Շուշիի ազատագրում

 

 

1992 թ.մայիսի 8-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովը, ինչպես նաև միջնորդ երկրի` Իրանի, նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին ԼՂ հակամարտության կարգավորման մասին ստորագրում են համատեղ հայտարարություն, համաձայն որի` Մահմուդ Վայեզին պետք է կրկին ժամաներ տարածաշրջան` Բաքու, Երևան և Ստեփանակերտ, զինադ

իրականացնելու համապատասխան մեխանիզմներ մշակելու համար։ Իրանն առաջին երկիրն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հանդես է եկել միջնորդական առաքելությամբ։ 1992 թ. մայիսի 6-ին Իրանի նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի հրավերով Թեհրան է ժամանում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած պատվիրակությունը։ Կողմերը, ի թիվս այլ հարցերի, բանակցում են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ։ ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթիի` Երևան կատարած այցից որոշ ժամանակ անց փոխարտգործնախարար Մահմուդ Վայեզին ժամանում է Ադրբեջան և Հայաստան, որտեղ նա փորձում էր կողմերին համոզել զինադադար հաստատելու հարցում համաձայնության գալ։

 

Մայիսի 8-ին այդ նույն հայտարարության ստորագրման օրը հայկական զինուժի կողմից ազատագրվեց Շուշին, որից հետո էլ ընդհատվեց Իրանի միջնորդական առաքելությունը։

 

Թեև Շուշիի ազատագրմամբ՝ խափանվեց Իրանի միջնորդական առաքելությունը, սակայն անցնող տարիների ընթացքում Իրանը, լինելով Իսլամական համագործակցության կազմակերպության ազդեցիկ անդամ, ԼՂ հակամարտության նկատմամբ վարել և վարում է հավասարակշռված քաղաքականություն, ինչն էլ մի շարք իսլամական երկրների համար նախադեպ է ստեղծում, որպեսզի չենթարկվեն Ադրբեջանի՝ ԼՂ հակամարտությանը կրոնական երանգավորում տալու սադրանքներին և ԼՂ հակամարտության նկատմամբ չեզոք դիրքորոշում ունենան։

 

Իրանը գտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը արդյունավետ չի գործում, ուստի վերջին շրջանում պաշտոնական Թեհրանը հակամարտող կողմերին կրկին առաջարկում է իր միջնորդական առաքելությունը։

 

Թեև Ադրբեջանը արցախյան պատերազմում կրած պարտության համար Իրանին մեղադրում է Հայաստանին աջակցելու մեջ, սակայն փաստն այն է, որ ինչպես իրանցի պաշտոնյաներն են խոստովանում , պատերազմական գործողությունների ժամանակ Իրանն Ադրբեջանին բավականաչափ ռազմական և ֆինանսական աջակցություն է ցուցաբերել։ [5]

 

Անհրաժեշտությունն ու նախադրյալներըԽմբագրել

 

Շուշիի ազատագրումը պատմական անհրաժեշտություն էր՝ կոչված վերականգնելու հայկական հինավուրց հողի վրա հայերի ապրելու անկապտելի իրավունքը, ինչպես նաև ամրապնդելու մարտերում կոփված հայոց հաղթական ոգին։ Դրանով Արցախյան շարժումը թևակոխել է որակական նոր փուլ՝ վճռական բեկում է մտցվել պատերազմում, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը դարձել է ավելի քան իրական։

 

Շուշիի ազատագրումը նաև տնտեսական անհրաժեշտություն էր, ցամաքային և օդային ճանապարհների շրջափակման, էլեկտրաէներգիայի, գազի ու խմելու ջրի պակասի և Շուշիից անընդհատ հրթիռակոծությունների պատճառով Ստեփանակերտում ու հարակից բնակավայրերում, ինչպես նաև ողջ հանրապետությունում կաթվածահար էր եղել տնտեսությունը։ Շուշին այդ օրերին վերածվել էր Ստեփանակերտը հրետակոծող թիվ 1 կրակակետի։ 1991 թ. նոյեմբերից մինչև 1992 թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որից մոտ 3 հազարը «Գրադ» կայանքներից։ Այդ հրետակոծությունների հետևանքով զոհվել են 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչներ, ավերվել է 370 բնակելի տուն և շինություն։

 

Ինքնապաշտպանության ուժերի 1991 թ. վերջի և 1992 թ. սկզբի հաջող գործողությունները, մի շարք կրակակետերի ճնշումը, Խոջալուի ազատագրումը (25-26 փետրվարի 1992 թ.) և օդանավակայանի բացումը ստեղծեցին տնտեսական, ռազմական և բարոյահոգեբանական բոլոր նախադրյալները Շուշիի ազատագրումը նախապատրաստելու համար։

 

Այս առումով առանձնահատուկ նշանակություն է ունեցել 1992 թ. հունվարի 25-26-ին Քարինտակիինքնապաշտպանությունը, երբ փոքրաթիվ հայ մարտիկներին հաջողվել է ետ մղել թշնամու բազմաքանակ ուժերի հարձակումը, ոչնչացնել Շուշիից արտագրոհի ելած հակառակորդի ավելի քան 8 տասնյակ զինվորների։

 

Սակայն շարունակվել են Ստեփանակերտի ու շրջակա հայկական բնակավայրերի անխնա հրթիռահրետակոծությունները։ Մոտ 1 շաբաթվա ընթացքում արձակվել է շուրջ 1000 արկ, որից 800-ը՝ ռեակտիվ, ինչի հետևանքով զոհվել են 20 խաղաղ բնակիչ։ 1992 թ. ապրիլի 27-ի դրությամբ Շուշիում, որտեղից դուրս էր բերվել ամբողջ խաղաղ բնակչությունը, կենտրոնացվել էր մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա և զինամթերք։

 

Շուշիի ազատագրման նախապատրաստման շրջանակներում հայկական կողմը ձեռնարկել է նաև միջազգային հանրությանը դրան նախապատրաստելու դիվանագիտական աշխատանք։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԱՀԽ-ին և մի շարք երկրների ղեկավարներին հասցեագրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԳԽ փետրվարի 19-ի դիմումով նրանց ուշադրությունն է հրավիրվել Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության վրա՝ մասնավորապես հիշատակելով Մարաղայի կոտորածը (ապրիլ 1991 թ.)։

 

Մայիսի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԳԽ նախագահությունը կրկին դիմել է միջազգային հանրությանը՝ հայտարարելով, որ արցախահայությունը ժողովուրդը սովահար է, զրկված ջրամատակարարումից, էլեկտրականությունից, դեղորայքից… Ուստի Շուշիի ազատագրումը Ստեփանակերտի և Արցախի շահերից բխող պարտադրված անհրաժեշտություն է։ 1992 թ. մարտ-ապրիլին, ի պատասխան այդ դիմումի, մի շարք երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սայրուս Վենսը և ԵԱՀԽ լիազոր պատասխանատու Յ. Կուբիչը, Իրանի ԱԳ փոխնախարար Մահմուդ Վայեզին, ՌԴ ԱԳ նախարար Անդրեյ Կոզիրևը, ժամանել են տարածաշրջան։ Սկսվել է նաև բանակցային գործընթաց. Իրանի մայրաքաղաք Թեհրանումմայիսի 6-ին հանդիպել են ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ԻԻՀ նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին և Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յ. Մամեդովը։

 

Ազատագրման ռազմական գործողությունըԽմբագրել

 

Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992 թ. մայիսի 8-9-ին։ Մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որով արմատական բեկում է առաջացել Արցախյան ազատագրական պատերազմում։

 

Գործողությունն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով։ Ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը։ Հրամանատարական կետերում էին գեներալ-մայոր Գուրգեն Դալիբալթայանը, Սերժ Սարգսյանը, Ռ. Գզողյանը, Զորի Բալայանը, կապը, բուժօգնությունը, հրետանային նախապատրաստությունը, ինժեներական ծառայությունը։ Աշխատանքները համակարգել են՝ համապատասխանաբար Արթուր Փափազյանը, Վ. Մարությանը, Լ. Մարտիրոսովը, Ռ. Աղաջանյանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներ Օլեգ Եսայանը, Գ. Պետրոսյանը, Արկադի Ղուկասյանը, Ռոբերտ Քոչարյանը և ուրիշներ։

 

Շուշիի ազատագրման պլանը օրհնել և ԻՊՈւ շտաբի անդամներին հաջողություն է մաղթել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

 

Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը մշակվել է Ա. Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ, ինչին զինվորականները ձեռնամուխ են եղել Խոջալուն ազատագրելուց անմիջապես հետո։ Պլանը կազմվել է մարտ-ապրիլ ամիսներին՝ հետախուզական խմբերի կողմից հակառակորդի ուժերի տեղակայումը, դիրքերն ու քանակական տվյալները ճշգրտելուց հետո։ Հարձակման ճակատային գիծը շուրջ 25 կմ էր։ Հակառակորդը հայկական կողմին գերազանցում էր կենդանի ուժով և սպառազինությամբ։ Օպերատիվ իրավիճակը վերահսկվում էր, փոփոխությունների մասին անմիաջպես տեղեկացվում էին Վ. Սարգսյանն ու Ս. Սարգսյանը։ Պլանը կազմվել է գաղտնիության պայմաններում՝ Ա. Տեր-Թադևոսյանի, Ռ. Գզողյանի, Ս. Սարգսյանի Լ. Մարտիրոսովի, Ռ. Քոչարյանի, ինչպես նաև հիմնական ուղղությունների հրամանատարներ Սամվել Բաբայանի, Ա. Կարապետյանի, Սեյրան Օհանյանի, Վ. Չիթչյանի և ուրիշների գործուն մասնակցությամբ։

 

Ապրիլի 28-ին արդեն վերջնականապես որոշվել, ճշգրտվել էին հարձակման գլխավոր ուղղությունները, հրամանատարները, առկա զենք ու զինամթերքի քանակը։

 

Լ. Մարտիրոսովի հանձնարարությամբ պատրաստվել է Շուշիի տեղանքի մանրակերտը, որի վրա հրամանատարները ճշգրտել էին իրենց գործողություններն ու ընթացիկ ուղղությունները։ Ռազմագործողությունը ղեկավարել են Շոշից հյուսիս գտնվող բարձունքի վրա տեղակայված և 4 այլ հրամանատարական դիտակետերից։

 

Հարձակումը նախատեսված էր սկսել դեռևս մայիսի 4-ին, բայց տարբեր պատճառներով (սպառազինության պակաս, վատ եղանակ և այլն) հետաձգվել էր։ ԻՊՈւ-ի շուրջ 1200 մարտիկներից բաղկացած 4 հարձակողական և 1 պահեստազորային խմբերը մայիսի 8-ի գիշերը միաժամանակ անցել են հարձակման։

 

Շուշիի ազատագրման մարտական հրամանը ստորագրվել է մայիսի 4-ին հետևյալ մանրամասներով.

 

Հակառակորդը շրջանաձև դիրքեր է գրավում Շուշիի բարձունքներում՝ մոտ 1200 մարդ կենդանի ուժով, Զառսլուգյուղում՝ մոտ 100 մարդ, Լիսագորում՝ մոտ 300-350 մարդ, Քյոսալարի ուղղությամբ՝ մոտ 300 մարդ։Մեր խնդիրը՝ջախջախել հակառակորդին Լիսագոր, Զառսլու, Ջանհասան, Կարագյավ բնակավայրերում,ջախջախել հակառակորդին Շուշիի մատույցներում և այն ազատագրել կանաչներից (հակառակորդի պայմանական անվանումը),հետագայում հարձակվել Բերդաձորի ուղղությամբ և Բերդաձորի ենթաշրջանն ազատագրել կանաչներից։Հակառակորդը հիմնական ուժերը կենտրոնացրել է Քյոսալարում, Լիսագորում, Զառսլուում, Շուշիի մատույցներում ու քաղաքի ամբողջ շրջագծով։

 

Հակառակորդին ջախջախելու միջոցները՝ գրավել բարձունքը և դիրքավորվել այնտեղ։ Ուժերի վերախմբավորումից հետո, նույն ժամանակում սկսել հարձակումը Լիսագորի ու Զառսլուի վրա և հարձակման անցնել 4 ուղղություններով.

 

Շոշի (արևելյան) ուղղություն, հրամանատար՝ Ա. Կարապետյան,«26-ի» (հյուսիսային) ուղղություն, հրամանատար՝ Վ. Չիթչյան,Լաչինի (հարավային) ուղղություն, հրամանատար՝ Սամվել Բաբայան,Քյոսալարի (հյուսիս-արևմտյան) ուղղություն, հրամանատար՝ Սեյրան Օհանյան

 

Ստեփանակերտի կողմից հակառակորդին ջախջախել բարձունքներում, դիրքավորվել Շուշիի 3 ծայրամասերում, ապա ոչնչացնել թշնամուն և ազատագրել Շուշին։

 

Ռազմական գործողության ելքը կանխորոշվել էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ Լաչինի և մյուս ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում։ Մայիսի 8-ի երեկոյան կողմ տրված դադարը հակառակորդին հնարավորություն է ընձեռել հատկացված միջանցքով հեռանալ բերդաքաղաքից։

 

Կեսօրին մոտ հարձակման են անցել հակառակորդի 1 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռներ, որոնք ռմբակոծել են հայկական ուժերի մարտաշարքերը, ինչպես նաև Շուշին ու Ստեփանակերտը։ Ավելի ուշ պարզվել է, որ այդ օդային հարձակման նպատակը Շուշիում թողնված զինապահեստները պայթեցնելն էր, դրանով ադրբեջանցիները հույս են ունեցել կործանել ամբողջ քաղաքը, ինչը նրանց չի հաջողվել։ Երեկոյան կողմ հիմնականում ավարտվել է Շուշիի “մաքրման” գործողությունը։ Մայիսի 9-ին հինավուրց հայկական բերդաքաղաքն ազատագրված էր։

Սմբատ Արծրունին՝ Հայոց թագավոր

Հայոց թագավորության անկումից հետո հայ ժողովուրդը երբեք չդադարեցրեց իր պայքարը անկախության վերականգնման համար։ Այդ պայքարը երբեմն ընթացել է դիվանագիտական բանակցությունների ու քաղաքական երկխոսությունների միջոցով։ Փորձեր են կատարվել դիմելու եվրոպական պետությունների օգնությանը։ Փորձ կատարվեց անգամ դիմելու կարա-կոյունլու Ջհանշահին։ Վերջինս մեղմ քաղաքականություն էր վարում քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ՝ ցանկանալով նրանց օգնությամբ վերականգնել երկրի ավերված տնտեսությունը, զարկ տալ առևտրին ու արհեստագործությանը։ Նա անգամ ընդառաջում է Աղթամարի կաթողիկոս Ձաքարիա Աղթամարցու խնդրանքին՝ վերականգնելու Վասպուրականի թագավորությունը։ Աղթամարի կաթողիկոսները սերում էին Արծրունիների թագավորական ընտանիքից, և պատահական չէր, որ ժամանակագիրը կաթողիկոսին համարում էր «Գագիկ Արծրունի մեծ թագավորի արմատից և ցեղից»։

Ձաքարիա Աղթամարցին որպես Հայոց թագավորի թեկնածու առաջարկում է իր եղբորորդի Սմբատ Արծրունուն։ Ջհանշահը տալիս է իր համաձայնությունը։ 1465թ. սկզբներին Աղթամարի կաթողիկոսը Աղթամարի Սբ Խաչ մայր եկեղեցում, հայոց մեծամեծերի ներկայությամբ, հանդիսավորությամբ Սմբատ Արծրունուն օծում է Հայոց թագավոր։ Ժամանակակիցները մեծ ոգևորությամբ են արձագանքել այս իրողությանը. «Եվ այնժամ պարոն Սմբատին օծեցին Հայոց թագավոր` իր նախնի Գագիկի օրինակով։ Եվ թո՛ղ Աստված զորացնի նրա թագավորությունը, բարձրացնի նրա աթոռը, քանզի վաղուց Հայոց ազգը թագավոր չէր տեսել»։ Անշուշտ, Սմբատի թագավորությունը ոչ միայն համահայկական չէր, այլև հեռու էր իսկական պետություն լինելուց։ Նրա տարածքը սահմանափակվում էր միայն Աղթամար կղզու և Վանա լճի առափնյա որոշ տարածքով։ Որպես Հայոց թագավոր Սմբատ Արծրունին հիշատակվում է մինչև 1471թ.։

Սմբատի թագավորությունը որոշակի հետաքրքրություն է ներկայացնում հայ ազատագրական մտքի պատմության տեսակետից և ցույց է տալիս, որ հայկական պետականության վերականգնման գաղափարը մշտապես կենսունակ է եղել։

Աբգար Թոխաթեցի

Ծնվել է Թոխաթում (Եվդոկիա), հայրը՝ Ամիրբեկ, մայրը՝ Եվա։ Ժամանակակիցներին ներկայացել է իբրև Արծրունյաց թագավորական տան շառավիղ։ 1562-ին մասնակցել է Սեբաստիայի գաղտնի խորհրդաժողովին։ Հայոց կաթողիկոս Միքայել Ա ՍեբաստացինԹոխաթեցու գլխավորությամբ պատգամավորություն է ուղարկել Հռոմ՝ Հայաստանի ազատագրության, ինչպես նաև դավանաբանական հարցերով։ Հռոմի պապի հանձնարարությամբ Թոխաթեցին Աղեքսանդր քահանայի հետ կազմել է հայերի Դավանագիրը (Հավատո հանգանակ), որը 1565-ի փետրվարին ներկայացրել է հատուկ հանձնաժողովին։ Այստեղ Թոխաթեցին քաղաքական նկատառումներով դավանական նվիրվածություն է հայտնել պապին և շեշտել, թե Հայ և Կաթոլիկ եկեղեցիների միջև տարբերությունները չնչին են։ 1565-ին Վենետիկում հիմնադրել է տպարան և տպագրել «Խառնայ փնթուր տումարի» օրացույցը (մեկ էջանոց) և առաջին հայերեն «Սաղմոսարանը»[1] (վերջինս մինչև 1880-ական թվականներին սխալմամբ համարվել է հայերեն առաջին տպագիր գիրքը, իսկ Թոխաթեցին՝ առաջին հայ տպագրիչը, այնինչ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Աբգար Թոխաթեցին տպագրությունն սկսել է ձեռքի տակ ունենալով հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի գրքերը)։ 1567-ին Թոխաթեցին տպարանը տեղափոխել է Կոստանդնուպոլիս և Ս․ Նիկողայոս եկեղեցում իր որդի Սուլթանշահի գործակցությամբ հիմնադրել Կ․ Պոլսի հայկական առաջին տպարանը, տպագրել վեց գիրք՝ որոնցից առաջինը վերաբերում է քերականության, «Փոքր քերականութիւն» (1567), իսկ ամենօրյա ժամերգությունների և եկեղեցածիսակատարության վերաբերող, «Ժամագիրք» և «Պատարագամատոյց» (1568), յուրաքանչյուր տարվա տոնակարգը ցույց տվող «Տօնացոյց» (1568), «Տաղարան» (1568), «Պարզատումար» (1568), ծիսական կարգերի, օրհնությունների և աղոթքների վերաբերող «Մաշտոց» (1569)։

ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԶԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Իր գունագեղությամբ, ոճական բազմազանությամբ աչքի է ընկնում հայկական գրքային մանրանկարչությունը, որի հնագույն նմուշները պահպանվել են 6-րդ դարից։ 10-11-րդ դարերից մեզ են հասել անանուն մանրանկարիչների եզակի արժեք ներակայացնող մի քանի ձեռագրեր, որոնք հայտնի են «Էջմիածնի Ավետարան» (989թ), «Վեհափառի Ավետարան» (10-րդ դար՝ հայտնաբերվել է 1977 թվականին ), «Մուղնու Ավետարան» (11-րդ դար) «1038թ Ավետարան» և այլ անուններով։ «Էջմիածնի Ավետարանը» ունի բարձրարվեստ քանդակներով փղոսկրե կազմ և չորս մանրանկարներ՝ պահպանված 6-րդ դարից։

Հայաստանում գործած բազմաթիվ մանրանկարչական կենտրոններից առանձնապես նշանավոր են ԱնիՀաղպատիԳլաձորիՎանիՄեծոփիՏաթևիԵրզնկայի,ԿարինԷրզրումիՂրիմի և այլ գրչության դպրոցները, որտեղ ստեղծագործել են միջնադարյան վարպետ մանրանկարիչներ ՍտեփանոսըԻգնատիոսըՄարգարեն,Գրիգոր ԾաղկողըՄոմիկը (13-14րդ դարեր), ԱվագըՀովհաննեսըԹորոս Տարոնացին (14-րդ դար), Գրիգոր ՏաթևացինԾերուն Ծաղկողը (14-15րդ դարեր) Գրիգորիսը,ՎարդանըԿարապետըՄանվելըՄկրտիչ ՆաղաշըԹոմա Կաֆայեցին (15-րդ դար), ԲարսեղըՆաղաշ ՀովնաթանըՂազար ԲաբերդցինՀակոբ Ջուղայեցին (17-րդ դար),Թեոդորոս Կարնեցին (18-րդ դար) և շատ ուրիշներ։

Հայ մանրանկարչության պատմության մեջ յուրահատուկ տեղ ունի կիլիկյան դպրոցը։ Այստեղ առանձնապես նշանավոր են Հռոմկլայում՝ Թորոս Ռոսլինը, Վարդանը (13-րդ դար), Դրազարկում՝ Գրիգորը (13-րդ դար) և ուրիշներ, Սկևռայում ՝ Գրիգոր Մլիճեցին (12-րդ դար) և այլք, Սսում՝ Գրիգոր ՊիծակըՍարգիս ՊիծակըԱվագը (14-րդ դար) և այլն։

Կիլիկյան հայ մանրանկարչության ամենախոշոր ներկայացուցիչը Թորոս Ռոսլինն է, որն արվեստագետների կողմից անվանվել է «Վերածնության Նախակարապետ», «Զարդանկարի վիրտուոզ»: Նրա ստեղծագործության մեջ նկատվում է ընդհանրություն գտած հնարքներից խուսափելու բացահայտ ձգտում։ Նա բիբլիական թեմաների մեջ մտցնում է աշխարհիկ տարրեր։ Մի ձեռագրում նկարել է որսի պատկերներ, կենդանիների կռիվ, մեկ այլ ձեռագրում հանդիպում ենք այծյամի, առյուծի, վարազի, եղնիկների և այլ կենդանիների պատկերների։

Կիլիկյան մանրանկարչության մյուս ականավոր ներկայացուցիչն է Սարգիս Պիծակը։ Մատենադարանի ձեռագրերից մեկում պահպանվել է նրա ինքնանկարը։ Հայտնի է Պիծակի ծաղկած 18 ձեռագիր։

Հայ մանրանկարչության մեջ բնորոշ են հատկապես զարդաձևերը կամ օրնամենտները։ Ձեռագրերում առանձնապես աչքի են ընկնում բնագրի սկզբնական էջերի, խորանների գլուխների, վերնագրերի գլխատառերի և լուսանցքների զարդանկարումը։ Գեղարվեստական արժեքի հետ զուգընթաց՝ հայ մանրանկարչության հուշարձաններն անգնահատելի աղբյուր են հայ երաժշտության, թատրոնի, ազգագրության, արհեստների, հողագործության, բուսական ու կենդանական աշխարհի պատմությունն ուսումնասիրելու համար։

Մանրանկարներում պահպանվել են մի շարք պատմական անձնավորությունների դիմանկարներ, որոնց թվում՝ Գրիգոր Նարեկացիու (10-րդ դար), Ներսես Շնորհալիու(12-րդ դար), Մխիթար Հերացու (12-րդ դար), Սարգիս Պիծակի (14-րդ դար), Լևոն Դ և Հեթում Բ թագավորների (13-14-րդ դարեր), Գրիգոր Տաթևացիու (14-րդ դար), Ծերուն Ծաղկողի (15-րդ դար), Եղիազար կաթողիկոսի և Նահապետ կաթողիկոսիՄարտիրոս Ղրիմեցի(17-րդ դար) և աշխարհիկ ու հոգևորական բազմաթիվ այլ մարդկանց դիմանկարներ։

Մանրանկարչական ձեռագրեր կան նաև օտարալեզու ձեռագրերի ֆոնդերում։ Առանձնապես արժեքավոր մանրանկարներով են ձևավորված Սեֆևիների շրջանում ընդօրինակված պարսկերեն ձեռագրերը։ Ուշադրության է արժանի Ալի Աքպար իբն Ասեմի (17-րդ դար) «Գոլշանե Աֆղանի» («Աֆղանական պարտեզ») աշխատությունը պարունակող աֆղաներեն ձեռագրերը՝ ձևավորված բարձրարվեստ մանրանկարներով։

Հայկական մանրանկարչություն

Իր գունագեղությամբ, ոճական բազմազանությամբ աչքի է ընկնում հայկական գրքային մանրանկարչությունը, որի հնագույն նմուշները պահպանվել են 6-րդ դարից։ 10-11-րդ դարերից մեզ են հասել անանուն մանրանկարիչների եզակի արժեք ներակայացնող մի քանի ձեռագրեր, որոնք հայտնի են «Էջմիածնի Ավետարան» (989թ), «Վեհափառի Ավետարան» (10-րդ դար՝ հայտնաբերվել է 1977 թվականին ), «Մուղնու Ավետարան» (11-րդ դար) «1038թ Ավետարան» և այլ անուններով։ «Էջմիածնի Ավետարանը» ունի բարձրարվեստ քանդակներով փղոսկրե կազմ և չորս մանրանկարներ՝ պահպանված 6-րդ դարից։

Հայաստանում գործած բազմաթիվ մանրանկարչական կենտրոններից առանձնապես նշանավոր են ԱնիՀաղպատիԳլաձորիՎանիՄեծոփիՏաթևիԵրզնկայի,ԿարինԷրզրումիՂրիմի և այլ գրչության դպրոցները, որտեղ ստեղծագործել են միջնադարյան վարպետ մանրանկարիչներ ՍտեփանոսըԻգնատիոսըՄարգարեն,Գրիգոր ԾաղկողըՄոմիկը (13-14րդ դարեր), ԱվագըՀովհաննեսըԹորոս Տարոնացին (14-րդ դար), Գրիգոր ՏաթևացինԾերուն Ծաղկողը (14-15րդ դարեր) Գրիգորիսը,ՎարդանըԿարապետըՄանվելըՄկրտիչ ՆաղաշըԹոմա Կաֆայեցին (15-րդ դար), ԲարսեղըՆաղաշ ՀովնաթանըՂազար ԲաբերդցինՀակոբ Ջուղայեցին (17-րդ դար),Թեոդորոս Կարնեցին (18-րդ դար) և շատ ուրիշներ։

Հայ մանրանկարչության պատմության մեջ յուրահատուկ տեղ ունի կիլիկյան դպրոցը։ Այստեղ առանձնապես նշանավոր են Հռոմկլայում՝ Թորոս Ռոսլինը, Վարդանը (13-րդ դար), Դրազարկում՝ Գրիգորը (13-րդ դար) և ուրիշներ, Սկևռայում ՝ Գրիգոր Մլիճեցին (12-րդ դար) և այլք, Սսում՝ Գրիգոր ՊիծակըՍարգիս ՊիծակըԱվագը (14-րդ դար) և այլն։

Կիլիկյան հայ մանրանկարչության ամենախոշոր ներկայացուցիչը Թորոս Ռոսլինն է, որն արվեստագետների կողմից անվանվել է «Վերածնության Նախակարապետ», «Զարդանկարի վիրտուոզ»: Նրա ստեղծագործության մեջ նկատվում է ընդհանրություն գտած հնարքներից խուսափելու բացահայտ ձգտում։ Նա բիբլիական թեմաների մեջ մտցնում է աշխարհիկ տարրեր։ Մի ձեռագրում նկարել է որսի պատկերներ, կենդանիների կռիվ, մեկ այլ ձեռագրում հանդիպում ենք այծյամի, առյուծի, վարազի, եղնիկների և այլ կենդանիների պատկերների։

Կիլիկյան մանրանկարչության մյուս ականավոր ներկայացուցիչն է Սարգիս Պիծակը։ Մատենադարանի ձեռագրերից մեկում պահպանվել է նրա ինքնանկարը։ Հայտնի է Պիծակի ծաղկած 18 ձեռագիր։

Հայ մանրանկարչության մեջ բնորոշ են հատկապես զարդաձևերը կամ օրնամենտները։ Ձեռագրերում առանձնապես աչքի են ընկնում բնագրի սկզբնական էջերի, խորանների գլուխների, վերնագրերի գլխատառերի և լուսանցքների զարդանկարումը։ Գեղարվեստական արժեքի հետ զուգընթաց՝ հայ մանրանկարչության հուշարձաններն անգնահատելի աղբյուր են հայ երաժշտության, թատրոնի, ազգագրության, արհեստների, հողագործության, բուսական ու կենդանական աշխարհի պատմությունն ուսումնասիրելու համար։

Մանրանկարներում պահպանվել են մի շարք պատմական անձնավորությունների դիմանկարներ, որոնց թվում՝ Գրիգոր Նարեկացիու (10-րդ դար), Ներսես Շնորհալիու(12-րդ դար), Մխիթար Հերացու (12-րդ դար), Սարգիս Պիծակի (14-րդ դար), Լևոն Դ և Հեթում Բ թագավորների (13-14-րդ դարեր), Գրիգոր Տաթևացիու (14-րդ դար), Ծերուն Ծաղկողի (15-րդ դար), Եղիազար կաթողիկոսի և Նահապետ կաթողիկոսիՄարտիրոս Ղրիմեցի(17-րդ դար) և աշխարհիկ ու հոգևորական բազմաթիվ այլ մարդկանց դիմանկարներ։

Մանրանկարչական ձեռագրեր կան նաև օտարալեզու ձեռագրերի ֆոնդերում։ Առանձնապես արժեքավոր մանրանկարներով են ձևավորված Սեֆևիների շրջանում ընդօրինակված պարսկերեն ձեռագրերը։ Ուշադրության է արժանի Ալի Աքպար իբն Ասեմի (17-րդ դար) «Գոլշանե Աֆղանի» («Աֆղանական պարտեզ») աշխատությունը պարունակող աֆղաներեն ձեռագրերը՝ ձևավորված բարձրարվեստ մանրանկարներով։

ՀԱՅԿԱԿԱՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐԻ ԻՆՔՆԱՏԻՊ ՀՄԱՅՔԸ

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ, Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ

Բոլոր քաղաքակիրթ ժողովուրդների պես հայ ժողովուրդն էլ ունի իր ազգային երաժշտական մտածելակերպը, իր ինքնատիպ մեղեդիներն ու յուրօրինակ նվագարանները, որոնցով կատարվում են այդ մեղեդիները: Դեռ հնագույն ժամանակներից խնջույքների, տոնախմբությունների եւ ծիսական հանդիսությունների ժամանակ երգող-պարողներին նվագակցում էին երաժիշտները` իրենց նվագարաններով: Դրանք սկզբում շատ պարզ կազմություն ունեին. պատրաստվում էին եղեգից, կավից, փայտից, եղջյուրից ու ոսկորից: Գառնիի պեղումների ժամանակ ոսկրե մի սրինգ է հայտնաբերվել, որը վերագրվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակին: Մեր պատմիչների աշխատություններում էլ տեղեկություններ կան ոչ միայն ծիսակատարությունների ընթացքում պարող վարձակների ու վիպական երգեր կատարող գուսան-վիպասանների, այլեւ նվագակցող երաժիշտների ու նրանց նվագարանների վերաբերյալ: Իր «Հայոց Պատմության» մեջ Խորենացին հիշատակում է եղեգան փողի ու ծիրանափողի, փանդիռի ու թմբուկի մասին, իսկ Փավստոս Բուզանդը Պապ թագավորին դավադրաբար սպանելու դեպքը նկարագրելիս նշում է, որ դավադիրներն օգտվել են այն պահից, երբ արքան ոգեւորված լսում էր երաժիշտների նվագը: Պատմիչը թվարկում է նաեւ այն նվագարանները, որ երաժիշտները նվագում էին` թմբուկ, սրինգ եւ քնար: Թվարկվածներից զատ` միջնադարյան Հայաստանում տարածված նվագարաններից էին ջութը, քանոնը, սանթուրը, բամբիռը, պկուն, բլուլը, պարկապզուկը, դափը, նաղարան, ավելի ուշ ի հայտ եկան զուռնան, դհոլը, դուդուկը, սազը, թառը, քամանչան, քամանին եւ այլն:

Բայց դարերի ընթացքում` ժողովուրդների մշակութային շփումների հետեւանքով, այդ նվագարաններից շատերը տարածում են գտել նաեւ հարեւան ազգերի մոտ, անցել երկրից երկիր, փոփոխությունների ենթարկվել, կատարելագործվել: Արդեն 12-15-րդ դարերում մեր մատենագիրների աշխատություններում հիշատակված շատ նվագարաններ ընդհանուր արեւելյան երաժշտական գործիքներ են համարվում, քանզի տարածված էին նաեւ ողջ Անդրկովկասում, Պարսկաստանում, Թուրքիայում եւ արաբական երկրներում: Հովհաննես Երզնկացին (13-րդ դար) լուրջ մեկնաբանություններ է անում «չորեքաղեան քնարի»` այսինքն ուդի վերաբերյալ, որն արաբական նվագարան է, բայց որոշ փոփոխությունների ենթարկվելով` տարածում է գտել նաեւ Հայաստանում: Առաքել Սյունեցին (15-րդ դար) խոսում է ութլարանի քնարի մասին, ներկայացնում փողային ու լարային մի շարք գործիքներ, որոնք նույնպես արեւելյան են: Իսկ Հակոբ Ղրիմեցին (15-րդ դար) նկարագրում է «սանդիր» (սանթուր), «ղանոն» (քանոն) եւ «արղանոն» գործիքները: Մեր «Սասնա ծռեր» էպոսում Դավթի առջեւ Խանդութ խանումին գովերգող գուսանները սազ էին նվագում, իսկ 15-16-րդ դարերի հայկական մանրանկարչության մեջ երգող գուսան-տաղասացներն ու աշուղներն արդեն պատկերված են քամանչան կամ թառը ձեռքներին:

Ժամանակի ընթացքում երաժշտական գործիքները կատարելագործվեցին, ստեղծվեցին նոր տարատեսակներ, զարգացավ դրանց պատրաստման տեխնոլոգիան: 16-17-րդ դարերում Եվրոպայում արդեն ոչ միայն պրոֆեսիոնալ երաժիշտներ կային, որոնք իրենց արվեստն ուսուցանում էին սկսնակներին, այլեւ իբրեւ առանձին գիտություն տարանջատվել ու զարգանում էր արվեստաբանությունը, որն ուսումնասիրում էր նաեւ երաժշտությունը` սահմանլով ճշգրիտ չափորոշիչներ ու կանոններ: Ըստ այդ չափորոշիչների էլ պատրաստվում էին կանոնավորված ձայնածավալով ու ճշգրիտ լարվածքով պրոֆեսիոնալ երաժշտական գործիքներ: Ջութակներն օրինակ, խմբավորվում էին ըստ հետեւյալ տարատեսակների` ջութակ, ալտ, վիոլոնչել (թավջութակ) եւ կոնտրաբաս: Պրոֆեսիոնալ նվագախմբերում ջութակների հետ ներգրավում էին նաեւ համապատասխան ձայնածավալի ու տոնայնության փողային եւ այլ լարային նվագարաններ: Ուստի եւ երաժշտական գործիքները դասակարգվում են ոչ միայն ըստ ծագման վայրի (արեւելյան նվագարաններ, եվրոպական երաժշտական գործիքներ եւ այլն), այլ նաեւ ըստ գործածության նշանակության` պրոֆեսիոնալ երաժշտական գործիքներ եւ ժողովրդական նվագարաններ:

Բայց ժողովրդական նվագարաններն իրենց հմայքը բնավ էլ չկորցրին, քանզի յուրաքանչյուր ժողովրդի երաժշտական կյանքում կարեւոր տեղ ունեն ազգային մեղեդիները, որոնք կատարվում են հենց ժողովրդական նվագարաններով: Դա յուրօրինակ կոլորիտ է ստեղծում` պահպանելով ազգային մելոսի առանձնահատկությունները եւ ավելի խոր պատկերացում տալիս տվյալ ժողովրդի երաժշտական մշակույթի վերաբերյալ:

Հնուց ի վեր հայ աշխարհիկ երաժշտության մեջ կարեւոր տեղ են ունեցել ինչպես գուսանական, այնպես էլ գեղջկական ու կենցաղային երգերը (աշխատանքի երգեր, օրորոցայիններ, ծիսական երգեր եւ այլն): Ուշ միջնադարում, սոցիալ-քաղաքական իրավիճակներով պայմանավորված, տարածում գտան նաեւ պանդխտության երգերը, իսկ 15-16-րդ դարերից ծնունդ առավ ու զարգացավ հայ աշուղական արվեստը: Գրեթե այս ողջ պաշարն իր արտահայտությունն էր գտնում նաեւ գործիքային կատարումներում, ուստի դարձավ 18-րդ դարավերջից Անդրկովկասում մեծ տարածում գտած սազանդարական խմբերի երգացանկի հիմնական մասը: Ժողովրդական ու աշուղական երգերից զատ` այդ խմբերը կատարում էին նաեւ արեւելյան պարեղանակներ ու մուղամներ: Սազանդարական խմբերն ըստ էության 3-4 նվագածուներից կազմված արեւելյան նվագարաներով փոքրիկ համույթներ էին, որոնք հանդես էին գալիս խնջույք-հարսանիքներում, արեւելյան թեյարան-սրճարաններում: Այդպիսի համույթներում սովորաբար ընդգրկված էին լինում մեկ թառահար կամ սազ նվագող, մեկ քամանչահար եւ մեկ դափ նվագող, որը հիմնականում հանդես էր գալիս նաեւ որպես երգիչ: Սազանդարական խմբերից բացի` գյուղական հարսանիքներում կարելի էր տեսնել զուռնա, դհոլ նվագողներ, որոնք պրոֆեսիոնալ երաժիշտներ չէին:

Հատկապես 18-րդ դարավերջից հայկական կենցաղում մեծ տարածում գտավ դուդուկը, որն առավելապես արհեստավորական խավի սիրելի նվագարաններից է: Հին է այս նվագարանի պատմությունը, եգիպտական պեղումների ժամանակ մի այդպիսի գործիք է հայտնաբերվել, որը մոտ 3500 տարվա պատմություն ունի: Բայց 19-րդ դարասկզբից գործիքի` Անդրկովկասի ժողովուրդների շրջանում տարածված «դուդուկ» անվանումը հավանաբար ծագել է ռուսերեն «дудочка» (նվագափող, շվի) բառից: Սակայն այս տարածաշրջանի ժողովուրդներից յուրաքանչյուրը դուդուկ պատրաստելու եւ այդ գործիքով նվագելու իր մեթոդներն ու ավանդույթներն է մշակել: Հայաստանում այս նվագարանը պատրաստում են ծիրանենու կամ տանձենու փայտից, իսկ վրացիները պատրաստում են նաեւ սալորենու փայտից: Վրացի դուդուկահարների կատարման յուրօրինակությունը բազմաձայնության մեջ է, իսկ հայ դուդուկահարները սովորաբար հանդես են գալիս երկուսով, որոնցից մեկը մենակատարն է, մյուսը` նվագակցողը (դամ պահողը): Մեր քաղցրապտուղ ծիրանենու փայտից պատրաստվող այդ քաղցրահնչյուն նվագարանի կազմությունն այնքան էլ բարդ չէ: Փողի երկարությունը 30,5սմ է, ձայնանցքերը ութն են, որոնցից յոթը դիմացից, մեկը` հակառակ կողմից: Ձայնը արտաբերվում է փողաբերանին հագցվող եղեգնյա մունդշտուկից (պիպիչ), որի վրա լարվածքը կարգավորելու նպատակով` հատուկ օղակ կա: Հայ երաժշտության պատմության մեջ որպես լավագույն դուդուկահարներ, հիշատակության են արժանի Մարգար Մարգարյանը, Լեւոն Մադոյանը, Վաչե Հովսեփյանը, Ջիվան Գասպարյանը եւ ուրիշներ: Ոչ միայն դուդուկը, այլեւ ծիրանենու փայտից պատրաստվող մեր մյուս փողային նվագարանները` զուռնան, սրինգը, բլուլը եւս համարվում են հնագույն ծիրանափողի կատարելագործված տարատեսակներ: Ի դեպ, «սրինգ» անվանումը գալիս է հունարենից եւ նշանակում է «նվագափող», բայց հայերն այդ նվագարանը նաեւ «շվի» են կոչում: Այս բոլոր նվագարաններն էլ ութ ձայնանցք ունեն` նույն դասավորությամբ, ինչպես որ դուդուկինն է: Բայց սրինգը եւ բլուլը չունեն ձայնարտաբերման հատուկ մաս` ձայնն արտաբերվում է անմիջապես փողի մեջ փչելով: Իսկ հայկական զուռնան, որ եվրոպական հոբոյի նախատիպն է համարվում, լեզվակավոր փողային նվագարան է: Փողի երկարությունը մոտ 29 սմ է, վերին հատվածը նեղ է, ներքեւում լայնանում է` տրամագիծը հասնելով մինչեւ 4սմ-ի: Զուռնան սովորաբար նվագում են դհոլի հետ միասին` առավելապես կատարելով ուրախ պարեղանակներ:

