինը պարունակում է մինչև 400 միլիարդ աստղ և առնվազն այդքան էլ մոլորակ։

 

5. Գիշերային մութ երկնքում անզեն աչքով Ծիր Կաթին գալակտիկայի միլիարդավոր աստղերից միայն 0.0000025%-ն է տեսանելի։

 

6. ԾիրԿաթինը և մոտակա մեկ այլ պարուրաձև գալակտիկա՝ Անդրոմեդան, մոտենում են իրար։ Այս երկու գալակտիկաները մեկ վայրկյանում միմյանց են մոտենում շուրջ 120 կմ։

 

7. Ծիր Կաթին և Անդրոմեդա գալակտիկաները միմյանց կբախվեն մոտ 2 միլիարդ տարի հետո, իսկ բախումը կտևի մոտ 5.5 միլիարդ տարի։

 

chimp knock down drone

 

People are making a TV show in the Netherlands and they want video of a chimpanzee enclosure at a zoo. They send a drone with a camera over the enclosure, but a chimp that is sitting in a tree sees the drone flying by and knocks it down with a stick!

 

Even though the drone falls to the ground, the camera continues to record. The same chimp climbs down to the drone and picks it up. It looks closely at the drone and the camera and looks like it is recording a video selfie.

 

 

 

 

արհեստական միս

Ամերիկյան «Modern Meadow» ընկերությունը արհեստական մսի պատրաստման տեխնոլոգիա է մշակել: Սրանով ընկերությունը մտադիր է  մտնել սպառողական շուկա:

 

Մսի մանրաթելերն արտադրվում են կենդանիների մկանային հյուսվածքների բջիջներից, դրանց խտացնում են համապատասխան ձեւի մեջ եւ բիոռեակտորի միջոցով դարձնում միս, գրում է «Mignews»-ը:

 

Հեղինակները կարծում են, որ այս տեխնոլոգիան ավելի մարդկային է, քան կենդանիների սպանությունը, եւ թույլ կտա միս օգատագործել նրանց, ովքեր հրաժարվում են դրանից` ելնելով էթիկական նկատառումներից: Հետազոտության ներդրողներից են կենդանիների պաշտպանության կազմակերպությունները եւ PayРal-ի հիմնադիր ու Facebook-ի առաջին ներդրողներից Փիթեր Թիլը:

 

փաստեր կեմդանիների մասին

 

 

 

 

Կենդանական աշխարհի ներկայացուցիչներն առանձնապես կարիք չունեն ջանք գործադրելու, որպեսզի զվարճալի տեսք ունենան կամ ստիպեն մեզ՝ սիրել իրենց: Ինչպես ներկայացնում է  կենդանիների մասին ամեն ինչ չէ, որ բոլորիս հայտնի է: Կան որոշ ուշագրավ փաստեր, որոնք անտարբեր չեն թողնի կենդանասերներին ու էլ ավելի կստիպեն հմայվել մեր փոքրիկ բարեկամներով:

 

 

1. Թանձրահավերի ընտանիքին պատկանող կենդանիները զույգ են կազմում ողջ կյանքի համար և ամեն տարի մեկ ձու են ձվադրում, որից դուրս եկող ձագին խնամում է և’ հայրը, և’ մայրը:

 

 

 

 

2. Թալքիթնայում (Ալյասկա) վերջին 17 տարում Քաղաքապետ Ստաբս անունով այս կատուն քաղաքապետ է ընտրվել:

 

 

 

 

3. Ոչխարները կարողանում են հասկանալ դեմքի արտահայտությունն ու դիմագծերը, նրանք  հատկապես շատ են սիրում ժպիտը:

 

 

 

 

4. Բևեռային արջերը քթերով են միմյանց ողջունում, երբ ինչ-որ բան են խնդրում միմյանցից, օրինակ` ուտելիք:

 

 

 

 

5. Կատուն գլխով խփում է տիրոջը` հասկացնելու, որ ապահով տեղ է փնտրում և վստահում է նրան:

 

 

 

 

6. Ծննդաբերելուց առաջ մայր ընձուղտը վերադառնում է այնտեղ, որտեղ ծնվել է:

 

 

 

 

7. Երբ կենգուրուի ձագը վախենում է, գլխիվայր ցատկում է մոր պարկը:

 

 

 

 

8. Դեռ չծնված հավի ճուտիկները կարողանում են հաղորդակցվել իրենց քույր ու եղբայրների և մոր հետ` խեցու միջով:

 

 

9. Կարմիր պանդաներն իրենց պոչն օգտագործում են որպես վերմակ` տաքանալու համար:

 

 

 

 

10. Շան արու ձագերը հաճախ թույլ են տալիս էգ խաղընկերոջը՝ հաղթել իրենց:

 

 

 

 

11. Ագռավները սիրում են կատակներ անել իրար հետ:

 

 

 

 

12. Ծնվելուց հետո պանդաները կշռում են այնքան, որքան մեկ բաժակ թեյը:

 

 

 

 

13. Փղերը կնճիթով խաղում են մյուս փղի կնճիթի հետ` ի նշան սիրո:

 

 

 

 

14. Ջրասամույրները թաթերի տակ գրպաններ ունեն, որտեղ սնունդ են հավաքում:

 

 

 

 

15. Մեղուները միմյանց հետ հաղորդակցվում են պարի միջոցով:

 

 

 

 

16. Սկյուռիկները սովորաբար իրենց ընտանիք են տանում որբացած ձագերին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Birds fly like a cloud

This happens in Israel. Starlings live there.  Someone films a lot of them with a camera.

 

Many starlings fly in the sky. They fly together. They look like a big, black cloud! This is very special.

 

The birds do this to get food. They also do this to be safe. Other birds cannot eat them when they do this

Այս դեպքը պատահել էր Իզրաելում:

Սարյակները ապրում են այնտեղ: Ինչվոր մեկը ֆիլմեր է նկարահանել նրանց մասին տեսախցիկով:

Սարյակները սավառնում են երկնքում: Նրանք միասին են սավառնում: Նրանք նման են մեծ գորշ ամպի: Դա շատ հատուք դեպք է:

Թռչունները անում են դա, որպեսզի սնունդ գտնեն: Նրանք անում են դա որպեսզի ապահով լինեն:

Ուրիշ թռչունները չեն կարող ուտել նրանց երբ նրանք անում են դա:

Կլիմա

Մեր մոլորակի կլիման միշտ փոփոխվել է բնական ճանապարհով:  Սակայն գիտնականները գտնում են, որ ներկայումս տեղի է ունենում կլիմայի նոր տիպի փոփոխություն: Այն մարդկանց և էկոհամակարգերի վրա կտրուկ ազդեցություն ունի:
Ջերմոցային գազերի արտանետումների աճող մակարդակն արդեն հանգեցնում է կլիմայի փոփոխության:

02857159

Ըստ կլիմայական մոդելների կանխատեսվում է, որ 2100 թ. գլոբալ ջերմաստիճանը կբարձրանա: Այս փոփոխությունը մեր մոլորակի վրա կլինի, վերջին 10 հազար տարվա ընթացքում, դիտարկված կլիմայի փոփոխություններից ամենաընդգրկունը: Կլիմայական մոդելների օգնությամբ կատարած այս կանխատեսումը հիմնվում է արտանետումների հետագա աճի հիմնական շարժիչ ուժերի  մասին եղած մի շարք ենթադրությունների վրա:

5054011
Կլիմայի փոփոխությանը հարմարվելու համար ներկայումս հնարավոր են վեց հիմնական ռազմավարական մոտեցումներ: Կարող են ձեռնարկվել կորուստները կանխելու միջոցներ. օրինակ, ծովի մակարդակի բարձրացման դեմ պատնեշներ կառուցելով կամ անտառապատելով հողմնահարված լեռնալանջերը: Հնարավոր է կորուստը կրճատել` այն հասցնելով ընդունելի մակարդակի. այդ նպատակով կարելի է նաեւ փոփոխել գյուղատնտեսական մշակաբույսերի կազմը, որպեսզի երաշխավորվի նվազագույն բերք` նույնիսկ ամենավատ պայմաններում:
Մարդն իր վրա մեծապես զգալու է կլիմայի փոփոխության հետեւանքները, քանի-որ սպասվում է համաճարակային իրավիճակի վատթարացում: Խոցելի կդառնան սրտանոթային, շնչառական, ասթմատիկ եւ ալերգիկ հիվանդություններով տառապողները: Կավելանան նաեւ թերսնման հետևանքով առաջացող  հիվանդացության ռիսկերը: Որպես այս ամեենի կանխում, մասնագետներն առաջարկում են հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների վաղ ահազանգում, անտառապատ տարածքների ընդլայնում, պայքար անտառի վնասատուների, հիվանդությունների, հրդեհների դեմ եւ այլն:

Հայաստանի էներգետիկա

Հայաստանի էներգետիկան բնութագրում է էներգիայի և էլեկտրականության արտադրությունը, սպառումը և արտահանումը Հայաստանում։ Հայաստանի էլեկտրաէներգետիկան հետխորհրդային՝ 1990ականների դաժան ճգնաժամից հետո, շնորհիվ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վերաբացման, մշտապես ավելցուկային հզորություն է ունեցել։ Հայաստանը ենթադրվում է, որ ունի նավթի և գազի պաշարներ, սակայն ներկայումս համարյա այդ բոլորը ներկրում է Ռուսաստանից։ Նոր Իրան-Հայաստան գազատարի տարողունակությունը թույլ է տալիս Հայաստանին 2008թ. պահանջարկից երկու անգամ ավել գազով մատակարարել։ Այն ներուժ ունի ապահովելու Հայաստանի էներգետիկ ապահովությունը որպես այլընտրանքային աղբյուր Վրաստանի տարածքով անցնող Ռուսաստանի կողմից վերահսկվող գազատարին։ Չնայած հանածո վառելիքի բացակայությանը, Հայաստանը էլեկտրաէներգիայի արտադրության համար զգալի ռեսուրսներ ունի։Մեծամորի ատոմակայանը ապահովում է երկրի էլեկտրականության 42.9%-ը։ Հայաստանը ծրագրում է նոր ատոմակայան կառուցել, որը կփոխարինի 1979թ. կառուցած Մեծամորի ատոմակայանին։ Երկիրը նաև ունի տասնմեկ հիդրոէլեկտրակայան և նախատեսվում է Սյունիքում կառուցելՋերմաղբյուր երկրաջերմային էլեկտրակայան։ Հայաստանի էլեկտրաէներգիայի մնացած մասը արտադրվում է գազի այրմամբ՝ Երևանի և Հրազդանի ջերմաէլեկտրակայաններ։ Քամու էներգետիկան Հայաստանում թույլ է զարգացած, 2008-ից սկսած Հայաստանում գործում է միայն մի քամու էլեկտրակայան Լոռու մարզում։ Հայկական և Իրանական էներգետիկ սեկտորները այժմ միասին նախագծում են Իրանահայկական էլեկտրակայան, որը կդառնա երկրի ամենամեծ քամու էլեկտրակայանը։[2] Հայաստանը ԵՄ INOGATE էներգետիկ ծրագրի գործընկեր երկիր է։ Եվրամիության էներգետիկ ծրագիրն ունի չորս հիմնական ուղղություններ՝ էներգետիկ անվտանգության կատարելագործում, էներգետիկ շուկայի անդամ երկրների կոնվերգենցիա (միավորում) Եվրամիության ներքին էներգետիկ շուկայի սկզբունքների հիման վրա, էներգետիկայի կայուն զարգացման աջակցություն, ընդհանուր և տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի համար ներդրումների ներգրավում։

Տարբեր գնահատականներով Հայաստանի էներգետիկ համակարգի մոտ 80 տոկոսը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ։[4]

Բնապահպանական Խնդիրներ

Այսօր մեր երկիրը լի է խնդիրներով, որոնք պատշաճ ուշադրության չեն արժանանում: Կարևորագույն խնդիրներից են բնապանպանական խնդիրները: Շատ մարդկանց կարծիքով այսօր բնապահպանական խնդիրները երկրորդական կամ երրորդական են: Բայց այսօր մարդկային առողջությունը կախված է մաքուր բնությունից. որքան մաքուր է շրջակա բնությունը, այնքան ավելի առողջ են մարդիկ և մեծ են առողջ սերունդ ունենալու երաշխիքները:

Իսկ ի՞նչ է կատարվում այսօր մեր քաղաքում և մեր երկրում: Երևան քաղաքում երկու տասյակ տարի առաջ կային բազմաթիվ կանաչապատ տարածքներ, զբոսայգիներ, որտեղ մարդիկ կարող էին հանգիստ զբոսնել և վայելել հանգիստը: Իսկ այսօր մի քանի մեծահարուստ օլիգարխների ավելի հարստանալու մոլուցքի պատճառով այդ կանաչապատ տարածքների զգալի մասը վերածվել է սրճարանների, ռեստորանների, էլիտար բուտիկների, սուպերմարկետների և այլնի: Այդպիսով քաղաքին զրկելով իր թոքերից:

Այսօր կարևոր են նաև հանքարդյունաբերության խնդիրները: Հայաստանի տարածքում գործող բազմաթիվ կազմակերպություններ ուղղակի անխնա կերպով վերացնում են մեր լեռները և հարթավայրերը: Այդ կազմակերպություները, ստանալով միլիոնավոր դոլարների եկամուտներ, մեր երկրի էկո համակարգին պատճառում են անդառնալի վնասներ: Հումքի արդյունահանումից հետո առաջացած պոչամբարների ծավալը ուղղակի ահռելի է: Այդ պոչամբարները կարծես փոքր թունավոր լճեր լինեն, որոնք վաղուց արդեն գերազանցել են թույլատրելի նորմերը: Այդ պոչամբարները գտնվում են արոտավայրերի հարևանությամբ: Ինքըստինքյան այդ հողն արդեն թունավորված է բազմաթիվ թունաքիմիկատներով, որտեղ արածող կենդանիներից ստացված կանթնամթերքը օգտագործում ենք մենք’ վնասելով թե´ մեր օրգանիզմը, թե´ մեր առողջությունը:

Կարևոր է նաև Սևանի ավազանի խնդիրը: Ուղղակի զարմանք է առաջացնում կառավարության վերաբերմունքը Սևանի հանդեպ: Այսօր Սևանա լիճը մեր երկրի համար կարևոր նշանակոթյուն ունի: Լիճը տարածաշրջանում հանդիսանում է ամենամեծ քաղցրահամ ջրի: Սևանա լիճը ոչ միայն անտեսված է, այլ նաև կառավարության կողմից ընդունվում են այնպիսի օրենքներ, որոնք զարմանք են առաջացնում: Վերջերս ընդունված օրենքի համաձայն Սևանա լճից բաց է թողնվելու սահմանված նորմայից ավել’ 74 միլիոն խ/մ ջուր: Լճի մակարդակը արհեստական կերպով իջեցումը բերում է նրան, որ լիճը մահանում է: Ձկնատեսակի քանակի նման տեմպերով նվազեցումը նույնպես աղետալի է: 1930 թթ. սկսած 30000-35000 տոննայից այն նվազել է’ հասնելով 2-3 տոննայի: Որոշ ձկնատեսակներ իսպառ վերացվել են: Մաքրման աշխատանքներ գրեթե չեն կատարվում: Այն տարածքները, որոնք հանդիսանում են հանրային լողափներ, վերածվել են աղբանոցի: Որոշ վայրերում էլ գոյացել են ճահիճներ:

Վերոնշյալ խնդիրները առատ բանապահպանական խնդիրների ընդամենը 10% են կազմում, որոնց անրաժեշտ է անհապաղ լուծումներ առաջարկել, քանի դեռ վերջանականապես չենք վնասել մեր էկո համակարգը և ստեղծել էկոլոգիական աղետի ծանրագույն վտանգ:

Դաշտում գոյություն ունեն շատ հասարակական կազմակերպություններ, որոնք պետք է զբաղվեն այս խնդիրներով, բայց շատերը զբաղված են գումարները ոչ նպատակային օգտագործելով:

 Հուսով եմ, որ ղեկավար անձինք, համապատասխան կազմակերպությունները կգիտակցեն խնդիրների կարևորությունը և կառաջարկեն լուծումներ, քանի դեռ ուշ չէ. քանի դեռ բնությանը չենք հասցրել անդառնալի վնասներ և դրա հետևանքով չենք կանգնել էկոլոգիական աղետի առաջ:
Ես սիրում եմ բնությունը ու անհանգիստ եմ :

Ճառագայթում

Ճառագայթում, ներթափանցող ճառագայթում, ռադիացիոն պաշտպանություն, պաշտպանություն ռադիոակտիվ և ռենտգենյան ճառագայթումից, նուկլիդներ, ռադիոնուկլիդներ և այլն։

Այս եզրերի բազմազանություը, որոնք որոշ չափով կրկնում են միմյանց, հաճախ բերում են ոչ միանշանակ հասկացության ու մեկնաբանման։

Որոշ աբստրակտացմամբ կարելի է ասել, որ ճառագայթումը դա երևույթ է, որը տեղի է ունենւմ ռադիոակտիվ տարրերում, միջուկային ռեակտորներում, ատոմային զենքի կիրառման ժամանակ, որի ընթացքւմ արձակվում են մասնիկներ և բազմազան ճառագայթներ, ինչի արդյունքում առաջանում են մարդու վրա ազդող վնասակար և վտանգավոր գործոններ։

Հետևաբար, իոնացնող ճառագայթումը դա ռադիոակտիվ տարրերում ընթացող ֆիզիկաքիմիական պրոցեսների կողմերից մեկն է։ Ներթափանցող ճառագայթումը կարելի է հասկանալ ինչպես իոնացնող ճառագյթման խոցող գործոն, որը առաջանում է, օրինակ միջուկային ռեակտորի պայթյունի ժամանակ։ Իոնացնող ճառագայթումը դա ցանակցաց ճառագայթ է, որը առաջ է բերում միջավայրի իոնացում, այսինքն՝ միջավայրում (ինչպես և մարդու օրգանիզմում) էլէկտրական հոսանքի առաջացում, որը բերում է բջիջների քայքայմանը, արյան բաղադրության փոփոխմանը, այրվածքների և այլ ծանր հետևանքների։

Իոնացնող ճառագայթման վտանգի չափանիշները

Իոնացնող ճառագայթման կենդանի օրգանիզմի վրա ազդեցության մակարդակը կախված է չափաբաժնից, ազդեցության տևողությունից, ճառագայթման տեսակից և օրգանիզմ ընկած ռադիոնուկլիդի տեսակից։ γ և ռենտգենյան ճառագայթումը քանակապես բնութագրելու համար մտցրել են չոր օդում էքսպոզիցիոն չափաբաժնի հասկացությունը։ Վերջինիս չափման միավորն է Կլ/կգ։ Կլանված չափաբաժին է անվանվում ճառագայթման էներգիայի քնակը, որը կլանվել է միավոր զանգվածի կողմից։ Չափվում է Գր-երով (Գրեյ)։ Սակայն այս չափանիշը հաշվի չի առնում այն, որ նույն քանակությամբ կլանված α-մասնիկները շատ ավելի վտանգավոր են, քան β-մասնիկները կամ γ-ճառագայթները։ Այս պատճառով ներմուծվել է համարժեք ճառագայթման հասկացությունը։ Չափվում է Զվտ-երով (Զիվերտ)։ 1Զվտ = 1Ջ/կգ, այստեղ հաշվի է առնվում ճառագայթման վտանգավորության աստիճանը։

Սեբաստացու այցը նախկին դպրոց

Էկոտուրի շրջանակներում փորձեցինք  բարձրաձայնել մի էկոլոգիական խնդիր  որը շատ է տարածված մեր երկրում, առավել ևս Հայաստատանում:
Մասնակցեցինք  <<Մոխրագույն>>  թիմով՝ Անժելա ,Մերի,Հայկ,Վաչիկ:
Այն հարցին ,թե ինչու Մոխրագույն ,ունենք բացատրություն. եթե շարունակվի անտարբեր,գրեթե դաժան  վերաբերմունքը բնության հանդեպ,աշխարհը կդարնա մոխրագույն:
Մեր աշխատանքի մանրամասներին կարող էք ծանոթանալ տեսահոլովակի միջոցով:

Հայաստանի թռչունների ցանկ

 
Տեսակ
Լատիներեն անվանում Թևերի բացվածք
մինչև (սմ)
Կարգավիճակ Փաստագրված վայրեր
Ցեղ
Մոխրագույն ագռավ Corvus Corone 104 Բնադրող Երևան և շրջապատի արհեստական անտառներ
Երկնագույն ալկիոն Alcedo atthis 26 Բնադրող Սյունիքից դեպի Արարատի մարզ
Ամուրիկ Fringilla coelebs 28.5 Բնադրող Հանրապետության բոլոր անտառներում, այգիներում, արհեստական տնկարկներում, քաղաքների և այլ բնակավայրերի պուրակներում, զբոսայգիներում
Սպիտակագլուխ անգղ Gyps fulvus 280 Բնադրող Արարատյան հարթավայրից մինչև Սևանա լճի ավազան
Սյունիքի դեպի Արփի լճի մերձակա տարածքներ
Սև անգղ Aegypius moachus 295 Բնադրող Սյունիքի հարավում, Արարատ և Վայոց ձոր մարզերի առավելապես չոր գիհու և սաղարթավոր նոսր անտառներում
Կարմրախածի ավազակտցար Calidris ferruginea 46 Չվող Արարատյան հարթավայրի ճահճուտներում, Սևանա և Արփի լճերի ավազաններում
Ավդոտկա Burhinus oedicnemus 85 Բնադրող Արարատյան հարթավայրի աղուտային հողերից մինչև Երևանի ծայրամասերը՝ նոսր թփուտներով ու քարքարոտ սարալանջերով
Սպիտակ արագիլ Ciconia ciconia Բնադրող Արարատյան հարթավայրիցմինչև Սևանա լճի ավազան
Սյունիքի դեպի Արփի լճիմերձակա տարածքներ
Սև արագիլ Ciconia nigra 155 Բնադրող Արարատյան հարթավայրի ձկնաբուծական լճակներում,Ապարանի ջրամբարում, Արփի լճի տարածքում,Տավուշի մարզում ևԱխուրյան գետի վերին հոսանքներում
Օձակեր արծիվ Circaetus gallicus 195 Բնադրող Սյունիքի ծայրագույն հարավից դեպի Արարատի, Շիրակի, Լոռու ու Տավուշի մարզեր՝ ցածրադիր չոր լեռնատափաստանային գոտու զանգվածային ժայռակառույցներու ու նոսր անտառներում
Անտառային արտույտ Lullula arborea 30 Բնադրող Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի մարզերի,Խոսրովի արգելանոցի,Բյուրականի նոսր անտառներում ու դրանց բացատներում
Դաշտային արտույտ Alauda arvensis 35 Բնադրող Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Գեղարքունիքիցդեպի հյուսիս՝ Շիրակի մարզիլեռնատափաստանային ու ալպիական մարգագետիննեի գոտում
Եղջրավոր արտույտ Eremophila alpestris 35 Բնադրող Սյունիքի, Վայոց ձորի,Գեղամա լեռներից դեպի հյուսիս՝ Շիրակի մարզի լեռնատափաստաններում և ալպիական մարգագետիններում
Երկբծավոր արտույտ Melanocorypha bimaculata 41 Բնադրող Վայոց Ձորի, Արարատի,Արմավիրի, Գեղամա լեռների հարավային լանջերի կիսաանապատներն ու լեռնատափաստանների ցանքատարածությունները, խոտհարքերը
Փուփուլավոր արտույտ Galerida cristata 38 Բնադրող Վայոց Ձորի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի մարզերում, Գեղամա լեռների արևելյան լանջերի խոտհարքերը
Կարմիր բադ Tadorna ferruginea 168 Բնադրող Սևանա լճի տարածքում
Կռնչան բադ Anas platyrhynchos 98 Բնադրող Սյունիքի ծայրագույն հարավից մինչևմինչև ծայրագույն հյուսիսային ջրային ավազաններում, լճերում, գետերում
Սղոցակտուց բադ Mergus serrator 86 Պատահական բնադրող Սևանա լճի ավազանում, հազվագյուտորեն հանրապետության այլ ջրամբարներում
Սովորական հողմնավոր բազե Falco tinnunculus 80 Բնադրող հանրապետության ողջ տարածքում
Բալոբան Falco cherrug 126 Բնադրող հարավից հյուսիս ժայռակառույցները, ձմռանը Երևան
Բզակտուց Recurvirostra avosetta 169 Բնադրող Արարատյան հարթավայրի և Սևանա լճի ճահճուտների համակարգի սահմաններում
Բվեճ Bubo bubo 188 Բնադրող Մեղրուց մինչև Ամասիա
Ականջավոր բու Asio otus 100 Բնադրող Սյունիքի մարզից մինչև հանրապետության հյուսիսային անտառներ
Թավշաոտ բու Aegolius funereus 62 Բնադրող, հազվագյուտ Խոսրովի անտառ
Ճահճային բու Asio flammeus 110 Բնադրող Արարատյան հարթավայրի, Սևանի ավազանի, Արփի լճի ճահճուտներում, գետահովիտներում
Գառնանգղ Gypaetus barbatus 282 Բնադրող Խոսրովի անտառ
Այգու դրախտապան Emberiza hortulana 29 Բնադրող Վայոց ձորի, Սավուշի և Լոռու լեռնատափաստաններում
Եղեգնուտի դրախտապան Emberiza schoeniclus 28 Բնադրող Արարատյան հարթավայրի, Սևանի ավազանի դանդաղահոս գետերի եղեգնուտներում
Ժայռային դրախտապան Emberiza buchanani 27 Բնադրող Սյունիքի ծայրագույն հարավից մինչև Տավուշի, Լոռու ցածրադիր գոտու ջրասակավ քարքարոտ սարալանջերը
Սևագլուխ դրախտապան Emberiza melanocephala 30 Բնադրող կիսաանապատներից մինչև ենթալպյան հացազգի ցանքատարածություններու, խոտհարքերում, այգիներում
Եղեգնուտի եղեգնաթռչնակ Acrocephalus scirpaceus 21 Բնադրող հանրապետության ջրավազաններում հատկապես Արարատյան հարթավայրի ձկնաբուծական լճակներում
Կեռնեխանման եղեգնաթռչնակ Acrocephalus arudinaceus 171 Բնադրող Արարատյան հարթավայրի լճերի ու ձկնաբուծական լճակների, Սևանա լճի հարավային ճահճուտներում
Նրբակտուց եղեգնաթռչնակ Acrocephalus melanopogon 16.5 Չվող Արարատյան հարթավայրի ջրաճահճային համակարգի սահմաններում՝ ձկնաբուծական լճակների եղեգի և այլ ջրային բուսուտների մացառներում
Եղնջաթռչնակ Troglodytes troglodytes 17 Բնադրող Սյունիքի մարզի Գեղամա լեռնալանջերի անտառածածկ տարածքներից մինչև հանրապետության ծայրագույն հյուսիսի անտառուտներ
Սպիտակապոչ եղտյուրիկ Chettusia leucura 70 Բնադրող Արարատյան հարթավայրիԱրմաշի ձկնաբուծական լճակների քիչ խոնավ, ջրամերձ տարածքներում
Բեղավոր երաշտահավ Panurus biarmicus 18 Բնադրող Արարատյան հարթավայրի լճերի, արհեստական ձկնաբուծական լճակների եղեգնուտի սահմաններում,փոքր Սևանի հարավում
Երկարագի երաշտահավ Aegithalos caudatus 19 Բնադրող հանրապետության բոլոր անտառներում
Երկնագույն երաշտահավ Parus caeruleus 20 Բնադրող հանրապետության բոլոր կարգի անտառներում, պուրակներում և այգիներում
Միջերկրածովյան երաշտահավ Parus lugubris 23 Բնադրող հանրապետության ծայրագույն հարավի գիհու նոսր անտառուտը
Ժուլան Lanius collurio 27 Բնադրող կիսաանապատներից մինչևենթալպյան գոտի
Կլորաքիթ լողակտցար Phalaropus lobatus 41 Չվող Արարատյան հարթավայրի ձկնաբուծական լճակներում՝Սուրենավանից մինչևՀովտաշատի լճակներ, Մեծ Սևանի հարավ արևմտյան ծանծաղուտներում՝Նորատուսում, Լիճքում
Լոր Coturnix coturnix 35 Բնադրող հանրապետության ցանքատարծություններում և խոտհարքներում
Անապատային խածկտիկ Rhodopechys githaginea 28 Բնադրող Արարատյան հարթավայրի, Խոսրովի արգելոցի հարավայինկիսաանապատային, չորլեռնատափաստանայինգոտում
Մոնղոլական խածկտիկ Rhodopechys mongolica 27.5 Բնադրող Արարատյան հարթավայրի, Խոսրովի արգելոցի հարավայինկիսաանապատային, չորլեռնատափաստանայինգոտում
Լեռնային խաղտտնիկ Motacilla cinerea 27 Բնադրող լեռնային գետերի հունով նոսր անտառածածկ տարածքներում, Սյունիքի Մեղրի, Ողջի գետերից դեպի հյուսիս՝ Արփա, Ազատ,Հրազդան և այլ մեծ ու փոքր գետերի սահմաններում
Սպիտակ խաղտտնիկ Motacilla alba 30 Բնադրող մարդու հարևանությամբ
Մարգագետնային ծիծառակտցար Glareola pratincola 65 Բնադրող Սևանա լճի ավազանում, Արարատյան հարթավայրի ձկնաբուծական և այլ լճակների տարածքներում, անապատային աղուտների բաց տարածքներում
Առափնյա ծիծեռնակ Riparia riparia 29 Գաղութաբնակ հանրության կիսաանապատներից միջին ու հյուսիսային գոտու գետային ցանցի համակարգում
Գյուղական ծիծեռնակ Hirundo rustica 34 Բնադրող հաճախ մարդու հարևանությամբ
Ժայռային ծիծեռնակ Ptyonoprogne rupestris 34.5 Բնադրող հանրապետության միջին գոտու, Սյունիքի, Տավուշի տարածաշրջաններում
Անտառային կաչաղակ Garrulus glandarius 58 Բնադրող հանրապետության ծայրագույն հարավից մինչև հյոսիսի սաղարթավոր, խառը, նոսր և խիտ անտառներում
Սովորական կաչաղակ Pica pica 60 Բնադրող Հայաստանի ամենաղածր գոտուց մինչև ալպիական մարգագետիններ
Թշշան կարապ Cygnus olor 238 Պատահական Սևանա լճի տարածքում
Ճչան կարապ Cygnus cygnus 243 Ձմեռող խոշոր, մասնավորապես Արարատյան հարթավայրի ձկնաբուծական լճակներում, Սևանա լճում սահմանափակ տարածված
Կարմրակատար Carduelis carduelis 25.5 Բնադրող Հանրապետության սահմաններում, բաց, թփուտածածկ կիսաանապատային տարածքներից մինչև մշակովի այգիները, մեծ ուփոքր բնակավայրերի ծառուղիներում, պուրակներում, բացառությամբ խիտ մութ անտառների
Սովորական կարմրատուտ Phoenicurus phoenicurus 24 Բնադրող Հանրապետության լեռնատափաստանների և հյուսիսային շրջանների խառը անտառներում
Սպիտակախածի կեռնեխ Turdus torquatus 42 Բնադրող Սյունիքի մարզի հարավի, Արարատի, Վայոց Ձորի, Կոտայքի, Արագածոտնի, Տավուշի մարզերի, Սևանի ավազանի, Արեգունի ուԳեղամա լեռների չոր, լեռնատափաստանային տարածքների, գիհու նոսր անտառների սահմաններում
Սովորական կկու Cuculus canorus 60 Բնադրող կիսաանապատային գոտուց մինչև ենթալպյան մարգագետիններ
Փուփուլավոր կկու Clamator glandarius 61 Բնադրող Արարատյան հարթավայրի կիսաանապատները
Գեղանի կռունկ Anthropoides virgo 185 Չվող
Մոխրագույն կռունկ Grus grus 245 Բնադրող հանրապետության լեռնատափաստանային գոտու խոնավ մարգագետիններում
Կվակվա Nycticorax nycticorax 112 Բնադրող, գաղութային հանրապետության մեծ ջրամբարներում, Արարատյան հարթավայրի ձկնաբուծական ու բնական լճակներում
Կրետակեր Pernis apivorus 150 Բնադրող հանրապետության հարավի և հյուսիսի սաղարթավոր անտառները՝ Սյունիքի, Տավուշի, Արարատոի և Շիրակի մարզերում
Գանգրափետուր հավալուսն Pelecanus crispus 340 Բնադրող, գաղությաին Արփի լճում
Վարդագույն հավալուսն Pelecanus onocrotalus 360 Չվող, ձմեռող բնադրագաղութները՝Պարսկաստանի ևԹուրքիայի լճերում
Սուլթանական հավ Porphyrio porphyrio 100 Հավանական բնադրող Սևանա լճի ավազանում, Արարատյան հարթավայրի լճակներում
Հոպոպ Upupa epops 46 Բնադրող Սահմաններում՝ Սյունիքի մարզից մինչև Շիրակ
Անտառային ձիաթռչնակ Anthus trivialis 27 Բնադրող Հանրապետության նոսր անտառներում՝ ծայրագույն հարավից մինչև ծայրագույն հյուսիս
Լեռնային ձիաթռչնակ Anthus spinoletta 28 Բնադրող Լեռնատափաստաններում ևենթալպյան մարգագետիններում
Մարգագետնային ձիաթռչնակ Anthus pratensis 25 Բնադրող Հանրապետության խոնավ տարածքներում՝կիսաանապատներից մինչև եթալպյան մարգագետիններ
Մեծ ձկնկուլ Phalacrocorax carbo 160 Չվող Նախկինում՝ Սևանի ավազանի Գիլլի լճում
Փոքր ձկնկուլ Phalacrocorax pygmaeus 90 Բնադրող, գաղութային Արարատյան հարթավայրիճահճուտներում ևձկնաբուծական լճակներում
Ճախրուկ Chettusia gregaria 76 Չվող Սևանի ավազանում և Արարատյան հարթավայրի ճահճուտներում
Սովորական ճայ Corvus monedula 74 Բնադրող, գաղութային Հանրապետության սահմաններում՝ Արարատյան հարթավայրից մինչև տափաստաններ
Կիսասպիտակավիզ ճանճորս Ficedule semitorquata 24.5 Բնադրող Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Կոտայքի, Արագածոտնի, Լոռու, և Տավուշի մարզերի սաղարթավոր, հաստաբուն ծառատեսակներով անտառներում
Ժայռային ճնճղուկ Petronia petronia 32 Բնադրող հանրապետության բոլոր ժայռազանգվածների համակարգում՝ կիսաանապատներից մինչ ենթալպյան գոտի
Կարճամատ ճնճղուկ Carpospiza brachydactyea 32 Բնադրող Հանրապետության հարավի կիսաանապատներից մինչ չոր լեռնատափաստանները
Տնային ճնճղուկ Passer domesticus 25.5 Բնադրող հանրապետության բոլոր լանդշաֆտային գոտիներում և գյուղական ու քաղաքական քաղաքական վայրերում, բացառությամբալպիական գոտու
Թավշաոտ ճուռակ Buteo lagopus 150 Ձմեռող Բարձրադիր և հյուսիսային շրջաններում (8 գրանցում)
Մեծ ճուռակ Buteo buteo 128 Բնադրող, գաղութային Լեռնատափաստանները՝ ժայռերի և քարափների առկայությամբ
Կովկասյան մայրեհավ Tetrao mlokosiewiczi 62 Բնադրող Քաջարանի, ԿապուտջուղիԱրա և Գուգարաց լեռների անտառի վերին գոտում
Սև մանգաղաթև Apus apus 48 Բնադրող Հանրապետության ժայռաշատ կիսաանապատներից մինչև ենթալպյան մարգագետինները
Կանաչ մեղվակեր Merops persicus 49 Բնադրող Արարատի մարզի ձկնաբուծական տարածքում և Սյունիքի մարզի ծայրագույն հարավում
Ոսկեգույն մեղվակեր Merops apiaster 48 Բնադրող Սյունիքից մինչև Շիրակի հյուսիսային սահման
Ճահճային մկնաճուռակ Circus aeruginosus 130 Բնադրող Հանրապետության բոլոր ջրավազանների տարածքներում, Արարատյան հարթավայրի ձկնաբուծական լճակներում, Սևանա լճի ավազանում՝եղեգնի ու ճահճային այլ բուսականության առկայությամբ
Անապատային մորեհավ Hippolais languida 23 Բնադրող Հանրապետության կիսաանապատների չորթփուտային գոտում
Ճքճքան մրտիմն Anas querquedula 63 Բնադրող Հանրապետության մեծ և փոքր ավազաններում
Մարմարյա մրտիմն Marmaronetta angustirostris 67 Բնադրող Արարատյան հարթավայրի ձկնաբուծական լճակների սահմաններում
Ներկարար Coracias garrulus 73 Բնադրող Սյունիքի մարզի մերձարևադարձային գոտում, Վայոց ձորից մինչև Լոռու մարզի ցածրադիր գոտիները
Խայտաբղետ նրբագեղիկ Prunella ocularis 23 Բնադրող Սյունիքի, Գեղամա,Արագած, Արեգունի լեռների բարձրադիր գոտում
Սպիտակաբեղ շահրիկ Sylvia mystacea 19 Բնադրող Սյունիքի հարավում և Արարատյան հարթավայրի տարածքում
Կարմրակատար շամփրուկ Lanius senator 28 Բնադրող Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի կիսաանապատային տարածքներում՝ փշոտ թփուտների ու ծառերի առկայությամբ

Թեղուտի հիմնախնդիրը

ՀՀ Լոռու մարզի Թեղուտի  պղնձամոլիբդենային  հանքավայրի  հիմնախնդիրը  մեծ  արձագանք  գտավ  հայ հասարակությունում:  Բանն այն է, որ  Թեղուտի հանքավայրի շահագործումը բաց եղանակով  կարող է անդառնալի վնաս պատճառել շրջակա միջավայրին:

02

Սակայն հասարակության    բողոքները  մնացիան  ապարդյուն:  Մասնագետների   գնահատմամբ`  Թեղուտի  հանքավայրի  պաշարները  դրամական  արտահայտությամբ կազմում են  20-30 մլրդ. ԱՄՆ դոլար:  Հանքավայրի  շահագործման ընթացքում  առաջին փուլում տարեկան  արդյունահանվելու է 7 մլն. տ հանքաքար, հետագայում` 21  մլն. տ, ընդհանուր առմամբ  արդյունահանվելու է 450 մլն. տ:

images (1)

Պետական  գանձարան տարեկան  մուտք է  գործելու շուրջ 10 մլն. դոլար, այսինքն`հանքավայրի  շահագործման  60 տարիների  ընթացքում`  ընդամենը 600 մլն.դոլար: Ընկերությունը  Թեղուտում  հարստացման ֆաբրիկա կկառուցի  և կարտահանի  ինչպես սև  պղինձը, այնպես էլ  պղնձի խտանյութը: Նախատեսված չեն հանքաքարի ոչ համալիր օգտագործումը, ոչ էլ  օգտագործման  լրիվ ցիլկը (ընդհուպ մինչև պղնձից  պատրաստված արտադրանքների ստացումը): Զբոսաշրջության  համադրումը Ալավերդու  ներկայիս էկոլոգիական  իրադրության, ինչպես նաև  Թեղուտի   հանքավայրի  շահագործման  դեպքում  առաջ  եկող  էկոլոգիական  հիմնախնդիրների  հետ, գործնականում իրատեսական չէ:

images

Ներկայումս  Թեղուտի հանքավայրում  աշխատում են  մոտ 900 մարդ, հետագայում  աշխատատեղերի թիվը  կհասցվի 1500 –ի:  Միևնույն  ժամանակ, կոմբինատի  փակման  դեպքում  իրենց աշխատանքը  կկորցնեն 1100  մարդ: Բացի  այդ հարակից գյուղերի բնակիչները կզրկվեն  գյուղատնտեսական  արտադրության  վարման  հնարավորթյունից:  Հետևաբար,  սոցիալական  հաշվեկշիռը ևս  անմխիթար է:

Հաշվի չի առնվում  բնակչության առողջությանը, պատմական  հուշարձաններին հասցվող վնասը:
Հանքավայրի շահագործման համար առանձնացված է շուրջ 2000 հա (1980 հա), այդ թվում` 1600 հա –ն անտառային ֆոնդից և 380 հա-ն` համայնքային հողերից:
Թեղուտի տարածքը  Շնող  գետի ավազանում է` իր 5 վտակներով`  Դուքանաձոր, Պարսկաջուր, Կռունկ, Պիջուտ և Գյուլաբi: Պակասաջրի վրա կկազմակերպվի  պոչամբար` 200 հա մակերեսով, 100 մլն. մ3  պոչերի համար, որը  հղի է ողջ ջրհավաք ավազանի աղտոտման  վտանգով:
Բացի այդ, արտադրական  կարիքների  համար  Շնող  գետից  տարեկան վերցվելու է 69 հազ. մ3    ջուր, Դեբեդ գետից` 7,35  մլն. մ3 , որը  կհանգեցնի ջրավազանի ռեժիմի  էական  փոփոխության: Պաշտոնական փաստաթղթերում   ջրային ռեսուրսներին հասցվող  վնասի  չափն էապես նվազեցված է:

Դելֆինների ապշեցուցիչ հատկությունները

Դելֆինները բարի և ընկերասեր ծովային կենդանիներ են, որոնց հաճախ խառնում են ձկների հետ: Դելֆինների մտավոր կարողությունները զարմացնում են անգամ գիտնականներին:

Նրանք, բնակվելով ծովերի և օվկիանոսների դաժան պայմաններում, զարգացրել են բարդ ունակություններ: Օրինակ` Դուք գիտեի՞ք, որ դելֆինները կարող են երկար ժամանակ անքուն մնալ, տարածության մեջ կողմնորոշվելու կարողություն ունեն և նույնիսկ կարող են կարգավորել արյան հոսքն օրգանիզմում:

загруженное Read More