Վճռաբեկ դատարան

Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) և ՀՀ Վարչական դատարանի` օրինական ուժի մեջ չմտած գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտերը։

Վարչական դատարանի դատական ակտերի բողոքարկման կարգի, հիմքերի և գործերի վարույթը Վճռաբեկ դատարանում իրականացնելու վրա (mutatis mutandis) տարածվում են Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանված նորմերը։ Գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ Վարչական դատարանը կայացրել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավասու են վճռաբեկության կարգով բողոքարկելու այդ ակտը։

Վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ չմտած գործն ըստ էության լուծող դատական ակտերը Վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն՝
1. գործին մասնակցող անձինք, գլխավոր դատախազը և նրա տեղակալները՝ մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը (մեկ ամսվա ընթացքում).
2. գործին մասնակից չդարձած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, այն օրվանից սկսված երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի։

Վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերն օրենքով նախատեսված դեպքերում բողոքարկելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք՝ ակտը ստանալու պահից 15-օրյա ժամկետում, եթե օրենքով այլ ժամկետ սահմանված չէ։

Վերոնշյալ սուբյեկտները վճռաբեկ բողոք կարող են բերել միայն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում, այն է՝ գործին մասնակցող անձանց նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա և նոր երևան եկած կամ նոր հանգամանքները։
Վճռաբեկ բողոք բերելու հիմքերի առկայության դեպքում բողոք բերելու իրավունք ունեցող անձինք բերում են վճռաբեկ բողոք և պատշաճ ձեւով ուղարկում են Վճռաբեկ դատարան։

Վճռաբեկ բողոքում պետք է նշվեն`
— դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.
— բողոք բերող անձի անունը (անվանումը).
— վճիռ կայացրած դատարանի անվանումը, գործի համարը, վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), վեճի առարկան.
— բողոք բերած անձի պահանջը՝ օրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ և նշում այն մասին, թե նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն են խախտվել կամ սխալ կիրառվել, կամ որոնք են նոր երևան եկած հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը.
— օրենքով վճռաբեկ բողոքը քննության ընդունելու համար սահմանված հիմնավորումներից որևէ մեկը.
— բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը, սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթը և բողոքի պատճենը՝ գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները։

Վճռաբեկ բողոքը ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը։ Ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են Օրենսգրքով սահմանված կարգով։
Վճռաբեկ բողոք բերած անձն իրավունք ունի հետ վերցնել բողոքը, մինչև Վճռաբեկ դատարանի կողմից գործի քննության սկսելը։
Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է քննության, եթե Վճռաբեկ դատարանի կարծիքով բողոքում հիմնավորված է, որ`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ
2) վերանայվող դատական ակտն առերևույթ (prima facie) հակասում է Վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունած որոշումներին, կամ
3) ստորադաս դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ.
4) առկա է նոր երևան եկած կամ նոր հանգամանք։

Վճռաբեկության կարգով գործի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում և որոշում է կայացնում ողջամիտ ժամկետում։

Վարկեր

Ի՞նչ է վարկը 
Վարկի դեպքում բանկը, վարկային կազմակերպությունը կամ գրավատունը պարտավորվում է Ձեզ տրամադրել դրամական միջոցներ, իսկ Դուք պարտավորվում եք վերադարձնել ստացված գումարը և դրա դիմաց վճարել տոկոսագումար, որը հայտնի է նաև տոկոսներ անվամբ:3-mtyacoxe
Որո՞նք են վարկի տեսակները 
Վարկի օգտագործման հնարավորությունները շատ բազմազան են, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հասկանալ վարկի տարբեր տեսակները և յուրաքանչյուրի առանձնահատկությունները:
Ընդհանուր առմամբ ֆիզիկական անձանց և փոքր ձեռնարկատերերի համար տարածված են վարկի հետևյալ տեսակները`

