Ես կարողանում եմ ^^^

Ուզում եմ ներկայացնել առաջին կիսամյակում իմ ձեռքբերումների մասին: Գեղարվեստի դպրոց այցելեցին Գերմանիայում ապրող ու ստեղծագործող հայ նկարիչներ, ովքեր ուսուցանում էին մեզ: Առաջին նկարիչը, ով այցելեց մեզ, Գագիկ Բաբայանն էր: Բայց մինչ այդ մենք այցելեցինք «Դալան» պատկերասրահ, որտեղ ցուցադրվում էին նրա նկարները:
Վարպետության դասն անցավ հիանալի, և ունեցանք նոր ձեռքբերումներ մասնագիտության մեջ: Այնուհետև մեր աշխատանքները ցուցադրվեցին դպրոցի ցուցասրահում:
http://highsc.mskh.am/node/2382
http://highsc.mskh.am/node/2381
http://highsc.mskh.am/node/2409

Բեռլինում ապրող հայ նկարիչ Սամ Գրիգորյանը հաջորդ նկարիչն էր, ով հյուրընկալվեց  Գեղարվեստի ավագ դպրոցում: Նա մեզ սովորեցրեց  աշխատել կոլաժ և դեկոլաժ   ոճով:

Աշխատանքներն ավարտելուց պես ցուցադրեցինք, նորից մեր ցուցասրահում: Այցելուները գալիս էին, գովեստի խոսքեր ասում, իսկ մենք լավ էինք զգում:
Այնուհետև մասնակցեցի մեկ այլ ցուցահանդեսի , որը կրում էր «Փարաջանովի հետադարձ լույսը» խորագիրը։ Այդ ցուցահանդեսի ժամանակ իմ նկարը ընտրվեց լավագույն տասնյակի մեջ, երկրորդ փուլում ցուցադրվեց ԱԺ-ում:

Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողների աշխատանքները ներկայացվեցին 2014թ. դեկտեմբերի 16-ին Երևանի կամերային երաժշտության տանը՝ ամենամյա «Գեղարվեստը կրթահամալիրում» համերգ-ցուցադրությամբ:

Եվ ահա պատրասվեցինք Ամանորին:

Այս կիսամյակի ընթացքում ես կատարեցի թարգմանություններ՝ հայերենից-անգլերեն:

Իմ աշխատանքները:
Եվ ահա իմ բլոգը, որտեղ կարող եք գտնել այլ նյութեր :

Կիսամյակային հաշվետվություն 2013

Կիսամյակային հաշվետվություն

960191_256018237878479_1427155443_n

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր եմ տեղափոխվել  Երևանի Գ.Չաուշի անվան թիվ 188 դպրոցից: Այստեղ ես ձեռք բերեցի լավ ընկերներ ու հայտնվեցի շատ լավ միջավայրում: Բացեցի բլոգ: Իմ բլոգ կարող եք մտնել այս հղումով՝ Read More