Հայկական փողային նվագարաններից պարկապզուկը եւս մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Այն հովվական պկուի կատարելագործված տարատեսակներից է եւ կազմված է կենդանու կաշվից պատրաստված պարկից (տիկ), որին ամրացված են 2 եւ ավելի փայտե փողեր: Փողերից երկուսը ձայնանցքերով են, իսկ մյուսներն առանց անցքերի` պարզապես ձայնադարձության համար: Նվագելուց առաջ պարկն օդով է լցվում: Պարկապզուկը հնուց տարածված է եղել նաեւ Եվրոպայում, հատկապես Շոտլանդիայում: Եվրոպացիք այս նվագարանն անվանում են «մյուզետ»:

Հետաքրքրական ու ինքնատիպ կազմություն ունեն նաեւ հայկական լարային նվագարանները: Դրանցից հնագույնների` քանոնի եւ սանթուրի նախատիպեր եղել են դեռեւս հին Եգիպտոսում: Երկու նվագարաններն էլ փայտե ուղղանկյուն տեսք ունեն: Սանթուրը բազմալար նվագարան է, եւ նվագում են փայտե մուրճիկներով լարերին հարվածելով: Լարերը մետաղյա են, իրանի վերին կափարիչին ձայնադարձիչ անցքեր կան: Իսկ քանոնը լարային կսմիթավոր նվագարան է, որի փայտե իրանի ուղղանկյունաձեւ կողմը թաղանթով է պատված: 24 եռակի աղելարերը լարվում են մաժորային դիատոնիկ լարվածքով` «ռե» տոնայնության մեջ, շարժական հատուկ բռնակի միջոցով: Նվագում են երկու ձեռքերի միջին, բութ եւ ցուցամատերով` մատներին մատնոցով կնտնոցներ հագցրած: Նվագարանը տեխնիկական մեծ հնարավորություններ ունի: Ինչպես այս, այնպես էլ մյուս լարային նվագարանները սիրված ու տարածված են եղել թե՛ սազանդարների, թե՛ աշուղների շրջանում: Մեր անվանի աշուղներից սանթուր էր նվագում Ջամալին (Մկրտիչ Տալյանը)` անվանի երգիչ Շարա Տալյանի հայրը: Իսկ քանոն նվագել է աշուղ Շահենը:

Որպես ազգային ինքնատիպ նվագարան, քանոնը մեզ սիրելի դարձավ նաեւ այդ գործիքի անզուգական վարպետ-կատարող Անժելա Աթաբեկյանի շնորհիվ: Հայկական մյուս լարային նվագարանները` թառը, սազը, քամանչան ու քամանին, նույնպես աշուղների սիրած նվագարաններից էին, եւ դրանք պատրաստելիս կարեւոր է ոչ միայն պատրաստող վարպետի հմտությունը, այլեւ նյութերի ճիշտ ընտրությունը, դարերով մշակված ավանդույթները: Հայկական թառն, օրինակ, պատրաստվում է թթենու փայտի ամբողջական կտորից: Այն լարավոր, կնտնոցային նվագարան է` երկգավաթ, ութանման իրանով, որի արձագանքարանն առջեւից պատվում է ոչխարի կամ հորթի կաշվից պատրաստված թաղանթով (մեմբրան): Երկարավուն, ականջավոր կոթը սովորաբար պատրաստվում է ընկուզենու փայտից: Կոթի վրա 22 աղիքե փարդաներ (ձայնաբաժաններ) կան: Մեր անվանի աշուղներից թառ են նվագել Շերամը, Իգիթը եւ ուրիշներ: Լարային հնագույն նվագարաններից է սազը, որի իրանը տանձաձեւ է: Այն եւս պատրաստվում է թթենու կամ ընկուզենու փայտից: Արձագանքարանն առջեւի մասում ունի փայտե բարակ կափարիչ (վերին դեկա), որի վրա ձայնադարձիչ անցքեր կան: Լարերը մետաղյա են, լարվածքը` կվարտա-կվինտային, երկարավուն կոթի վրա կան փարդաներ (ձայնաբաժաններ): Նվագում են ոսկորե կամ եղջյուրե կնտնոցով` միաժամանակ հարվածելով բոլոր լարերին: Տեմբրը զրնգուն է, բայց փափուկ: Մեր անվանի աշուղներից սազ է նվագել Հավասին:

Բայց հայկական լարային նվագարաններից ամենասիրվածն ու տարածվածը թերեւս քամանչան է, որ հնուց ի վեր գործածվել է ողջ Անդրկովկասում, Պարսկաստանում ու Թուրքիայում: Այս աղեղնավոր նվագարանի արձագանքարանը գնդաձեւ է, առջեւից պատված կաշվե թաղանթով: Կլոր կոթից դեպի վար` արձագանքարանի միջով մետաղե կաղապարաձող է անցնում, որը նվագարանի համար նաեւ իբրեւ «ոտք» է ծառայում: Ձայնը հնչեղ է, շատ նման ջութակի ձայնին: Վրացահայ անվանի քամանչահար Սաշա Օգանեզաշվիլին (Ալեքսանդր Օգանով) եւ կոմպոզիտոր, խմբավար ու մանկավարժ Վարդան Բունին (Բունիաթյանց) 20-րդ դարասկզբին կատարելագործեցին այս նվագարանը` դարձնելով լիարժեք համերգային գործիք: Օգանեզաշվիլուց բացի` հայտնի են այնպիսի վարպետ քամանչահարներ, ինչպես Լեւոն Կարախանը եւ Արտեմ Մեջինյանը: Քամանչա են նվագել նաեւ հայ անվանի աշուղներ Նաղաշ Հովնաթանը, Սայաթ-Նովան, Աշոտը եւ ուրիշներ: Հնուց ի վեր աշուղների ու սազանդարների շրջանում սիրված ու տարածված նվագարաններից է նաեւ քամանին: Այն փաստորեն արեւելյան ջութակի մի տարատեսակ է` փոքր-ինչ ավելի պարզ կազմությամբ: Արտաքին տեսքով քամանին շատ նման է եվրոպական «պոշետա» կոչվող փոքրիկ ջութակին: Փայտե արձագանքարանն ուղղանկյունաձեւ է, բայց անկյունները սուր չեն, այլ կորավուն: Կոթը կարճ է, մետաղե չորս լար ունի, բայց որոշակի լարվածք չունի: Քամանիի հիմնական առանձնահատկությունը տակից անցնող ձայնադարձիչ լարերն են, որ սովորաբար լարվում են հիմնականներին ունիսոն կամ մեկ օկտավա բարձր: Նվագում են ծնկին դրած: Մեր անվանի աշուղներից քամանի են նվագել Շիրինը, Ջիվանին, Մահուբի Գեւորգը եւ ուրիշներ:

Հարվածային գործիքներից հայկական կենցաղում տարածված են եղել թմբուկը, նաղարան, դափը եւ դհոլը: Նաղարան կավե կամ փայտե կճուճների տեսք ունի, որի վերին բացվածքին կաշվե թաղանթ է ձգվում: Կաշվե թաղանթը ձգող լարերը ցանցաձեւ պարուրված են գործիքի ողջ իրանի վրա, իսկ ծայրերը ներքեւում կապված են իրար: Դհոլի իրանը թմբկաձեւ է, երկու կողմերից ձգված են կաշվե թաղանթներ, որոնց ձեռքերով հարվածելով` նվագում են: Դափն ունի շրջանաձեւ փայտե իրան, որի մի կողմից մետաղե սեղմիչներով ձգված է կաշվե թաղանթ: Կողերին մետաղե փոքրիկ սկավառակներ կան, որոնք հարվածելիս զրնգուն մետաղական հնչյուններ են արձակում:

Թեեւ նկարագրված այս բոլոր նվագարանները հնուց ի վեր տարածված էին հայկական կենցաղում, սակայն պրոֆեսիոնալ երաժիշտները, ազգագրագետներն ու արվեստաբանները դրանցով լրջորեն հետաքրքրվել սկսեցին միայն 19-րդ դարավերջից: Անվանի կոմպոզիտոր, դաշնակահար ու մանկավարժ Նիկողայոս Տիգրանյանը արեւելյան մուղամների եւ հայկական պարեղանակների դաշնամուրային մշակումներ էր անում, որոնց բնօրինակները լսել էր իր ազգականի` մեծահռչակ թառահար Աղամալ Աղամալյանի կատարմամբ: Այդ մշակումներում նա ջանում էր պահպանել հնչերանգի այն յուրահատուկ հմայքը, որ բնորոշ է թառ նվագարանին: Թիֆլիսում եւ Բաքվում, որ այդ տարիներին նաեւ հայկական մշակույթի կենտրոններ էին, կազմակերպվում էին ազգային նվագարանների մեծ համույթներ, որտեղ ընդգրկվում էին մեր հիշատակած գրեթե բոլոր նվագարանները: Այդպիսի երաժշտախմբերից էր Թիֆլիսի «Սայաթ-Նովա» աշուղական երգերի համույթը: Հենց Թիֆլիսում էլ «Ալմաստ» օպերան գրելու նպատակով երաժշտական թեմաներ փնտրելիս` կոմպոզիտոր, խմբավար Ալեքսանդր Սպենդիարյանն առիթ ունեցավ լսելու ոչ միայն «Սայաթ-Նովա» համույթի եւ Օգանեզաշվիլու անզուգական կատարումները, այլեւ հանգամանորեն ծանոթացավ Անդրկովկասի ժողովուրդների գրեթե բոլոր նվագարաններին: Հետագայում այդ մասին իր հոդվածներից մեկում նա գրում էր. «1916 թվականին Թիֆլիսում ես ծանոթացա լարային, փողային ու հարվածային բոլոր այն երաժշտական գործիքներին, որոնք գործածվել են Կովկասում: Նրանց տեմբրերի ու հնչերանգների ինքնատիպ հմայքն իմ մեջ ծնեց այն գաղափարը, որ այդ գործիքներից հնարավոր է շատ հետաքրքիր անսամբլ ստեղծել: Հենց այն ժամանակ էլ զարմանքս արտահայտեցի այն մասին, որ Կովկասի կուլտուրական երաժիշտներն այդ ուղղությամբ ոչինչ չեն արել, եւ սկսեցի խորհուրդներ տալ` արեւելյան մեծ նվագախումբ ստեղծելու անհրաժեշտության վերաբերյալ» (Ալ. Սպենդիարյան. «Արեւելյան ժողգործիքների նվագախումբ», «Խորհրդային Հայաստան», Երեւան, 11/04-1928թ.):

Բայց այդպիսի նվագախումբ ստեղծելու համար անհրաժեշտ էր նախ լրջորեն ուսումնասիրել արեւելյան նվագարանները, ճշտորեն գնահատել դրանց կատարողական-տեխնիկական հնարավորությունները, անհրաժեշտության դեպքում կատարելագործել դրանք` հասցնելով պրոֆեսիոնալ պատշաճ մակարդակի: Դա հնարավոր եղավ միայն խորհրդային կարգերի հաստատումից հետո, եւ այդ առաքելությամբ հանդես եկավ Կոմիտասի աշակերտ, երաժշտագետ, խմբավար ու մանկավարժ Վարդան Բունին (Բունիաթյանց): 1921 թվականին Հայաստանի արեւելյան մեղեդիների եւ խորեոգրաֆիայի ստուդիային կից նա ստեղծեց նաեւ արեւելյան նվագարանների սիմֆոնիկ անսամբլ: Այդ նպատակով նա ձեւափոխեց, կատարելագործեց արեւելյան նվագարանները` ստեղծելով նաեւ սազերի, թառերի, քամանչաների եւ որոշ փողային նվագարանների բասային ու բարիտոնային հնչողությամբ տարատեսակներ: Այդ գաղափարը ոգեւորել էր մեր անվանի երաժիշտներից շատերին, իսկ կոմպոզիտոր Սպենդիարյանն իր վերոհիշյալ հոդվածում գրել է. «… Կովկասում Արեւելյան երաժշտության ձայնածավալն ընդլայնելու գաղափարն առաջինն իրականացրել է Երեւանի Արեւելյան մեղեդիների եւ խորեոգրաֆիայի ստուդիան` հանձին այդ ստուդիայի մանկավարժ Վարդան Բունիի, եւ դա նրա մեծ վաստակն է, ինչն արժանի է անկեղծ ողջույնի»: Բայց, ցավոք սրտի, Արեւելյան նվագարանների սիմֆոնիկ համույթը երկար կյանք չունեցավ: Անվանի երաժիշտներից ոմանք աննպատակահարմար էին համարում սազերի, թառերի ու քամանչաների քառաձայն տարատեսակների ստեղծումը եւ հոբոյի ձայնային հնչերանգով դուդուկների առկայությունն արեւելյան նվագարանների համույթներում: Նրանք գտնում էին, որ արեւելյան նվագախմբերի հմայքը հենց բնօրինակ, նախնական վիճակով պատրաստվող նվագարանների ինքնատիպ հնչերանգի մեջ է, հարկավոր է միայն դրանք պատրաստել ճիշտ տոնայնությամբ ու եվրոպական նոտագրությանը համապատասխանող ճշգրիտ լարվածքով: Հենց այդ սկզբունքով էլ առաջնորդվեց կոմպոզիտոր, խմբավար Թաթուլ Ալթունյանըՙ Հայաստանի ժողովրդական երգի ու պարի անսամբլը կազմակերպելիս: Ավելի ուշ երաժշտագետ, ազգագրագետ ու խմբավար Կարլեն Միրզոյանի նախաձեռնությամբ ստեղծվեց նաեւ հնագույն նվագարանների «Տկզար» անսամբլը:

Ժողովրդական նվագարանների նկատմամբ հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ 1970-80-ական թվականներին Երեւանում` հենց կոմպոզիտոր Սպենդիարյանի տուն-թանգարանին կից ստեղծվել ու գործում էր ժողովրդական նվագարանների մշտական ցուցահանդես: Այդ ցուցահանդեսում տեղ էին գտել ոչ միայն նմուշներ Վարդան Բունիի հավաքածուից` այստեղ բերված գրականության եւ արվեստի թանգարանից, այլեւ Սպենդիարյանի տուն-թանգարանի նախկին տնօրեն Ծովակ Համբարձումյանի եւ նվիրյալ այլ աշխատակիցների ջանքերով ձեռք բերված հայ եւ այլ ժողովուրդների ազգային նվագարաններ: Հանգամանքների բերումով 1990-ական թվականներին այդ ցուցահանդեսն ապամոնտաժվեց: Վ. Բունիի հավաքածուն վերադարձվեց Գրականության եւ արվեստի թանգարան, իսկ մյուս նվագարանների մեծ մասը հանձնվեց Սարդարաբադի ազգագրության թանգարանին եւ այժմ էլ այնտեղ է պահպանվում:

Ցավոք սրտի, վերջին տարիներին նվազել է հետաքրքրությունն ազգային նվագարանների նկատմամբ: Եվ կարծում ենք` պատճառը միայն սոցիալ-տնտեսական իրավիճակները չեն: Մեր ազգային հնագույն շատ նվագարաններ չեն ընկալվում որպես մշակութային արժեք, չկա ճիշտ մշակութային քաղաքականություն այդ հարցում, ոչինչ չի արվում հնագույն մշակութային արժեքները նորովի իմաստավորելու, դրանք վերարժեւորելու եւ միջազգային հանրությանը ճիշտ ձեւով ներկայացնելու համար: Դրանից օգտվում են մեր տխրահռչակ հարեւանները` ջանալով իրենցը համարել, իբրեւ իրենց ազգային մշակույթի հարստություն ներկայացնել աշխարհին այն, ինչն իրականում մեր ժողովրդի դարավոր մշակույթի մի մասն է կազմում: Հենց այդ փաստով էլ մտահոգված` փորձում ենք հիմնավորել, որ այդ նվագարանները` սազը, թառը, քամանչան ու քամանին, զուռնան, դհոլը, պարկապզուկը, դափը, նաղարան ու դուդուկը հնագույն ժամանակներից մեծ տեղ են ունեցել մեր մշակութային կյանքում, եղել ու մնում են մեր երաժշտական մշակույթի անբաժանելի մասը:

Հայրենական Մեծ պատերազմ….. Ի՞նչ տվեց հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի համար

Հայրենական Մեծ պատերազմ (ռուսերեն՝ Великая Отечественная война), 19411945 թթ. Սովետական Միության կողմից Նացիստական Գերմանիայիհարձակողական արշավանքի դեմ մղած պատերազմը, որը եղել էԵրկրորդ համաշխարհային պատերազմի մաս։ Այս եզրը հիմնականում օգտագործվում է նախկին Խորհդային Միության երկրներում։

Անվանում

«Հայրենական Մեծ պատերազմ» անվանումը սկսեց գործածվել ԽՍՀՄ-ում Ստալինի ժողովրդին ուղղված ռադիոուղերձից հետո՝ 1941 թվականի հուլիսի 3-ին։Ուղերձում «մեծ» և «հայրենական» բառերը գործածվում էին առանձին։

19141915 թվականներին «Մեծ Հայրենական պատերազմ» անվանումը երբեմն կիրառվում էր Առաջին համաշխարհային պատերազմին վերաբերող ոչ պաշտոնական հրապարակումներում։ Առաջին անգամ այս բառակապակցությունը կիրառվեց ԽՍՀՄ-իԳերմանիայի հետ պատերազմի առիթով «Правда» թերթի 1941 թվականիհունիսի 23-ի և 24-ի հոդվածներում և սկզբից ընկալվում էր ոչ թե որպես տերմին, այլ որպես թերթային կլիշե, նման այլ՝ «սրբազան ժողովրդական պատերազմ», «հաղթական հայրենական պատերազմ» բառակապակցությունների հետ միասին։ «Հայրենական պատերազմ» տերմինը ամրագրվեց 1942 թվականի մայիսի 20-ի ԽՍՀՄ Գրագույն Խորհրդի Նախագահության Հրամանագրով սահմանված Հայրենական պատերազմի զինվորական ուխտով։ Անվանումը պահպանվում է հետխորհրդային պետություններում (ուկր.՝ Велика Вітчизняна війна, բելառուս․՝ Вялікая Айчынная вайна,աբխազերեն՝ Аџьынџьтәылатәи Еибашьра և այլն)։ ԽՍՀՄ կազմում չգտնված երկրներում, որտեղ ռուսերենը չի հանդիսանում հիմնական շփման լեզու, «Հայրենական Մեծ պատերազմ» անվանումը գործնականում չի կիրառվում։ Անգլալեզու երկրներում նրան փոխարինում է Eastern Front (World War II) ((Երկրորդ համաշխարհային պատերազմի) արևելյան ճակատ), գերմանական պատմագիտության մեջ՝ Deutsch-Sowjetischer Krieg, Russlandfeldzug, Ostfeldzug (գերմանա-խորհրդային պատերազմ, ռուսական արշավ, արևելյան արշավ)։

Վերջին ժամանակներում ռուսական զանգվածային մշակույթում Հայրենական Մեծ պատերազմը հիշատակելու համար պարբերաբար գործածվում է «Մեծ պատերազմ» բառակապակցությունը, որը պատմականորեն այնքան էլ կոռեկտ չէ. 1910-ականների վերջերին այդ տերմինը գործածվում էր Առաջին համաշխարհային պատերազմի վերաբերյալ։ Հանդիպում են անվանումների նաև այլ տարբերակներ. օրինակ՝ խորհրդա-նացիստական պատերազմ (1941-1945)։ Թուրքմենստանում արգելված է պատերազմն անվանել «Մեծ Հայրենական». գործածվում է «1941-1945 թվականների պատերազմ» անվանումը։

Ֆաշիստական Գերմանիայի հարձակումը ԽՍՀՄ-ի վրա

1941 թ. հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան խախտեց 1939 թ. կնքված միմյանց վրա չհարձակվելու մասին պայմանագիրը և պատերազմ սկսեց ԽՍՀՄ-ի դեմ։ Սկսվեց խորհրդային ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը։

Գերմանիան վաղուց էր նախապատրաստվել պատերազմին և ստեղծել հզոր բանակ։ Դեռևս 1939 թ.-ին, սկսելով Երկրորդ համաշխարհային պատերազմը, գերմանիան հասցրել էր նվաճել գրեթե ամբողջ Եվրոպան։ Շարունակում էր պատերազմը Անգլիայի դեմ, ձգտում էր հասնել համաշխարհային տիրապետության։ Ծրագրել էր ԽՍՀՄ-ի նկատմամբ վարել կայծակնային պատերազմ, այսինքն՝ այն ավարտել շատ կարճ ժամկետում, և վերացնել նրան որպես պետություն։

Գերմանիայի հարձակումը տեղի ունեցավ առանց հայտարարության, բայց ոչ հանկարծակի, քանի որ ԽՍՀՄ ղեկավարությունը տեղեկացվել էր Գերմանիայի հնարավոր հարձակման մասին։ Սակայն երկրի զինված ուժերը համապատասխան պատրաստության չբերվեցին, որի պատճառով պատերազմի սկզբում անհաջողություններ ունեցան։ Խորհրդային զորքերը կրեցին մեծ կորուստներ, թշնամուն հանձնեցին շատ տարածքներ։ Պատերազմի նախօրյակին հազարավոր սպաներ բանտարկվեցին, որից բանակը խիստ թուլացավ։ Այսինքն՝ պատերազմը սկսվելու պահին ԽՍՀՄ-ը պատրաստ չէր թշնամուն հակահարված տալու և նրան երկրի սահմաններում կանգնեցնելու։ ։ Խորհրդային պետությունը այս ծանր ու պատասխանատու ժամանակաշրջանում ղեկավարում էր Ստալինը։ Ի. Ստալինը ԽՍՀՄ պաշտպանության ժողովրդական կոմիսարն էր, զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարը, Պաշտպանության պետական կոմիտեի նախագահը։ Նրա ձեռքում էր թշնամու դեմ հաղթանակի կազմակերպման ամբողջ գործը։ ԱՄՆ-ը, Անգլիան, Ֆրանսիան և այլ պետություններ համագործակցեցին ԽՍՀՄ-ի հետ՝ ֆաշիզմի դեմ համատեղ պայքարելու համար։ Ձևավորվեց դաշնակից երկրների հակաֆաշիստական խմբավորումը։

Հայաստանը ֆաշիստական պլաններում

Հիտլերյան Գերմանիայի ծրագրերում ԽՍՀՄ տարածքը զավթելուց հետո բաժանվելու էր մի քանի մասերի։ Դրանցից մեկը «Կովկաս» անունն ուներ՝ Թբիլիսի կենտրոնով և իր կազմում էր ներառում նաև «Հայաստանի կոմիսարիատը»։

Գերմանիան ծառայության էր ներգրավել հայ տարագիր գործիչներին, ովքեր ԽՍՀՄ-ի դեմ պատերազմը իրական պայման էին համարում Հայաստանում իրենց իշխանությունը վերականգնելու համար։ Ստեղծվել էր «Հայկական ազգային խորհուրդ» ( Արտաշես Աբեղյանի նախագահությամբ), որը գործում էր գերմանական ռազմական իշխանությունների հետ համագործակցված։ Թշնամին իր պլաններում օգտագործում էր նաև հայ ռազմագերիների ռեզերվը, կազմավորելով ռազմական ուժեր՝ հայկական լեգեոնը, որի գումարտակները փորձում էր ուղարկել ռազմաճակատ։ Հայ գործիչները լեգեոնը դիտում էին որպես ապագա Հայաստանի ազգային բանակի հիմք։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նա, պատերազմի նախօրյակին բարեկամության պայմանագիր ստորագրեց ֆաշիստական Գերմանիայի հետ և սկսեց օգնել ր նրան։ Նա իր սահմանի վրա կենտրոնացրել էր 26 դիվիզիա, սպառնալիք ստեղծելով ԽՍՀՄ-ի համար։ Վերջինս ստիպված էր իր որոշ ուժեր պահել սահմանում, որոնք խիստ անհրաժեշտ էին ռազմաճակատում։ Թուրքիան ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու համար սպասում էր Ստալինգրադի ճակատամարտի (1942թ. վերջ- 1943թ. սկիզբ) ելքին։ Այստեղ խորհրդային հաղթանակը կանխեց հայ ժողովրդի համար մեծ վտանգ ներկայացնող Թուրքիայի հնարավոր հարձակումը։

1943թ. ԽՍՀՄ-ի և նրա դաշնակիցների օգտին պատերազմի ընթացքում տեղի ունեցած բեկումը շրջադարձ կատարեց ֆաշիզմին ծառայող հայ ազգային շրջանների մոտ։ Նրանք սկսեցին շփումներ հաստատել ԽՍՀՄ դաշնակիցների հետ, որոնց համար հաղթանակը սկսում էր դառնալ տեսանելի։ Սկսեցին քայքայվել նաև հայկական լեգեոնի գումարտակները, որոնց անձնակազմի զգալի մասը հասցրեց անցնել ԽՍՀՄ-ի և նրա դաշնակիցների կողմը։

Հայերը

Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 500 հազարի, որից 300 հազարը Հայաստանից էին, մյուսները խորհրդային միության մյուս հանրապետություններից։ 200 հազար մարտիկներ ու սպաներ զոհվեցին խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար։

Ի՞նչ տվեց հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի համար

71 տարի առաջ՝ 1941-ին սկսված Հայրենական մեծ պատերազմին հայ ժողովուրդը մասնակցեց  ուժերի ամբողջ ներդրումով: Այդքան մասնակից և այդքան զոհ մեր ժողովուրդը իր պատմության մեջ չէր ունեցել ուրիշ ոչ մի դեպքում: 1 միլիարդ 700 միլիոն մարդ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, որի 600.000-ը՝ ազգությամբ հայ: Սա այն ներդրումն էր, որ հայ ժողովուրդը աշխարհի տարբեր ծայրերից արեց՝ հանուն ֆաշիստական ռեժիմի դեմ պայքարի: Գրեթե 6 տարի տևած պատերազմում մենք տվեցինք ոչ միայն մեծ թվով զոհեր, այլև առաջատարն էինք հերոսների քանակով:

11.600 ԽՍՀՄ հերոս միության ամբողջ տարածքից: Նրանցից 106-ը հայեր էին: Պատերազմի 4 մասնակից հայեր դարձան մարշալներ, 160-ը` գեներալ: Առաջին հայորդին, որ Հայրենական պատերազմում արժանացավ Կարմիր դրոշի շքանշանի, փորձառու օդաչու Պատրիկ Գազազյանն էր: «Իմ հոր նամակներից ես անսահման հրճվանքով իմացա, որ ֆաշիստական բանդայի դեմ մղվող պայքարում իմ կատարած համեստ ծառայությունը հայրենակիցներից սրտերը լցրել է հրճվանքով ու հպարտությամբ: Աշխարհում չկա ավելի ազնիվ նպատակ, քան իր ժողովրդի սիրելին լինելը, իր կրծքով նրա նվիրական շահերը պաշտպանելը: Եվ ես իմ ամբողջ կյանքը մինչև վերջ կնվիրեմ այդ նպատակինե,-նամակներից մեկում գրել էր հայ օդաչուն: Նա մեկն էր զոհված հերոսներից՝ կատարելով իր 119-րդ թռիչքը և այրվող ինքնաթիռով գիտակցաբար մխրճվելով կամրջով անցնող թշնամական տանկերի և ավտոմեքենաների շարասյան մեջ: Հայրենական մեծ պատերազմում առավել հիշարժան է սահմանամերձ Բրեստի ամրոցի պաշտպանությունը: Մեկամսյա շրջափակմանը և գրոհներին ամրոցի նաև 200 հայ պաշտպանները դիմացան մինչև վերջ, սակայն չստանալով արտաքին օգնություն՝ թաղվեցին ամրոցի ավերակների մեջ:

Առաջին հայ ռազմիկը, որ արժանացավ ԽՍՀՄ հերոսի կոչման, Հյուսիս-արևմտյան ռազմաճակատի 38-րդ կործանիչ ավիագնդի էսկադրիլիայի օդաչու  Լազար Չափչախովն էր: Նա միաժամանակ ակտիվորեն աջակցում էր հայկական դիվիզիաներին, որոնք կազմավորվեցին պատերազմի մեկնարկի առաջին օրերից: Հայաստանում կազմավորվեց վեց դիվիզիա, որոնցից մեկը Կովկասից հասավ մինչև Բեռլին: 89-րդ հրաձգային դիվիզիան 1942ի օգոստոսից  ռազմաճակատում այնպիսի սխրանքներ գործեց, որ կարճ ժամանակում դիվիզիայի 12000 հայ  զինվորները անպարտելիության օրինակ էին ամբողջ Խորհրդային Միությունում: Հայկական այս դիվիզիան անցավ մոտ 3700 կիլոմետր՝ մասնակցելով Բեռլինի գրավմանը:  Հայկական դիվիզիաները առաջնային նշանակություն ունեցան նաև Խորհրդային Հայաստանի՝ հայկական միակ պահպանված պետության և ամբողջ Հարավային Կովկասի հետագա գոյատևման գործում: Գերմանական զորքերի «Հարավե խմբավորումը նախատեսված էր  Կովկաս մտնելու համար:

Կովկասի անկումով ոչ միայն ԽՍՀՄ-ը կկորցներ վերահսկողությունը այդ տարածաշրջանի, այլև գերմանացիները հնարավորություն կստանային թափանցելու Միջին Ասիա և թիկունքից շրջանցելու մարտնչող խորհրդային զորքերին: Կովկասի ճակատամարտը այդ առումով դարձավ ամենակարևոր իրադարձությունը պատերազմի առաջին փուլում: Հայաստանի սահմանների մոտ կենտրոնացած թուրքական զինված 26 դիվիզիաները ամեն վայրկյան պատրաստ էին կրկնելու ցեղասպանությունը, եթե չլինեին հայ սահմանապահ զինվորները:

Այն, ինչ արեց հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմում, գնահատվեց որպես լավագույն 5 ներդրումներից մեկը ամբողջ միության մասշաբով: Մեր հարևան երկրներից ոչ ոք մոտ չէր այդ արդյունքին: Հայրենական պատերազմը գոյամարտ էր ամբողջ հայ ժողովրդի համար, որի հաղթական արդյունքը մեզ համար արժեցավ 350.000 զոհ: Պատերզմին ընդհանուր առմամբ մասնակցած հայերի կեսից ավելին: Աշխարհում նրանց այսօր էլ հիշում ու գնահատում են, շարունակում փառաբանել մեր կողքին դեռևս քայլող հերոսներին: Հայկական երկու պետությունները նաև նրանց սխրանքներին են պարտական

Ստալինգրադի ճակատամարտ

Սովետական զինվորը ծածանում է Կարմիր դրոշը Ստալինգրադի կենտրոնական հրապարակում, 1943 թ.

Ստալինգրադի ճակատամարտը II Համաշխարհային պատերազմի հիմնական և վճռական ճակատամարտն էր, որում Նացիստական Գերմանիան և նրա դաշնակիցները կռվում էին Սովետական Միության դեմ Ստալինգրադ քաղաքի վերահսկման համար: Ճակատամարտը տեղի ունեցավ 1942 թ. օգոստոսի 23-ից 1943 թ. փետրվարի 2-ը: Այն համարվում է պատերազմների պատմության մեջ ամենաարյունալի ճակատամարտը՝ մոտավորապես երկու միլիոն զոհ: Գերմանական բանակի մեծ կորուստների պատժառով Ստալինգրադի ճակատամարտը վճռական բեկում մտցրեց ողջ պատերազմում: Ստալինգրադի ճակատամարտից հետո Գերմանական բանակը այլևս երբեք չկարողացավ վերադարձնել իր երբեմնի հզորությունը:

 Ռազմական գործողությունները ընթացել են երկու փուլով: Նախ՝ սովետական զինուժի համար պատերազմը պաշտպանողական է եղել, որի ընթացքում կազմակերպվել է ռազմավարական նշանակություն ունեցող Ստալինգրադ քաղաքի պաշտպանությունը, ապա 1942 թ-ի նոյեմբերից պատերազմը վերածվել է հարձակողականի:

Ճակատամարտի 76 օր շարունակված հարձակողական փուլին միայն երկու կողմերից մասնակցել է, ընդհանուր առմամբ, 2 միլիոն երեք հարյուր հազար մարդ, օգտագործվել է 900 տանկ, հազարից ավելի մարտական ինքնաթիռ, մոտ 25 հազար միավոր զինտեխնիկա և ականանետ: Վճռական գործողությունները, որ մեկնարկել են 2013 թ-ի հունվարի 10-ից, իրականացվել են Սովետական 21-րդ և 62-րդ բանակային միավորների կողմից:

Ստալինգրադի ճակատամարտի արդյունքում Սովետական բանակին հաջողվում է ջախջախիչ պարտության մատնել Գերմանիայի 6-րդ բանակային միավորումն ու 4-րդ տանկային դիվիզիան, ռումինական 3-րդ և 4-րդ բանակային միավորումները, իտալական բանակի 8-րդ դիվիզիան: Վճռական մարտերի ժամանակ 20 օրերի ընթացքում, զոհվում է թշնամական բանակի 1,5 միլիոն զինվոր, գերի ընկնում՝ 90 հազարից ավելի զինծառայող: Գերմանիայում Համաշխարհային պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ հայտարարվում է ազգային սուգ:

Ստալինգրադի ճակատամարտը վճռորոշ դերակատարություն ունեցավ Հայրենական պատերազմի ընթացքում, կասեցնելով ֆաշիստական ուժերի առաջխաղացումը Խորհրդային միության տարածքում, որից հետո դաշնակիցների բանակը այլևս չփորձեց հարձակում ձեռնարկել Խորհրդային միության տարածքում: Ճակատամարտը բեկումնային էր նաև ԽՍՀՄ համար, որից հետո խորհրդային բանակը ռազմավարական պաշտպանությունից անցավ ռազմավարական հարձակման, հսկայան լիցք և ոգևորություն հաղորդելով պատերազմական գործողությունների ողջ ճակատի երկայնքով:

Ճակատամարտից հետո ֆաշիստական երկրներին հարող պետություններում ուժեղացավ Գերմանիայի նկատմամբ անվստահությունը, իսկ Թուրքիան և Ճապոնիան հետ կանգնեցին ԽՍՀՄ-ի հետ ակտիվ պատերազմական գործողություններ մղելու գաղափարից:

Ստալինգրադի ճակատամարտը Սովետական Միության հերոս հռչակեց 112 պատերազմի մասնակիցների, 44 բանակային միավորումների տրվեցին պատվավոր կոչումներ, 183-ը վերափոխվեցին գվարդիականի:

Հավելենք, որ Ստալինգրադի ճակատամարտին մասնակցել է մոտ 30 հազար հայորդի: Հայկական ԽՍՀՄ-ից  ներգրավված է եղել 76-րդ լեռնահրաձգային դիվիզիան, որը սխրանքների համար հաղթանակից հետո վերանվանցվեց 81-րդ գվարդիական դիվիզիայի: Հետագայում դիվիզիայի հրամանատարությունը ստանձնեց Սովետական միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը:

Հայրենական Մեծ պատերազմ

Հայաստանը ֆաշիստական պլաններում

Հիտլերյան Գերմանիայի ծրագրերում ԽՍՀՄ տարածքը զավթելուց հետո բաժանվելու էր մի քանի մասերի։ Դրանցից մեկը «Կովկաս» անունն ուներ՝ Թբիլիսի կենտրոնով և իր կազմում էր ներառում նաև «Հայաստանի կոմիսարիատը»։

Գերմանիան ծառայության էր ներգրավել հայ տարագիր գործիչներին, ովքեր ԽՍՀՄ-ի դեմ պատերազմը իրական պայման էին համարում Հայաստանում իրենց իշխանությունը վերականգնելու համար։ Ստեղծվել էր «Հայկական ազգային խորհուրդ» ( Արտաշես Աբեղյանի նախագահությամբ), որը գործում էր գերմանական ռազմական իշխանությունների հետ համագործակցված։ Թշնամին իր պլաններում օգտագործում էր նաև հայ ռազմագերիների ռեզերվը, կազմավորելով ռազմական ուժեր՝ հայկական լեգեոնը, որի գումարտակները փորձում էր ուղարկել ռազմաճակատ։ Հայ գործիչները լեգեոնը դիտում էին որպես ապագա Հայաստանի ազգային բանակի հիմք։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նա, պատերազմի նախօրյակին բարեկամության պայմանագիր ստորագրեց ֆաշիստական Գերմանիայի հետ և սկսեց օգնել ր նրան։ Նա իր սահմանի վրա կենտրոնացրել էր 26 դիվիզիա, սպառնալիք ստեղծելով ԽՍՀՄ-ի համար։ Վերջինս ստիպված էր իր որոշ ուժեր պահել սահմանում, որոնք խիստ անհրաժեշտ էին ռազմաճակատում։ Թուրքիան ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու համար սպասում էր Ստալինգրադի ճակատամարտի (1942թ. վերջ- 1943թ. սկիզբ) ելքին։ Այստեղ խորհրդային հաղթանակը կանխեց հայ ժողովրդի համար մեծ վտանգ ներկայացնող Թուրքիայի հնարավոր հարձակումը։

1943թ. ԽՍՀՄ-ի և նրա դաշնակիցների օգտին պատերազմի ընթացքում տեղի ունեցած բեկումը շրջադարձ կատարեց ֆաշիզմին ծառայող հայ ազգային շրջանների մոտ։ Նրանք սկսեցին շփումներ հաստատել ԽՍՀՄ դաշնակիցների հետ, որոնց համար հաղթանակը սկսում էր դառնալ տեսանելի։ Սկսեցին քայքայվել նաև հայկական լեգեոնի գումարտակները, որոնց անձնակազմի զգալի մասը հասցրեց անցնել ԽՍՀՄ-ի և նրա դաշնակիցների կողմը։

Ռոզի Արմեն

Ռոզի Արմեն (ֆր.՝ Rosy Armen, իսկական անունը՝ Ռոզի Հովհաննիսյան, ծն. մայիսի 1, 1945), ֆրանսահայ երգչուհի։ Երգում է հայերեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն և գերմաներեն։ Պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով :
hqdefault
Նախիջևանում ծնված Խուրշուդ Հովհաննիսյանը և Անկարայի արվարձաններից մեկում ծնված Նվարդ Ալոզյանը, Մեծ եղեռնից հետո 1920-ական թվականներին գաղթում են Փարիզ ու հետո հանդիպելով՝ ընտանիք կազմում։ Ռոզիի ծնողները ցանկանում էին, որ իրենց դուստրը բժշկի մասնագիտությունն ընտրեր, սակայն 4-ամյա Ռոզին սկսեց երգել ու սերը դեպի երաժշտությունն ու կատարողական արվեստը՝ հաղթանակեց, և Ռոզի Հովհաննիսյանը (այնուհետև Պետրոսյան) վերջնականապես ընտրեց երգի ուղին, կնքելով իրեն Ռոզի Արմեն։

Հայոց Ցեղասպանություն

Հայոց Ցեղասպանություն կամ Մեծ Եղեռն, Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական«Իթթիհադ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն[1][2], որի արդյունքում 19151923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Ցեղասպանության օր է համարվում1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեց շուրջ 600 հայազգի մտավորական։

Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկ զտումները, հայկական ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու քաջալերանք:

Հայերի ցեղասպանությունն իրականացվում էր մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տարհանում սահմանամերձ շրջաններից, աքսորի մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տարհանում ու սպանություն: Որոշ պատմաբաններ դրա մեջ ներառում են 1890-ական թվականների սպանությունները,Զմյուռնիայի ջարդերը և թուրքական զորքերի գործողությունները Անդրկովկասում 1918թվականին:

Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներ են համարվում երիտթուրքերիառաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, նաև «Հատուկ կազմակերպության»ղեկավար Բեհաեդդին Շաքիրը: Հայերի ցեղասպանության հետ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ցեղասպանությունները: Հայկական Սփյուռքի մեծ մասն առաջացել է Օսմանյան կայսրությունից բռնագաղթված և Մեծ եղեռնը վերապրած հայերից:

«Ցեղասպանություն» եզրույթն իր ժամանակին առաջարկել է նրա հեղինակ Ռաֆայել Լեմկինը՝ Օսմանյան կայսրությունում հայերի և նացիստական Գերմանիայի կողմից բռնազավթված տարածքներում հրեաների զանգվածային ոչնչացումը բնութագրելու համար: Հոլոքոստից հետո հայերի ցեղասպանությունը պատմության մեջ իր ուսումնասիրվածությամբ համարվում է երկրորդը: 1915 թվականի մայիսի 24-ի համատեղ Հռչակագրում պատմության մեջ առաջին անգամ դաշնակից երկրները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Ռուսաստան) հայերի զանգվածային սպանությունները որակեցին մարդկության դեմ կատարված հանցագործություն