  • Սպառողական վարկեր, որոնց նպատակն է օգնել ֆիզիկական անձ սպառողին ապրանքներ ձեռք բերելու կամ այլ ծախսեր հոգալու համար: Սպառողական վարկերը տրամադրվում են միայն ՀՀ դրամով:
  • Ավտովարկեր, որոնք ավտոմեքենա գնելու նպատակով տրամադրվող սպառողական վարկերն են:
  • Ոսումնական վարկեր, որոնք տրամադրվում են ֆիզիկական անձանց կրթության ծախսերը հոգալու նպատակով:
  • Լոմբարդային վարկեր, որոնք արագ իրացվելի գրավի դիմաց /ոսկու, դրամական միջոցների և այլն/ որոշակի անձնական նպատակների համար ֆիզիկական անձանց տրամադրվող սպառողական վարկեր են:
  • Բիզնես կամ առևտրային վարկեր, որոնք տրամադրվում են անհատ ձեռնարկատերերին կամ իրավաբանական անձին տնտեսական գործունեության իրականացման, այդ թվում նաև արտադրության կազմակերպման, առևտրի, ծառայությունների մատուցման, բիզնեսի ընդլայնման և զարգացման նպատակով:
  • Գյուղատնտեսական վարկեր, որոնք տրամադրվում են գյուղատնտեսական արտադրության կազմակերպման կամ գյուղատնտեսական հումքի վերամշակման կազմակերպման նպատակով: Գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են ինչպես իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, այնպես էլ ֆիզիկական անձանց:
  • Վարկային գիծ, որոնք ընթացիկ ծախսերի իրականացման համար որպես կանոն վարկային քարտերի միջոցով տրամադրվող վարկեր են:
  • Հիփոթեքային վարկեր, որոնք տրամադրվում են տուն ձեռք բերելու, վերանորոգելու կամ հողամասը կառուցապատելու համար` գրավադրելով այդ տունը կամ հողամասի կառուցապատման դեպքում` հողամասի կառուցապատման իրավունքը:Shahavet
    Ըստ ժամկետայնության` վարկերը կարող են լինել Կարճաժամկետ,Միջնաժամկետ կամ Երկարաժամկետ:
    Երկարաժամկետ վարկի դեպքում ամսական վճարները կլինեն ցածր, սակայն վարկի ընդհանուր ծախսը կավելանա, քանի որ որքան երկար է վարկի ժամկետը, այնքան ավելի շատ են վճարվելիք տոկոսները:

Պահանջարկի եւ առաջարկի տեսություն

Պահանջարկի եւ առաջարկի տեսություն
     Պահանջարկի եւ առաջարկի տեսությունը ժամանակակից տնտեսագիտության տեսության մեջ զբաղեցնում է կարեւոր տեղերից մեկը: Այդ տեսությանն են նվիրել մի շարք ուսումնասիրություններ տարբեր նշանավոր տնտեսագետներª տարբեր ժամանակաշրջաններում:
    Այսպեսª ֆրասիացի տնտեսագետ Ժ.Բ.Սեյը արժեքն ու գինը բացատրում էր ոչ միայն պահանջարկի եւ առաջարկի համապատասխանությամբ, այլեւ օգտակարությամբ :
     Անգլիացի տնտեսագետ Գ.Ջ.Մակլեոդը արժեքը փոխարինելով շուկայական գներով, գտնում էր, որ գինը ամեն դեպքում ենթարկվում է պահանջարկի եւ առաջարկի հարաբերակցությանը: Իսկ դա գնագոյացման կարեւորագույն գործոնն է: Ավստրիացի տնտեսագետներ Կ.Մինգերը, Է.Բեմ-Բավերկը, Ֆ.Վիզերը մշակեցին սահմանային օգտակարության տեսությունը, ըստ որի ապրանքների գնահատումը կապում էին նրանց օգտակարության, հազվագյուտության սուբեկտիվ գործոնի հետ, դրանով իսկ հակադրվելով արժեքի աշխատանքային տեսությանը: Այդ հարցով է զբաղվել նաեւ անգլիացի տնտեսագետ Ա.Մարշալը: Նա միացրեց պահանջարկի եւ առաջարկի տեսությունը սահմանային օգտակարության հետ եւ արտադրության ծախքերի տեսության հետ: Ըստ նրա ապրանքի գինը որոշվում է հետեւյալ երկու գործոններով.
     ա/ ապրանքների սահմանային օգտակարությամբ, որի հիման վրա ձեւավորվում է պահանջարկի գինը;
     բ/ արտադրության ծախքերը, որոնց հիման վրա ձեւավորվում է առաջարկի գինը: Հենց դրանց հարաբերակցությունից էլ ձեւավորվում է շուկայական գինը:
     Մեր ժամանակի հայտնի տնտեսագետ Պ.Սեյմուելսոնը միացնում է արտադրության ծախքերի տեսությունը, սահմանային օգտակարության տեսության հետ եւ գտնում է, որ արտադրության ծախքերը մրցակցային գնի վրա ազդում են այն քանակով, որքանով դրանք ներգործում են առաջարկի վրա:
     Պահանջարկի եւ առաջարկի տնտեսական օրենքը ապրանքային արտադրության օրենք է,որն արտահայտում է արտադրության եւ սպառման միջեւ գոյություն ունեցող ներքին կապերն ու հակասությունները փոխանակության ոլորտում, որոնք դրսեւորվում են որպես պահանջարկի եւ առաջարկիմիջեւ եղած փոխներգործություն ու փոխկապակցություն:
    Այդ օրենքն ուղղակիորեն կապված է արժեքի օրենքի հետ: Սակայն ի տարբերություն արժեքի օրենքի, պահանջարկի եւ առաջարկի օրենքը գործում է միայն փոխանակության ոլորտում: Այդ օրենքի գործողության կոնկրետ գործիքը շուկայական մեխանիզմն է, որն արտահայտում է շուկայի երեք տարրերիª պահանջարկի, առաջարկի եւ գնի փոխադարձ կապը:
     Պահանջարկի եւ առաջարկի հարաբերակցության փոփոխությունն առաջացնում է արժեքի շուրջը շուկայական գների տատանումներ, որի միջոցով կարգավորվում է գների մակարդակը, ապահովվում է պահանջարկի եւ առաջարկի հավասարաչափությունը: Սակայն մրցակցության հետեւանքով այնմիշտ խախտվում է, որը տանում է նոր տատանման:

ՓՈՂԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՏՄԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Դարերի ընթացքում փողի տեսակները անընդհատ փոփոխվում էին և նրա ներկայիս վիճակը ամենևին չի հանդիսանում այդ գործընթացի վերջնական փուլը, սակայն բոլոր տեսակի փողերը կարող են դասակարգվել որպես լիարժեք փողեր և չփոխարկվող փողեր (անվանական արժեք ունեցող փողային դրամանիշեր):
Լիարժեք փողը (ապրանքային փող, իրական փող) իր անվանական (նոմինալ) արժեքին համապատասխան քանակությամբ թանկարժեք մետաղ պարունակող մետաղադրամն է:
Խաղաղ օվկիանոսի փոքրիկ Յապ կղզում որպես փող օգտագործվում էին քարե անիվները, իսկ XVI-XIX դդ. որոշ հնդկական ցեղեր որպես այդպիսին փող չունեին, բայց իրենց հարստությունը չափում էին ձիերով: Ի±նչը ստիպեց «փողի» այս ձևերին դուրս գալ շրջանառությունից: Որպեսզի յուրաքանչյուր ապրանք երկար ժամանակով հանրորեն ընդունվի որպես փող, այն պետք է ունենա մի քանի անհրաժեշտ հատկանիշներª
— ամրություն,
— բաժանելիություն,
— համասեռություն (միօրինակություն),
— դյուրատարություն (դյուրակրություն),
— առաջարկի համեմատական կայունություն,
— օպտիմալ սակավություն:
Պատմականորեն, միակ ապրանքները, որոնք համատեղել են այս հատկանիշները, եղել են ազնիվ մետաղները, հատկապես ոսկին և արծաթը: Այս երկու մետաղները որպես համընդհանուր համարժեք օգտագործվում էին բիմետալիզմի ստանդարտի ժամանակ5, էջ34:
Համարվում է, որ ամենաառաջին մետաղները հայտնվել են մ.թ.ա. VII դարում Չինաստանում և Լիդիական թագավորությունում: Մ.թ.ա. VI դարում Հռոմի կայսրությունը ստիպված էր բարձրացնել մետաղադրամների անվանական արժեքը, քանի որ այն ցածր էր մետաղի իրական արեքից և մարդիկ սկսում էին այն հալել:
Արժեձևերի զարգացման համընդհանրական ձևից անցումը դրամականին բերեց նրան, որ համընդհանուր էկվիվալետի դերը ստանձնեց ապրանքային փողը, և քանի որ մետաղական ձուլակտորներըª զրկվելով սեփական ապրանքի ֆունկցիաներից դառնում էին փոխանակային համարժեքներ, ապա կարելի է ասել, որ նրանց տեսքով է առաջացել փողը այն իմաստով, որով ներկայումս հասկացվում է:
Ոսկի և արծաթե փողի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն ունի ներքին արժեք և չի ենթարկվում գնազրկման: Դա նշանակում է, որ եթե շրջանառության մեջ գտնվող լիարժեք ոսկե մետաղադրամների առկայությունը գերազանցում է նրա նկատմամբ իրական պահանջարկը, ապա նա դուրս է գալիս շրջանառությունից և վեր է ածվում գանձի, և հակառակըª շրջանառության մեջ նրա նկատմամբ պահանջարկի մեծացման դեպքում այն հետ է վերադառնում: Այսպիսով, ոսկե մետաղադրամները ընդունակ են շատ ճկուն հարմարվել շրջանառության պահանջներին առանց փողի տիրոջ վնաս կրելու և որոշակի չափով անհրաժեշտություն չի առաջնում կարգավորել շրջանառության մեջ գտնվող փողի մասսան, որը հատուկ է չփոխարկվող փողին:
Լիարժեք փողի երկու հատկություններըª մետաղական պարունակությունը և դրա համապատասխանությունը փողի արժեքին բիմետալիստական համակարգում առաջ բերեցին որոշակի գժվարություններ: