Ներկված հավկիթների ավանդույթներ

large (1)
Հայկական ավանդույթում, սույն հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև՝ մեկը պահում է հավկիթի մի ծայրը, և մյուսը համապատասխան ծայրով զարնում նրան։ Հետո շրջում են հավկիթները և նույնը փորձում մյուս կողմով՝ այս անգամ երկրորդը պահելով ծայրը և մյուսը զարնելով։ Կոտրող հավկիթը հաղթող է ճանաչվում և ուտում են կոտրված հավկիթը։ Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։

Արևմտյան երկրների ավանդույթում, հավկիթները թաքցվում են խոտերի կամ կանաչների միջև և երեխաները փորձում են դրանք գտնել։ Այն կոչվում է «Զատվա հավկթաորս»։

Հայ հեթանոսական նոր տարում և պարսկական Նորուզ տոնին, որոնք սկսվում են գարնան գիշերհավասարին, ևս ներկվում են հավկիթներ։ Հայ հեթանոսական նոր տարում ևս ներկված հավկիթներն ուտում են թարխունով, աղով և լավաշով։

Զատիկը տոնվում է ներկված հավկիթներով, և շատ արևելյան ուղղափառ քրիստոնեության հետևորդների մոտ՝պասկայով։ Հայերի մոտ տեղի են ունենում նաև հավկթախաղեր։

Անակնկալներով լի մեդիաուրբաթ

Գեղարվեստի սովորողներ և Մերի Աբրահամյան Ուրբաթ, մեդիաուրբաթ…..երբ գնում էինք Մայր դպրոց, հանկարծ հիշեցի, որ պետք է տուն վազեմ, էլի հետ գամ: Մտածեցի՝ կհասցնեմ ու գնացի: Ուշացած մտա Մայր դպրոց, մոտեցա ընկերներիս: Այ քեզ անակնկալ. տիար Բլեյանը հանդիսավոր հանձնել էր հավաստագրեր: Հիշեցնեմ, որ աշնանը Գեղարվեստի նկարիչ սովորողների մի խումբ մասնակցեց ԱԺ-ի կողմից առաջարկված նախագծին՝ «Փարաջանովի հետադարձ լույսը» խորագրով: Հպարտությամբ ասեմ, որ Աննան ստացավ գլխավոր մրցանակ, իսկ մյուսներս՝ հավաստագրեր: Ահա, այս ուրբաթ այդ անակնկալն էր մեզ մատուցվում, բայց դրանով չվերջացավ: Երգեր, պարեր, ուրախ տրամադրություն: Մի փոքր դադար, ու նվեր՝ կրթահամալիրի դպրոցներին՝ ձայնագրիչ….էնքան էլ հարմար, գերժամանակակից, արդեն փորձարկել ենք:  Ձմեռ պապը գնաց, ու ինչպես Դավիթիկն է ասում ՝ գուլպան մնաց, որից դեռ նվերներ են դուրս գալիս: Շնորհակալություն, բոլոր եղանակների Կաղանդ պապ:

Հետաքրքիր փաստեր Նոր Տարվա մասին

 1.Կուբայում տան բոլոր ամանները լցնում են ջրով, որը Ամանորի գիշերը թափում են փողոցում՝ դրանով իսկ ազատվելով բոլոր մեղքերից:
2.Բուլղարացիների համար Նոր տարվա ամեն լավ բանի խորհրդանիշը հոնենու ճյուղն է: Այդ իսկ պատճառով մարդիկ Ամանորին հենց այդ ճյուղերն են նվիրում միմյանց:
      3.Չեխ և սլովակ երեխաներին իր նվերներով ուրախացնում է փայլուն ժպիտով և բարձր գլխարկով Մկուլաշը:
4.Ձնեմարդ սկսել են պատաստել 19-րդ դարից սկսած իր անփոփոխ ատրիբուտներով՝ գլխին դույլով, ցախավելով և գազար-քթով:
5.Կա հավատալիք, ըստ որի` նախաամանորյա երազը (դեկտեմբերի 30-31) կանխատեսում է

Read More

Իմ նկարը աճուրդում

10849361_813826478663158_784406669_o
1512851_1504383926479132_661246379983242983_n

Դեկտեմբերի 16-ին, Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ կրթահամալիրի համերգ-ցուցադրությունը: Հեղինակային կրթական ծրագրերի աջակցությամբ տրվեց մարաթոնի մեկնարկը, որը շարունակվեց «Գեղարվեստը կրթահամալիրում» համերգ-ներկայացում, ուսումնական նախագծերի աճուրդով:
դահլիճը լեցուն էր, համերգը՝ փայլուն: Այնտեղ ցուցադրվեցին նաև մեր աշխատանքները, որոնք մենք նկարել էինք վարպետության դասի ընթացքում: Աճուրդի ընթացքում վաճառվեց նաև իմ նկարը: ճիշտ է այդ պահին ես արդեն այնտեղ չէի, բայց երբ զանգահարեցին ինձ  և ասացին, որ իմ նկարը վաճառվել է, ես չհավատացի: Ուրախ եմ, որ իմ փոքրիկ ներդրումն ունեցա հիմնադրամին:

Կ. Պոլսում հիմնվեց Մխիթարյան Միաբանությունը

Հայ կաթոլիկական վանական և մշակութային հարստությունների շարքին է դասվում Մխիթարյան միաբանությունը: Հիմնադիրն է Մխիթար Սեբաստացին: 1701թ.-ի սեպտեմբերի 8-ին Կոստանդնուպոլսում հիմնելով այս հաստատությունը` նպատակ է ունեցել ծավալել հոգևոր, ուսումնակրթական, գիտական և մշակութային գործունեություն: 1706թ. միաբանությունը տեղափոխվել է վենետիկապատկան Մորեա թերակղզու Մեթոն բերդավան, 1717թ. հաստատվել Վենետիկի Սբ. Ղազար կղզում, իսկ 1712թ. Վատիկանը միաբանության առաջնորդ է ճանաչել Մխիթար Սեբաստացուն և հաստատությունը գիտակրթական կենտրոն է հռչակել ու շնորհել «Հայկական ակադեմիա» պատվավոր տիտողսը:
Միաբանությունն իր հիմնադրումից մինչ օրս ծավալում է գիտական, կրթական, մշակութային, բանասիրական գործունեություն: 1789թ. հիմնվել է միաբանության տպարանը, և առաջին գիրքը, որ լույս է տեսել այնտեղ, «Բառագիրք հայկական լեզվի» բացատրական բառարանն է եղել:
19-րդ դարում շատ բեղմնավոր է եղել միաբանության գիտական և գեղարվեստական կյանքը: Հայ գրականության կլասիցիզմը ծնվել է միաբանությունում` 1720 թվականներին, իսկ տվյալ դարի 2-րդ կեսին կեսին կլասիցիզմը փոխարինվել է ռոմանտիզմով, որի հիմնադիրն է համարվում Ղևոնդ Ալիշանը: Մխիթար Սեբաստացու ջանքերով Ալիշանի անձնական գրադարանի հիմքի վրա Սբ. Ղազար կղզում հիմնվել է միաբանության մատենադարանը:
1772թ.՝ Սբ. Մելքոնյանի աբբահայրության տարիներին, միաբանության անդամների միջև կանոնադրության փոփոխություններին առնչվող վեճ է ծագել, և Բաբիկյանի ղեկավարությամբ միաբանների մի խումբ հեռացել է Սբ. Ղազար կղզուց և ժամանակավոր գործել Ավստրիայում, իսկ 1810թ. վերջնականապես հաստատվել Վիեննայում և այնտեղ էլ հիմնել Մխիթարյան միաբանության ճյուղը:
1810թ. Ավսրիայի կառավարությունը ճանաչել է միաբանությունը: 1874թ. միաբանության տարածքում եկեղեցի է կառուցվել, իսկ ավել ուշ՝ մատենադարան, հետո էլ՝ թանգարան, իսկ 1811-12թթ. հիմնվել է տպարանը: Միաբանության մասնաճյուղը ծաղկման բեղմնավոր շրջան է ապրել 19-րդ դարի 2-րդ կեսին:
19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին միաբանության 2 ճյուղերն սկսել են ակտիվ համագործացել: 2000թ.-ի հուլիսին կազմակերպված ընդհանուր արտակարգ ժողովը որոշում է կայացրել ստեղծել Մխիթարյան միացյալ միաբանությունը` մեկ ընդհանուր կենտրոն վարչությամբ: Վենետիկի Սբ. Ղազար կզղու Մայրավանքը միաբանության գլխավոր կենտրոնատեղին էր, իսկ Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը: 1732թ. Սբ. Ղազարի վանքին կից ճեմարան-ադեմիա է հիմնադրվել, որն էլ հետագայում հայտնի ուսումնակրթական օժախ է դարձել:
1834թ. Պուրսայում հիմնվել են Մուրատյան, իսկ 1836թ. Վենետիկում՝ Ռափայելյան վարժարանները, որոնք 1870թ. միավորվել են և կոչվել Մուրատ-Ռափայելյան վարժարան:
1830թ. միաբանությունը Կոստանդնուպոլսում հիմնել է դպրոց, որը 1957թ. տեղափոխվել է Բանկալթիի թաղամաս: Դպրոցներ են հիմնվել նաև Հունգարիայում, Տրապիզոնում, Ղարասուբազարում, Ախալցխայում, Սիմֆերոպոլում և այլուր: 1918թ. Կոստանդնուպոլսի Շիշլի թաղամասում հիմնվել է առաջին որբանոց-դպրոցը, որը հետագայում տեղափոխվել է Միլան: Նոր դպրոցներ ավելի ուշ հիմնադրվել են Ալեքսանդրապոլում, Հալեպում, Բեյրությում, Բուենես-Այրեսում, Լոս-Անջելեսում և այլուր:
1993թ.-ից Հայաստանում գործում է «Հայաստանի Մխիթարյան կենտրոնը», որի նպատակն է Հայաստանի և սփյուռքի գիտնականների համագործակցության սերտացումը: