Իմանուիլ Կանտ

480px-Immanuel_Kant_(portrait)

Կանտի փիփսոփայական հայացքների զարգացումը սովորաբար բաժանում են երկու շրջանի՝ մինչքննադատական և քննադատական։ Մինչքննադատական շրջանում (մինչև 70-ական թվականների սկիզբը) Կանտի ուշադրության կենտրոնում հիմնականում գտնվում էին բնափիլիսոփայական հարցերը, հատկապես տիեզերքի առաջացման հարցը։ Մերժելով նյութի կրավորականության մասին Նյուտոնի տեսակետը՝ Կանտը, ի տարբերություն Լայբնիցի, կարծում է, որ ակտիվությամբ օժտված են ոչ թե հոգևոր մոնադները, այլ նյութը, որին բնորոշ են երկու հակադիր ուժ՝ վանողականություն և ձգողականություն։ Այդ ուժերն էլ պայմանավորում են նյութական մասնիկների շարժումը։ 1755 թ. Կանտր հրատարակում է «Երկնքի համընդհանուր բնական պատմություն և տեսություն» աշխատությունը, որում առաջադրում է Արեգակնային համակարգի առաջացման մի վարկած, ըստ որի՝ տիեզերքը առաջացել է նյութական մասնիկների մի վիթխարի ամպից, մասնիկներ, որոնք ձգողականության և վանողականության ուժերի փոխներգործության հետևանքով գոյացնում են տիեզերական մարմինները։ Տասնյակ տարիներ անց, Կանտից անկախ, այս վարկածը մաթեմատիկական հիմնավորումներով հանդերձ առաջադրեց նաևԼապլասը, որի պատճառով դա գիտության պատմության մեջ հայտնի է որպես Կանտ-լապլասյան։ Կանտի տիեզերածնական տեսության փիփսոփայական նշանակությունը նախ այն էր, որ դրանում առաջադրվում էր տարածության և ժամանակի մեջ տիեզերքի առաջացման գաղափարը, երկրորդ, թեև Կանտը չի հրաժարվում Աստծո և արարչագործության ընդունումից, այնուհանդերձ, նա փորձում է ներկայացնել տիեզերքի առաջացման բնական պատմությունը («տվեք ինձ մատերիա և ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես դրանից պետք է առաջանա աշխարհը», ասում է Կանտը)։ Երրորդ, այդ տեսության մեջ հիմնավորում է տիեզերական երևույթների համընդհանուր փոխկապակցվածության և փոխներգործության գաղափարը։ /Կանտի «քննադատական փիլիսոփայությունը» ձևավորվում է 70-ական թվականների սկզբին։ 1781 թ. նա հրատարակում է «Զուտ բանականության քննադատություն», 1788 թ.՝ «Պրակտիկ բանականության քննադատություն», իսկ 1790 թ.՝ «Դատողունակության քննադատություն» հիմնարար աշխատությունները, որոնցում շարադրված են նրա իմացաբանական, բարոյագիտական և գեղագիտական ուսմունքները։ Նախորդ փիլիսոփաների ուշադրության կենտրոնում, նշում է Կանտը, գտնվում էր իմացության առարկան և ոչ թե իմացության եղանակների և հնարավորությունների հետազոտությունը։ Դա դոգմատիկ փիլիսոփայություն էր, որովհետև անքննադատաբար էր վերաբերվում բանականության և զգայության իմացական ունակություններին։ Մինչդեռ փիփսոփայությունր պետք է ուսումնասիրի ոչ թե աշխարհը, այլ դրա ճանաչողության եղանակը։ Այսինքն՝ նրա հետազոտության առարկան պետք է փնտրի ոչ թե այն, թե ի՞նչ ենք ճանաչում, այլ՝ ինչպե՞ս ենք ճանաչում։ Այդպիսի փիլիսոփայությունը Կանտն անվանում է «քննադատական» կամ «տրանսցենդենտալ» և դա բնորոշում է որպես «կոպեռնիկոսյան հեղաշրջում» փիլիսոփայական մտքի պատմության մեջ։ Այդ «հեղաշրջման» իմաստը հետևյալն է. մենք ճանաչում ենք ոչ թե ինքնին իրերը, այլ դրանց երևույթները մեր գիտակցության մեջ, ընդսմին, դրանց ճանաչելությունը պայմանավորված է մեր հայեցողության և բանականության ակտիվ գործունեությամբ։ Գերմանացի մտածողի կարծիքով՝ փիլիսոփայությունը պետք է պատասխան տա հետևյալ հարցերին՝

ա) ի՞նչ կարող է մարդը իմանալ,

բ) ի՞նչ կարոդ է մարդը անել,

գ) ինչի՞ վրա նա պետք է իր հույսը դնի,

դ) ի՞նչ է մարդը։

ՀԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ

«Հին Արևելքի փիլիսոփայություն» արտահայտությամբ նշանակվում է փիլիսոփայական ուսմունքների այն ամբողջությունը, որը ձևավորվել և զարգացել է Հին Չինաստանում, Հին Հնդկաստանում, Եգիպտոսում, Միջագետքում և Իրանում: Նեղ իմաստով «Արևելյան փիլիսոփայություն» ասելով հասկանում են չինական և հնդկական փիլիսոփայությունը: Մերձավոր Արևելքի երկրները, Չինաստանը, Հնդկաստանը մարդկային քաղաքակրթության հնագույն օրրաններից են, որտեղ ստեղծվել է բարձր զարգացած մշակույթ:
header01 Read More

Պլատոն աշխատությունները

Բոլոր այն երկերը, որոնք Պլատոնը նախատեսել է հրապարակել, պահպանվել են։ Դրանք կանոնակարգել է Տրասսիլոս քերականը մ.թ. 1 -ին դար ըստ հետևյալ ինը տետրալոգիաների։

  1. ԵվթիփրոնՍոկրատեսի պաշտպանականըԿրիտոնՖեդոն
  2. ԿրատիլոսԹեետետոսՍոփեստՊոլիտիկոս
  3. Պարմենիդես, Փիլեբոս, Խնջույք, Ֆեդրոս
  4. Ալկիբիադես I, Ալկիբիադես II, Հիպպարքոս, Մրցակիցներ
  5. Թեագես, Քարմիդես, Լաքես, Լիսիս
  6. Եվթիդեմոս, Պրոտագորաս, Գորգիաս, Մենոն
  7. Հիպպիաս, Կրտսեր, Հիպպիաս Ավագ, իոն, Մենեքսենոս
  8. Կլիտոփոն, Պետություն, Տիմեոս, Կրիտիաս
  9. Մինոս, Օրենքներ, Օրենքների հավելված (էպինոմիս), Նամակներ

Read More